USD
EUR
RUB

Հովհաննես Գրիգորյան․ Արտահերթ ջրհեղեղ

 

Հարմարվենք ջրին և վարժվենք ապրել նրա խորքերում,

ամեն օր գոնե կես ժամ պառկենք ջրով լի

վաննայի հատակին և հետո չեք էլ նկատի, թե ինչպես

կեսը կդառնա մի ժամ, ապա երկու, երեք… և հետո

այլևս չեք ուզենա դուրս գալ ջրի տակից…

Հարմարվեք ջրին և վարժվեք ապրել նրա խորքերում.

շտապեք, որովհետև շուտով բոլոր ծովերը կմիանան իրար,

բոլոր օվկիանոսներն ու լճերը, գետերն ու գետակները…

Եվ միայն երջանիկ նորածինները հարմարվելու

կարիք չեն զգա`

հարմարված կծնվեն և անմիջապես կհեռանան խորքերը ջրի,

հուսահատության մատնելով բարեպաշտ ծնողներին,

որոնք երազում էին դաստիարակել նրանց

և դարձնել հայրենի երկրի օրինավոր քաղաքացի, որը

երբեք չի խախտի փողոցային երթևեկության կանոնները

և հավատարիմ կմնա բիզնեսի տասը պատվիրաններին`

մի շնանա, մի սպանիր, մի խաբիր, մի ստիր

իրավապահ մարմինների աչքի առաջ, և ընդհանրապես,

ստուգիր դրամը առանց դրամարկղից հեռանալու,

մինչև վերջնականապես չհամոզվես,

որ գանձապահը անշնչացած է…

և ամենակարևորը, ինչքան ուզում եք սիրեցեք զմիմեանս,

բայց երբեք չմոռանալով,

որ միայն հայրենական արտադրության

ապահովիչներն ու կարմիր խնձորներն են փրկելու

մեր ազգը քսան,

քսանմեկ և հետագա բոլոր դարերի ժանտախտներից…

Ինչևէ, հարմարվենք ջրին և վարժվենք ապրել նրա խորքերում,

հոգեպես պատրաստ լինենք դիմագրավելու բոլոր անակնկալները չնախատեսված,

սա հատկապես վերաբերում է երաշտից հավերժորեն

տառապող հողագործներին, որոնք կարող է ցնորվեն

ջրի այդ համընդհանուր և անսպասելի առատությունից

և, չդիմանալով ծովից-ծով երջանկությանը,

կխրվեն հարբեցողության մեջ և գարնանացանը տապալեն

սիլիկոնե կրծքերով ջրահարսերի հմայքներով պարուրված…

Ահա, տեսնում եմ օրը` անափ, անծայր օվկիանոս,

իսկ ջրերի

երեսին լող են տալիս ցանուցիր հիշողություններն անցյալի`

գրասեղաններ,

դասական գրականությամբ լի գրապահարաններ,

տան վարձի գրքույկներ, վերջին սերնդի համակարգիչներ,

սիրային նամակներ, վարկային ներդրումներ,

կոլեկտիվ բողոքներ,

մարդահամարի տվյալներ, և ղեկը կորցրած

մի նավ` բերնեբերան լցված պրեզիդենտներով,

վարչապետներով, նախարարներով, սենատորներով և այլ

բարձրաստիճան այրերով, որոնք գիրկընդխառը լալիս էին

իրենց կորուսյալ երկրների, փոխադարձ այցելությունների,

արդյունավետ բանակցությունների, երկուստեք շահավետ

ծրագրերի, անվերջ բարեփոխվող սահմանադրությունների,

ահաբեկչության դեմ միասնական պայքարի,

նախընտրական խոստումների,

բուռն, երկարատև ծափահարությունների համար…

Թշշալով հանգել են դժոխքի բոլոր կարասները:

- Իսկ ո՞ւր է դրախտը,- հարցնում է մի հավատացյալ քաղաքացի,

թրջած մորուքով քահանային` երկուսն էլ գերանից կառչած.

