USD
EUR
RUB

Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել Արցախի 8 պետական թանգարաններ՝ 19 հազար 311 բացառիկ նմուշներով. Զոհրաբյան

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Փրկել Արցախի մշակութային-հոգևոր ժառանգությունը» վերնագրով գրառում է արել.

«Հայկական լեռնաշխարհի եւ հարակից տարածքների ժողովուրդների քրիստոնեական պատմամշակութային ժառանգության շուրջ բավականին լուրջ գիտաժողով էր կազմակերպել Եվրոպայի Հայկական միությունների ֆորումը՝ Հայ առաքելական եկեղեցու և Վիեննայի քաղաքական եւ տնտեսական վերլուծությունների եւ կանխատեսումների կենտրոնի հետ համատեղ։

Քննարկման հիմնական թեման արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական հսկայական պատմամշակութային ժառանգության պահպանումն էր ադրբեջանական վանդալիզմից։

Արցախի պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգության պահպանման մասին բավականին լուրջ վերլուծություններով և առաջարկներով հանդես եկան Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին, բարոնուհի Քերոլայն Քոքսը, Պարգեւ Սրբազանը, Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չարնոգուրսկին, Երոպահայերի միության նախագահ Աշոտ Գրիգորյանն ու համաշխարհային համբավի բազմաթիվ այլ մշակութաբաններ։

Արցախյան վերջին պատերազմից հետո հայկական տարածքների օկուպացիայի արդյունքում Ադրբեջանի վերահոսկողության տակ են անցել 161 վանքեր և եկեղեցիներ, 591 խաչքարեր, Տիգրանակերտը, Ազոխի քարանձավը, Նոր Կարմիրավանը, Կերենի հնությունները, բազմաթիվ ամրոցներ եւ հոգեւոր կենտրոններ։ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել Արցախի 8 պետական թանգարաններ՝ 19 հազար 311 բացառիկ նմուշներով, ինչպես նաեւ՝ գորգերի և հայկական դրամի Շուշիի մասնավոր թանգարանները։

Պատերազմի օրերին եւ դրանից հետո ադրբեջանական պետական վանդալները պղծեցին եկեղեցիները, գերեզմաններն ու խաչքարերը, շարունակեցին «ալբանացնել» հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգությունը։

Գիտաժողովը ադրբեջանական վանդալիզմի փաստերն ու Արցախում համաշխարհային մշակույթի ֆանտաստիկ կոթողները փրկելու ողջ փաստական նյութերը ներկայացնելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ին եւ միջազգային բոլոր կառույցներին՝ պահանջելով անհապաղ դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներ եւ միջազգային վերահսկողության տակ առնել Արցախի մշակութային եւ հոգեւոր ժառանգությունը»:

Աղբյուր՝ Panorama.am

Լրահոս
Թիֆլիսի Ներսիսյան դպրոց Հայտնի է դարձել, թե որ ֆիլմը կբացի Կաննի կինոփառատոնը Երևանում 10-րդ անգամ կնշվի Ջազի միջազգային օրը Կենդանի Աստծու եկեղեցին՝ որպես սյուն և հաստատություն ճշմարտության Հույսի շող՝ քովիդի ու պատերազմի մղձավանջում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին Ռոստովում խորհրդանշական համերգ կկազմակերպվի Համերգ՝ նվիրված հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիր Վահագն Ստամբոլցյանի ծննդյան 90-ամյակին Արմենուհի Սիսյան Շուշին 1902թ. փետրվարին Լույս է տեսել Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմի լիտվերեն թարգմանությունը «ՍԱ - ՆՐԱՆԻՑ - ՀԻՆ» ցուցահանդեսի հիմնական թեմաներն են Հաղպատի և Սանահինի վանքերը Աստծունը՝ Աստծուն (Մատթ. 22:15-22, Մարկ. 12:13-17, Ղուկ. 20:20-26) Հեղինակավոր World Press Photo մրցանակաբաշխության «Գլխավոր լուրեր» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Արցախյան պատերազմին նվիրված «Կորսված դրախտ» շարքը Մարտիրոս Սարյանը՝ հայկական հուշարձանների պաշտպան Մեծ Հայքի 12-րդ նահանգը՝ Ուտիք աշխարհի հոգեվոր ժառանգությունը «Կյանքում ամենադժվար բանը սեփական «ես»-ը չկորցնելով՝ մյուս մարդկանց հետ հարմոնիկ հարաբերություններ հաստատելն է Կայացել է Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմի պրեմիերան. այն ցուցադրվում է Երևանի բոլոր կինոթատրոններում (տեսանյութ) «Հաշտվեցե՛ք Աստծու հետ» ՀայաստանՀայաստանի հուշարձանների և տեսարժան վայրերի լուսապատկերային ցուցադրություն՝ Հանրապետության հրապարակումի հուշարձանների և տեսարժան վայրերի լուսապատկերային ցուցադրություն՝ Հանրապետության հրապարակում Սամվել Կոսյան․ Խաղադրույք Ավագ Եփրեմյան․ Երկիր և Ջրեր Րաֆֆի Մովսիսյանի «Ժամանումը» դեբյուտային ֆիլմն ընդգրկվել է Կրակովի ՄԿՓ-ի մրցութային ծրագրում Մոսկվայի «Նիկո» պատկերասրահում կհնչեն Մանսուրյանի, Լուչանո Բերիոյի, Կոմիտասի ստեղծագործությունները Ընթերցողներին նոր հրատարակությամբ կներկայացվի Ագաթանգեղոսի «Հայոց դարձի պատմությունը» Պատերազմի հետեւանքները բնավ ներդաշնակ չեն պայծառ ապագա կառուցելու մեր տեսլականի հետ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան. «Երկրի հարցը» Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հարցազրույցը 24TV-ի եթերում (տեսանյութ) Աստվածային կարեկցանք Նկարիչ Լեմս Ներսիսյանը «Էրգիր Ավետյաց» ցուցադրությունը նվիրեց Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին «Տաղարան»-ը և «Ագապէ»-ն «Ստաբատ Մատերը» կներկայացնեն ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի Նոր կերպար մարմնավորելու համար Բելուչին արմատապես փոխել է տեսքը (լուսանկարներ) Աստծու կամքը Արցախի ՄԻՊ-ն Ամարասի վանական համալիրից ուղերձ է հղել միջազգային կազմակերպություններին Առաջին անգամ Հայաստանում միահյուսված հնչել են Պյացոլայի և Վիվալդիի ստեղծագործությունները Հողոտ, մղեղոտ... Մոսկվայում կհնչեն Տիգրան Մանսուրյանի և այլ հայ կոմպոզիտորների գործեր «Մի՛ սպանիր» պատվիրանը եվ հին ուխտի սպանությունները Հայաստանի ֆիլհարմոնիկը «Դո-ից Սի» խորագրով վերսկսում է «Դպրոցականի ֆիլհարմոնիան» «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բոլոր ժամանակների մեր բանաստեղծը Դավանանք և վարդապետություն Վերջակետ
website by Sargssyan