USD
EUR
RUB

Մեդեա Աբրահամյանի հոգեհանգստի տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մարտի 5-ին

 

Ստեղծվել է ՀՀ Ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, տաղանդավոր թավջութակահարուհի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մեդեա Աբրահամյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով:

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ Մեդեա Աբրահամյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մարտի 5-ին՝ ժամը 18:00-20:00: Վերջին հրաժեշտը կկայանա «Արամ Խաչատրյան» համերգասրահից մարտի 6-ին` ժամը 11:00-13:00, հուղարկավորությունը` Երևանի կենտրոնական գերեզմանատանը:

Մեդեա Աբրահամյանը մահացել է մարտի 3-ին:

Նա հայ երաժշտարվեստի երախտավորներից է, ում հարուստ և բովանդակալից ստեղծագործական կյանքն արվեստի նվիրական ծառայության վառ դրսևորումներից է:
Մեդեա Աբրահամյան երաժշտի ճակատագրի առաջին կանխագուշակը եղել է կոմպոզիտոր, հասարակական գործիչ, կոնսերվատորիայի առաջին ռեկտոր Ռոմանոս Մելիքյանը։ Ճակատագրական է եղել նաև Մեդեա Աբրահամյանի հանդիպումը դիրիժոր Կոնստանտին Սարաջևի հետ։

1941-1950 թթ. նա սովորել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում (Կոնստանտին Խիզանյանի և Լևոն Գրիգորյանի դասարան): 1950-1953 թթ. թավջութակահարուհին ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (պրոֆ․ Լևոն Գրիգորյան)։ 1953 թ․ Մ․ Աբրահամյանը մասնակցել է Բուխարեստի երիտասարդության և ուսանողության 4-րդ համաշխարհային փառատոնին։ Ժյուրիի կազմում է եղել մեծանուն երաժիշտ, թավջութակահար, Մոսկվայի Պ․ Չայկովսկու անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Մստիսլավ Ռոստրապովիչը, ով Մեդեային առաջարկել է ուսումը շարունակել Մոսկվայում՝ իր մասնագիտական դասարանում։

Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանն իր մասնագիտական գիտելիքները փոխանցում էր Կոմիտասի անվան կոնսերվատորիայում՝ տալով բազմաթիվ շրջանավարտ-դափնեկիրներ։
Պրոֆեսոր Մեդեա Աբրահամյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության պետական և կառավարական բարձր պարգևների։ Նրա պայծառ հիշատակը վառ կմնա գործընկերների, մտերիմների, երաժշտասեր հասարակության սրտերում:

Աղբյուր՝ Panorama.am

Լրահոս
Թիֆլիսի Ներսիսյան դպրոց Հայտնի է դարձել, թե որ ֆիլմը կբացի Կաննի կինոփառատոնը Երևանում 10-րդ անգամ կնշվի Ջազի միջազգային օրը Կենդանի Աստծու եկեղեցին՝ որպես սյուն և հաստատություն ճշմարտության Հույսի շող՝ քովիդի ու պատերազմի մղձավանջում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին Ռոստովում խորհրդանշական համերգ կկազմակերպվի Համերգ՝ նվիրված հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիր Վահագն Ստամբոլցյանի ծննդյան 90-ամյակին Արմենուհի Սիսյան Շուշին 1902թ. փետրվարին Լույս է տեսել Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմի լիտվերեն թարգմանությունը «ՍԱ - ՆՐԱՆԻՑ - ՀԻՆ» ցուցահանդեսի հիմնական թեմաներն են Հաղպատի և Սանահինի վանքերը Աստծունը՝ Աստծուն (Մատթ. 22:15-22, Մարկ. 12:13-17, Ղուկ. 20:20-26) Հեղինակավոր World Press Photo մրցանակաբաշխության «Գլխավոր լուրեր» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Արցախյան պատերազմին նվիրված «Կորսված դրախտ» շարքը Մարտիրոս Սարյանը՝ հայկական հուշարձանների պաշտպան Մեծ Հայքի 12-րդ նահանգը՝ Ուտիք աշխարհի հոգեվոր ժառանգությունը «Կյանքում ամենադժվար բանը սեփական «ես»-ը չկորցնելով՝ մյուս մարդկանց հետ հարմոնիկ հարաբերություններ հաստատելն է Կայացել է Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմի պրեմիերան. այն ցուցադրվում է Երևանի բոլոր կինոթատրոններում (տեսանյութ) «Հաշտվեցե՛ք Աստծու հետ» ՀայաստանՀայաստանի հուշարձանների և տեսարժան վայրերի լուսապատկերային ցուցադրություն՝ Հանրապետության հրապարակումի հուշարձանների և տեսարժան վայրերի լուսապատկերային ցուցադրություն՝ Հանրապետության հրապարակում Սամվել Կոսյան․ Խաղադրույք Ավագ Եփրեմյան․ Երկիր և Ջրեր Րաֆֆի Մովսիսյանի «Ժամանումը» դեբյուտային ֆիլմն ընդգրկվել է Կրակովի ՄԿՓ-ի մրցութային ծրագրում Մոսկվայի «Նիկո» պատկերասրահում կհնչեն Մանսուրյանի, Լուչանո Բերիոյի, Կոմիտասի ստեղծագործությունները Ընթերցողներին նոր հրատարակությամբ կներկայացվի Ագաթանգեղոսի «Հայոց դարձի պատմությունը» Պատերազմի հետեւանքները բնավ ներդաշնակ չեն պայծառ ապագա կառուցելու մեր տեսլականի հետ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան. «Երկրի հարցը» Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հարցազրույցը 24TV-ի եթերում (տեսանյութ) Աստվածային կարեկցանք Նկարիչ Լեմս Ներսիսյանը «Էրգիր Ավետյաց» ցուցադրությունը նվիրեց Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին «Տաղարան»-ը և «Ագապէ»-ն «Ստաբատ Մատերը» կներկայացնեն ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի Նոր կերպար մարմնավորելու համար Բելուչին արմատապես փոխել է տեսքը (լուսանկարներ) Աստծու կամքը Արցախի ՄԻՊ-ն Ամարասի վանական համալիրից ուղերձ է հղել միջազգային կազմակերպություններին Առաջին անգամ Հայաստանում միահյուսված հնչել են Պյացոլայի և Վիվալդիի ստեղծագործությունները Հողոտ, մղեղոտ... Մոսկվայում կհնչեն Տիգրան Մանսուրյանի և այլ հայ կոմպոզիտորների գործեր «Մի՛ սպանիր» պատվիրանը եվ հին ուխտի սպանությունները Հայաստանի ֆիլհարմոնիկը «Դո-ից Սի» խորագրով վերսկսում է «Դպրոցականի ֆիլհարմոնիան» «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բոլոր ժամանակների մեր բանաստեղծը Դավանանք և վարդապետություն Վերջակետ
website by Sargssyan