Paramount-ի ֆիլմերը թվային հասանելիություն կունենան էկրան բարձրանալուց 30 օր անց (լուսանկարներ, տեսանյութեր)

Paramount-ի ֆիլմերը թվային հասանելիություն կունենան էկրան բարձրանալուց 30 օր անց (լուսանկարներ, տեսանյութեր)

«Առաքելությունն իրագործելի է 7» և Top Gun ֆիլմերը թվայաին հասանելիություն կունենան էկրաններին հայտնվելուց 45 օր անց, հայտնում է Daily Mail–ը։ Բացի այդ Paramount ընկերության արտադրության մյուս բոլորը ֆիլմերը նույնպես թվային հասանելիություն կունենան՝ էկրաններ բարձրանալուց ընդհամենը 30 օր անց։

«Լսարանի նախասիրությունները փոփոխական են, և մենք ուզում ենք համոզվել, որ ֆիլմերը հեռուստադիողին են հասնում «թարմ» վիճակում», – ասել է Paramount Pictures ընկերության գործադիր տնօրեն Ջիմ Գիանոպուլոսը։

Ինչպես հայտնի է կորոնավիրուսային համավարակով պայմանավորված` դադարեցվել և հետաձգվել են բազմաթիվ ֆիլմերի նկարահանումներ։

Օրինակ`Թոմ Քուզի մասնակցությամբ Top Gun ֆիլմի նկարահանումները, որոնք պիտի իրականացվեին Անգլիայում, Իտալիայում, Նորվեգիայում և Աբու Դաբիում, նունպես հետաձգվել էին։ Նկարահանումներն ավարտվել են մեկ շաբաթ առաջ և այժմ Լոնդոնում ընթանում է հետարտադրական փուլը, իսկ ֆիլմի պրեմիերան նոյեմբերի 19–ից տեղափոխվել է հուլիսի 2։

Աղբյուր՝ Tert.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում