«Նա կարող էր մահանալ հանդիսատեսի աչքի առաջ». Դմիտրի Դյուժևը պատմել է Սերգեյ Բեզռուկովի` բեմի վրա սրտի նոպա ունենալու մասին

Ռուս դերասան Դմիտրի Դյուժևը խոսել է իր գործընկեր Սերգեյ Բեզռուկովի՝ դերասանի մասնագիտությանն անչափ նվիրված լինելու մասին: Դյուժևի խոսքով՝ արտիստը նույնիսկ մի անգամ սրտի նոպա է ունեցել ելույթի ժամանակ:

Այս մասին Դյուժևը պատմել է TVC հեռուստաալիքի «Իմ հերոսը» հաղորդման եթերում, գրում է lenta.ru-ն։

«Սերյոժան կարող էր մահանալ հանդիսատեսի աչքի առաջ, նա նույնիսկ սրտի նոպա է ունեցել բեմում»,- ասել է Դյուժևը՝ հավելելով, որ ինքը երբեք Բեզռուկովին հավասար այլ արտիստի չի հանդիպել:

Միևնույն ժամանակ, «Բրիգադա» հեռուստասերիալում Բեզրուկովի խաղընկերը հիացել է դերասանի վարպետությամբ։ Ըստ Դյուժևի, Բեզռուկովը կարող է ամբողջ օրն անցկացնել աշխատավայրում:

Ժողովրդական արտիստը չի հերքել իր գործընկերոջ պնդումները, նշելով, որ ինքն ապրում է թատրոնով: Չնայած այն հանգամանքին, որ թատերական բեմը, համեմատած կինոոլորտի հետ, մեծ եկամտի աղբյուր չէ, Բեզռուկովի կարծիքով` «թատրոնը հոգեվիճակ և մի տեսակ խելագարություն է»։

Ավելի վաղ Բեզռուկովը պատմել էր, թե ինչպես է կորոնավիրուսային համավարակի ժամանակ սկսել զբաղվել հողագործությամբ: Նա խոստովանել էր, որ ինչպես բոլորը, նա ևս վեց ամիս բեմ դուրս չի եկել և չի նկարահանվել ֆիլմերում: Այդ ժամանակ նա իր ընտանիքի հետ ապրել է գյուղում, լոլիկ, վարունգ և պտղատու ծառեր տնկել:

Աղբյուր՝ Tert.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում