Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համագործակցում է շվեյցարական HomeOrchestra կրթական ծրագրի հետ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համագործակցում է շվեյցարական HomeOrchestra կրթական ծրագրի հետ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը HomeOrchestra կրթական ծրագրի շրջանակում իսպանացի դիրիժոր Ռիկարդո Կասերոյի ղեկավարությամբ մարտի 9-ին կտեսաձայնագրի կատարումներ դասական երաժշտության ամենահայտնի ստեղծագործություններից, որոնք կներդրվեն

HomeOrchestra նախագծի երգացանկում: HomeOrchestra-ն շվեյցարական կրթական նախագիծ է, որը դասական երաժշտության հայտնի ստեղծագործությունների նվագախմբային մշակումները հասանելի է դարձնում սկսնակ մենակատարների համար։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և HomeOrchestra-ի համատեղ աշխատանքի արդյունքում երիտասարդ մենակատարներն այսուհետև հնարավորություն կունենան ոչ միայն լսելու նվագախմբի նվագակցությունը, այլև էկրանին հետևելու նվագախմբին առցանց ռեժիմում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

Աղբյուր՝ Aravot.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում