USD
EUR
RUB

««Գրեմմի»-ն շարունակում է կոռումպացված մնալ»․ The Weeknd-ը բոյկոտել է «Գրեմմի»-ն ՝ մրցանակաբաշխության կազմակերպիչներին մեղադրելով կողմնակալության համար (տեսանյութեր)

 

Կանադացի երգիչ The Weeknd-ը (Աբել Մաքքոնեն Տեսֆայե) բոյկոտել է «Գրեմմի»-ն՝ երաժշտական մրցանակաբաշխության կազմակերպիչներին մեղադրելով կողմնակալության և կոռուպցիայի համար, գրում է The Guardian-ը։

Չնայած նրան, որ նրա Blinding Lights-ը 2020 թվականի ամենամեծ հիթն էր, իսկ After Hours-ը դարձել է կրկնակի պլատինե ալբոմ, The Weekend-ն այս տարի «Գրեմմի»-ի ոչ մի անվանակարգում չի առաջադրվել։

««Գրեմմի»-ն շարունակում է կոռումպացված մնալ։ Դուք իմ, իմ երկրպագուների և արդյունաբերության հետ պետք է ազնիվ լինեք»,-ավելի վաղ գրել էր երգիչն իր թվիթերյան էջում։

Օրերս հայտարարված բոյկոտի ֆոնին, որի համաձայն՝ երգիչն այլևս երբեք չի ներկայանա «Գրեմմի»-ի բեմում, մրցանակաբաշխության ներկայացուցիչն ասել է․ «Մենք տարեցտարի փորձում ենք կատարելագործվել։ Եվ այս տարի, ինչպես և նախորդ տարիներին, մենք լրջորեն կմտածենք այն մասին, թե ինչպես բարելավել անվանակարգերում առաջադրման գործընթացը»։

The Weekend-ն այն արվեստագետների շարքում է, որոնք կասկածի տակ են դնում միջոցառման կողմակալությունը և մեղադրում են սևամորթ արտիստներին «երկրոդ պլան մղելու համար»։ Վերջին սևամորթ կատարողը, որը հաղթել է «Տարվա ալբոմ» անվանակարգում, եղել է Հերբի Հենքոքը՝ 2008 թվականին։

Հիշեցնենք, որ այս տարի ամերիկյան ֆուտբոլի եզրափակիչ հանդիպման ընդմիջումը` Pepsi Superbowl Halftime Show-ն, անմոռանալի էր դարձրել The Weeknd-ը։

Ֆլորիդայում գտնվող «Ռեյմոնդ Ջեյմս» մարզադաշտում 30-ամյա երգիչը հայտնվել էր կարմիր ու փայլփլուն կոստյումով։ Լույսերի, մառախուղի, հրավառության, վիրակապված պարողների և կենդանի կատարման շնորհիվ երգիչը կարողացել էր երկրպագուներին անմոռանալի շոու պարգևել։

Նա կատարել էր իր ամենահայտնի հիթերից Call Out My Name-ը, Starboy-ը, Can't Feel My Face-ը, Blinding Lights-ը և այլ երգեր։

Աղբյուր՝ Tert.am

Լրահոս
Թիֆլիսի Ներսիսյան դպրոց Հայտնի է դարձել, թե որ ֆիլմը կբացի Կաննի կինոփառատոնը Երևանում 10-րդ անգամ կնշվի Ջազի միջազգային օրը Կենդանի Աստծու եկեղեցին՝ որպես սյուն և հաստատություն ճշմարտության Հույսի շող՝ քովիդի ու պատերազմի մղձավանջում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին Ռոստովում խորհրդանշական համերգ կկազմակերպվի Համերգ՝ նվիրված հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիր Վահագն Ստամբոլցյանի ծննդյան 90-ամյակին Արմենուհի Սիսյան Շուշին 1902թ. փետրվարին Լույս է տեսել Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմի լիտվերեն թարգմանությունը «ՍԱ - ՆՐԱՆԻՑ - ՀԻՆ» ցուցահանդեսի հիմնական թեմաներն են Հաղպատի և Սանահինի վանքերը Աստծունը՝ Աստծուն (Մատթ. 22:15-22, Մարկ. 12:13-17, Ղուկ. 20:20-26) Հեղինակավոր World Press Photo մրցանակաբաշխության «Գլխավոր լուրեր» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Արցախյան պատերազմին նվիրված «Կորսված դրախտ» շարքը Մարտիրոս Սարյանը՝ հայկական հուշարձանների պաշտպան Մեծ Հայքի 12-րդ նահանգը՝ Ուտիք աշխարհի հոգեվոր ժառանգությունը «Կյանքում ամենադժվար բանը սեփական «ես»-ը չկորցնելով՝ մյուս մարդկանց հետ հարմոնիկ հարաբերություններ հաստատելն է Կայացել է Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմի պրեմիերան. այն ցուցադրվում է Երևանի բոլոր կինոթատրոններում (տեսանյութ) «Հաշտվեցե՛ք Աստծու հետ» ՀայաստանՀայաստանի հուշարձանների և տեսարժան վայրերի լուսապատկերային ցուցադրություն՝ Հանրապետության հրապարակումի հուշարձանների և տեսարժան վայրերի լուսապատկերային ցուցադրություն՝ Հանրապետության հրապարակում Սամվել Կոսյան․ Խաղադրույք Ավագ Եփրեմյան․ Երկիր և Ջրեր Րաֆֆի Մովսիսյանի «Ժամանումը» դեբյուտային ֆիլմն ընդգրկվել է Կրակովի ՄԿՓ-ի մրցութային ծրագրում Մոսկվայի «Նիկո» պատկերասրահում կհնչեն Մանսուրյանի, Լուչանո Բերիոյի, Կոմիտասի ստեղծագործությունները Ընթերցողներին նոր հրատարակությամբ կներկայացվի Ագաթանգեղոսի «Հայոց դարձի պատմությունը» Պատերազմի հետեւանքները բնավ ներդաշնակ չեն պայծառ ապագա կառուցելու մեր տեսլականի հետ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան. «Երկրի հարցը» Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հարցազրույցը 24TV-ի եթերում (տեսանյութ) Աստվածային կարեկցանք Նկարիչ Լեմս Ներսիսյանը «Էրգիր Ավետյաց» ցուցադրությունը նվիրեց Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին «Տաղարան»-ը և «Ագապէ»-ն «Ստաբատ Մատերը» կներկայացնեն ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի Նոր կերպար մարմնավորելու համար Բելուչին արմատապես փոխել է տեսքը (լուսանկարներ) Աստծու կամքը Արցախի ՄԻՊ-ն Ամարասի վանական համալիրից ուղերձ է հղել միջազգային կազմակերպություններին Առաջին անգամ Հայաստանում միահյուսված հնչել են Պյացոլայի և Վիվալդիի ստեղծագործությունները Հողոտ, մղեղոտ... Մոսկվայում կհնչեն Տիգրան Մանսուրյանի և այլ հայ կոմպոզիտորների գործեր «Մի՛ սպանիր» պատվիրանը եվ հին ուխտի սպանությունները Հայաստանի ֆիլհարմոնիկը «Դո-ից Սի» խորագրով վերսկսում է «Դպրոցականի ֆիլհարմոնիան» «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բոլոր ժամանակների մեր բանաստեղծը Դավանանք և վարդապետություն Վերջակետ
website by Sargssyan