- Այդ միայն Նա գիտե, զավակս,- պատասխանեց քահանան…

Իսկ Նա սովորականի պես անշտապ քայլում էր ջրերի վրայով`

բարձրահասակ, գեղեցիկ… Եվ ի՞նչն է հետաքրքիր`

զարմանալի բարի ու պայծառ ժպիտ էր փայլում դեմքին,

զարմանալի բարի ու պայծառ…

Լրահոս
Թիֆլիսի Ներսիսյան դպրոց Հայտնի է դարձել, թե որ ֆիլմը կբացի Կաննի կինոփառատոնը Երևանում 10-րդ անգամ կնշվի Ջազի միջազգային օրը Կենդանի Աստծու եկեղեցին՝ որպես սյուն և հաստատություն ճշմարտության Հույսի շող՝ քովիդի ու պատերազմի մղձավանջում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին Ռոստովում խորհրդանշական համերգ կկազմակերպվի Համերգ՝ նվիրված հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիր Վահագն Ստամբոլցյանի ծննդյան 90-ամյակին Արմենուհի Սիսյան Շուշին 1902թ. փետրվարին Լույս է տեսել Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմի լիտվերեն թարգմանությունը «ՍԱ - ՆՐԱՆԻՑ - ՀԻՆ» ցուցահանդեսի հիմնական թեմաներն են Հաղպատի և Սանահինի վանքերը Աստծունը՝ Աստծուն (Մատթ. 22:15-22, Մարկ. 12:13-17, Ղուկ. 20:20-26) Հեղինակավոր World Press Photo մրցանակաբաշխության «Գլխավոր լուրեր» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Արցախյան պատերազմին նվիրված «Կորսված դրախտ» շարքը Մարտիրոս Սարյանը՝ հայկական հուշարձանների պաշտպան Մեծ Հայքի 12-րդ նահանգը՝ Ուտիք աշխարհի հոգեվոր ժառանգությունը «Կյանքում ամենադժվար բանը սեփական «ես»-ը չկորցնելով՝ մյուս մարդկանց հետ հարմոնիկ հարաբերություններ հաստատելն է Կայացել է Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմի պրեմիերան. այն ցուցադրվում է Երևանի բոլոր կինոթատրոններում (տեսանյութ) «Հաշտվեցե՛ք Աստծու հետ» ՀայաստանՀայաստանի հուշարձանների և տեսարժան վայրերի լուսապատկերային ցուցադրություն՝ Հանրապետության հրապարակումի հուշարձանների և տեսարժան վայրերի լուսապատկերային ցուցադրություն՝ Հանրապետության հրապարակում Սամվել Կոսյան․ Խաղադրույք Ավագ Եփրեմյան․ Երկիր և Ջրեր Րաֆֆի Մովսիսյանի «Ժամանումը» դեբյուտային ֆիլմն ընդգրկվել է Կրակովի ՄԿՓ-ի մրցութային ծրագրում Մոսկվայի «Նիկո» պատկերասրահում կհնչեն Մանսուրյանի, Լուչանո Բերիոյի, Կոմիտասի ստեղծագործությունները Ընթերցողներին նոր հրատարակությամբ կներկայացվի Ագաթանգեղոսի «Հայոց դարձի պատմությունը» Պատերազմի հետեւանքները բնավ ներդաշնակ չեն պայծառ ապագա կառուցելու մեր տեսլականի հետ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան. «Երկրի հարցը» Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հարցազրույցը 24TV-ի եթերում (տեսանյութ) Աստվածային կարեկցանք Նկարիչ Լեմս Ներսիսյանը «Էրգիր Ավետյաց» ցուցադրությունը նվիրեց Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին «Տաղարան»-ը և «Ագապէ»-ն «Ստաբատ Մատերը» կներկայացնեն ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի Նոր կերպար մարմնավորելու համար Բելուչին արմատապես փոխել է տեսքը (լուսանկարներ) Աստծու կամքը Արցախի ՄԻՊ-ն Ամարասի վանական համալիրից ուղերձ է հղել միջազգային կազմակերպություններին Առաջին անգամ Հայաստանում միահյուսված հնչել են Պյացոլայի և Վիվալդիի ստեղծագործությունները Հողոտ, մղեղոտ... Մոսկվայում կհնչեն Տիգրան Մանսուրյանի և այլ հայ կոմպոզիտորների գործեր «Մի՛ սպանիր» պատվիրանը եվ հին ուխտի սպանությունները Հայաստանի ֆիլհարմոնիկը «Դո-ից Սի» խորագրով վերսկսում է «Դպրոցականի ֆիլհարմոնիան» «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բոլոր ժամանակների մեր բանաստեղծը Դավանանք և վարդապետություն Վերջակետ
website by Sargssyan