USD
EUR
RUB

Կյանքից հեռացել է գրող, մանկավարժ Գառնիկ Մանուկյանը

 

ԳԱՎԱՌ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանկարծամահ է եղել բանաստեղծ, արձակագիր, մանկավարժ, Հայաստանի գրողների միության անդամ Գառնիկ Մանուկյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Նորակերտ համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանը, բանաստեղծը կհուղարկավորվի հայրենի Նորակերտի գերեզմանատանը, ապրիլի 6-ին։

Գառնիկ Մանուկյանը ծնվել է 1940 թվականի հուլիսի 20-ին, ՀԽՍՀ Վարդենիսի շրջանի Նորակերտ գյուղում, Վանից բռնագաղթված Արսեն Մանուկյանի ընտանիքում։ Ավարտել է Երեւանի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Բարձրագույն կրթություն ստանալուց հետո վերադարձել է հայրենի գյուղ եւ աշխատանքի անցել դպրոցում՝ որպես Հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ։ 1985-2005 թվականներին ղեկավարել է Նորակերտի միջնակարգ դպրոցը, 2006-2011 թվականներին՝ Հայաստանի գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքը։ 2009 թվականից դասախոսել է Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Արժանացել է Հանրապետության ավագ ուսուցչի կոչմանը։ Ամուսնացախ էր, ուներ երեք զավակ։

Նա առաջին բանաստեղծությունը հրապարակել է 1961 թվականին, այնուհետև սկսել է պարբերաբար տպագրվել հանրապետական գրական մամուլում։ Հեղինակել է բազմաթիվ բանաստեղծություններ, բալլադներ, պոեմներ, վեպեր ու պատմվածքներ։ Թարգմանվել է ռուսերեն։ Հրատարակել է բանաստեղծությունների 11 ժողովածու եւ 3 վեպ։ Դպրոցական դասագրքերում տեղ են գտել նաեւ նրա հեղինակած մանկական բանաստեղծություններից։ Առավել հայտնի ու արդիական հնչեղություն ունեն նրա «Երկու ճանապարհ», «Մթնշաղից առաջ», «Խաչված ճակատագրեր» վեպերը, «Իմ աշխարհը. սուրբ սեր», «Ցավի կանչ» բանաստեղծությունների եւ պոեմների ժողովածուները։

Արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի, ՀՀ վարչապետի շնորհակալագրի, Զորավար Անդրանիկին նվիրված շարքի համար՝ ՀԳՄ, «Զորավար Անդրանիկ» համազգային միության եւ «Հայաստան» թերթի գրական մրցանակաբաշխության 1-ին մրցանակի։ «Զորավար Անդրանիկ» համազգային միության մրցանակի դափնեկիր է։

«Գառնիկ Մանուկյանը հանրաճանաչ մարդ էր ոչ միայն մեր գյուղում ու Վարդենիսի շրջանում։ Նրա ստեղծագործությունները գնահատում էին Հայաստանում ու նրա սահմաններից դուրս՝ թարգմանվելով ու տարածվելով նաեւ ռուսերենով և այլ օտար լեզուներով։ Նա մայրենի լեզվի եւ գրականության անխոնջ մշակն էր, մանկավարժության մեծ նվիրյալը, որ մի քանի սերնդի հոգիներում ներարկում էր անկրկնելի հայասիրություն ու հայրենասիրություն։ Նրա բազմաթիվ աշակերտներ այսօր նշանավոր մարդիկ են դարձել հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում, նրա տված կյանքի դասերը, անցկացրած բովանդակալից դասաժամերը երբեք չեն մոռացվի։ Նրա ամեն մի տողից երեւում էր իր հայրենի աշխարհը, թշնամուն թողնված պապենական Վանը, իր բնօրրան Նորակերտը, Մասրիկի չքնաղ դաշտավայրը, բազմաչարչար ծնողներն ու մերձավորները, հերոսական ֆիդայիներն ու Արցախի ազատագրության մարտիկները, հողի հետ կռիվ տվող մշակները, երկիր կառուցող շինարարները, բնությանը ձուլված հովիվները, հայրենազրկված գաղթականները։ Գառնիկ Մանուկյանը սերունդներին զինում էր մի արժեհամակարգով, որն իմաստավորվում էր ազգասիրությամբ, մարդասիրությամբ, ազնվությամբ ու արդարամտությամբ։ Նա իր գրչով մաքառում էր մեր հայրենիքի թշնամիների դեմ, մեր իրականության մեջ բույն դրած կեղծիքի, նյութապաշտության, ագահության ու չարության, անմիաբանության դեմ, միշտ ուզում էր շեն ու հզոր տեսնել Հայաստանը, միաբանված ու ազատագրված։ Մեր համայնքի կրած կորուստը ծանր է, սակայն այն, ինչ հոգեւոր գանձարանի տեսքով թողել է Գառնիկ Մանուկյանը, արդեն պատկանում է դարերին ու սերունդներին, հավերժ հիշողությանը, որով ոչ միայն սփոփված ենք զգում մեզ, այլ նաեւ՝ հպարտ ու հոգեպես հարուստ եւ ուժեղ»,- նշեց համայնքի ղեկավարը։

Խոսրով Խլղաթյան

Լրահոս
Թիֆլիսի Ներսիսյան դպրոց Հայտնի է դարձել, թե որ ֆիլմը կբացի Կաննի կինոփառատոնը Երևանում 10-րդ անգամ կնշվի Ջազի միջազգային օրը Կենդանի Աստծու եկեղեցին՝ որպես սյուն և հաստատություն ճշմարտության Հույսի շող՝ քովիդի ու պատերազմի մղձավանջում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին Ռոստովում խորհրդանշական համերգ կկազմակերպվի Համերգ՝ նվիրված հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիր Վահագն Ստամբոլցյանի ծննդյան 90-ամյակին Արմենուհի Սիսյան Շուշին 1902թ. փետրվարին Լույս է տեսել Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմի լիտվերեն թարգմանությունը «ՍԱ - ՆՐԱՆԻՑ - ՀԻՆ» ցուցահանդեսի հիմնական թեմաներն են Հաղպատի և Սանահինի վանքերը Աստծունը՝ Աստծուն (Մատթ. 22:15-22, Մարկ. 12:13-17, Ղուկ. 20:20-26) Հեղինակավոր World Press Photo մրցանակաբաշխության «Գլխավոր լուրեր» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Արցախյան պատերազմին նվիրված «Կորսված դրախտ» շարքը Մարտիրոս Սարյանը՝ հայկական հուշարձանների պաշտպան Մեծ Հայքի 12-րդ նահանգը՝ Ուտիք աշխարհի հոգեվոր ժառանգությունը «Կյանքում ամենադժվար բանը սեփական «ես»-ը չկորցնելով՝ մյուս մարդկանց հետ հարմոնիկ հարաբերություններ հաստատելն է Կայացել է Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմի պրեմիերան. այն ցուցադրվում է Երևանի բոլոր կինոթատրոններում (տեսանյութ) «Հաշտվեցե՛ք Աստծու հետ» ՀայաստանՀայաստանի հուշարձանների և տեսարժան վայրերի լուսապատկերային ցուցադրություն՝ Հանրապետության հրապարակումի հուշարձանների և տեսարժան վայրերի լուսապատկերային ցուցադրություն՝ Հանրապետության հրապարակում Սամվել Կոսյան․ Խաղադրույք Ավագ Եփրեմյան․ Երկիր և Ջրեր Րաֆֆի Մովսիսյանի «Ժամանումը» դեբյուտային ֆիլմն ընդգրկվել է Կրակովի ՄԿՓ-ի մրցութային ծրագրում Մոսկվայի «Նիկո» պատկերասրահում կհնչեն Մանսուրյանի, Լուչանո Բերիոյի, Կոմիտասի ստեղծագործությունները Ընթերցողներին նոր հրատարակությամբ կներկայացվի Ագաթանգեղոսի «Հայոց դարձի պատմությունը» Պատերազմի հետեւանքները բնավ ներդաշնակ չեն պայծառ ապագա կառուցելու մեր տեսլականի հետ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան. «Երկրի հարցը» Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հարցազրույցը 24TV-ի եթերում (տեսանյութ) Աստվածային կարեկցանք Նկարիչ Լեմս Ներսիսյանը «Էրգիր Ավետյաց» ցուցադրությունը նվիրեց Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին «Տաղարան»-ը և «Ագապէ»-ն «Ստաբատ Մատերը» կներկայացնեն ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի Նոր կերպար մարմնավորելու համար Բելուչին արմատապես փոխել է տեսքը (լուսանկարներ) Աստծու կամքը Արցախի ՄԻՊ-ն Ամարասի վանական համալիրից ուղերձ է հղել միջազգային կազմակերպություններին Առաջին անգամ Հայաստանում միահյուսված հնչել են Պյացոլայի և Վիվալդիի ստեղծագործությունները Հողոտ, մղեղոտ... Մոսկվայում կհնչեն Տիգրան Մանսուրյանի և այլ հայ կոմպոզիտորների գործեր «Մի՛ սպանիր» պատվիրանը եվ հին ուխտի սպանությունները Հայաստանի ֆիլհարմոնիկը «Դո-ից Սի» խորագրով վերսկսում է «Դպրոցականի ֆիլհարմոնիան» «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բոլոր ժամանակների մեր բանաստեղծը Դավանանք և վարդապետություն Վերջակետ
website by Sargssyan