USD
EUR
RUB

Դիանա Ադամյանը և Աստղիկ Ղուկասյանը հանդես կգան կամերային համերգով

 

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ապրիլի 8-ին, ժամը 19:00 կկայանա կամերային երաժշտության համերգ, որի ընթացքում ելույթ կունենան բազմաթիվ մրցույթների հաղթողներ ջութակահար Դիանա Ադամյանը և դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը։ Համերգային ծրագրում ընդգրկված են Լ.Վ. Բեթհովենի, Է. Գրիգի, Ք. Սեն-Սանսի, Մ. Ռավելի, Է. Բաղդասարյանի ստեղծագործությունները։ Համերգն անցկացվում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ։

Ջութակահար Դիանա Ադամյանը մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է: 2020թ. հունիսին մասնակցել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին և արժանացել 1-ին մրցանակի: 2018թ. ապրիլին mասնակցել է Յեհուդի Մենուհինի անվան ջութակահարների միջազգային մրցույթին (Ժնև)՝ արժանանալով 1-ին մրցանակի: 2018թ. արժանացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի:

2015թ. դեկտեմբերին մասնակցել է Պ. Ի. Չայկովսկու անվան IX միջազգային պատանեկան մրցույթին և արժանացել է 2-րդ մրցանակի: 2014թ. դեկտեմբերի 25-ին Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հրաչյա Բոգդանյանի 100-ամյակին նվիրված ջութակահարների միջազգային մրցույթ-փառատոնին արժանացել է 1-ին մրցանակի:

Մասնակցել է պրոֆ. Անա Չումաչենկոյի, Լեոնիդաս Կավակոսի, Պինկաս Ցուկերմանի վարպետության դասերին: Ելույթներով հանդես է եկել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում: Դիանան «Հայաստանի նոր անուններ» ծրագրի մասնակից է: Սկսած 2012թ. գործունեություն է ծավալում Հայկական բարեգործական ընդհանուր միության և «YerazArt» հիմնադրամի (Բոստոն, ԱՄՆ) հովանու ներքո:

Դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը 7 տարեկանից հանդես է եկել մենահամերգներով: Բազում միջազգային մրցույթների դափնեկիր է: 2008 թ. մասնակցել է Գ.Սարաջյանի անվան հանրապետական մրցույթին (1-ին մրցանակ): 2009 թ. , 2013 թ. մասնակցել է Ա. Բաբաջանյանի անվան հանրապետական մրցույթին (2-րդ մրցանակ, 1-ին մրցանակ չի շնորհվել): 2011 թ. մասնակցել է Թբիլիսիում կայացած պատանի երաժիշտների միջազգային մրցույթին` արժանանալով դափնեկրի կոչման և 4-րդ մրցանակի:

2016 թ. մասնակցել է Գերմանիայի Աախեն քաղաքում անցկացվող ClaviCologne միջազգային մրցույթին և արժանացել 3-րդ մրցանակի: Նույն թվականին մասնակցել է ԱՊՀ երկրների կազմակերպած Դելֆյան խաղերին՝ արժանանալով 3-րդ մրցանակի: 2019թ. մասնակցել է Armenia International piano competition-ին (4-րդ մրցանակ): 2020 թ. մասնակցել է Viva music օնլայն միջազգային մրցույթին (1-ին մրցանակ): Արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի: Հանդիսացել է Վլադիմիր Սպիվակովի և «Նոր անուններ» միջազգային հիմնադրամների կրթաթոշակառու:

Աղբյուր` Panorama.am

Լրահոս
Թիֆլիսի Ներսիսյան դպրոց Հայտնի է դարձել, թե որ ֆիլմը կբացի Կաննի կինոփառատոնը Երևանում 10-րդ անգամ կնշվի Ջազի միջազգային օրը Կենդանի Աստծու եկեղեցին՝ որպես սյուն և հաստատություն ճշմարտության Հույսի շող՝ քովիդի ու պատերազմի մղձավանջում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին Ռոստովում խորհրդանշական համերգ կկազմակերպվի Համերգ՝ նվիրված հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիր Վահագն Ստամբոլցյանի ծննդյան 90-ամյակին Արմենուհի Սիսյան Շուշին 1902թ. փետրվարին Լույս է տեսել Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմի լիտվերեն թարգմանությունը «ՍԱ - ՆՐԱՆԻՑ - ՀԻՆ» ցուցահանդեսի հիմնական թեմաներն են Հաղպատի և Սանահինի վանքերը Աստծունը՝ Աստծուն (Մատթ. 22:15-22, Մարկ. 12:13-17, Ղուկ. 20:20-26) Հեղինակավոր World Press Photo մրցանակաբաշխության «Գլխավոր լուրեր» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Արցախյան պատերազմին նվիրված «Կորսված դրախտ» շարքը Մարտիրոս Սարյանը՝ հայկական հուշարձանների պաշտպան Մեծ Հայքի 12-րդ նահանգը՝ Ուտիք աշխարհի հոգեվոր ժառանգությունը «Կյանքում ամենադժվար բանը սեփական «ես»-ը չկորցնելով՝ մյուս մարդկանց հետ հարմոնիկ հարաբերություններ հաստատելն է Կայացել է Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմի պրեմիերան. այն ցուցադրվում է Երևանի բոլոր կինոթատրոններում (տեսանյութ) «Հաշտվեցե՛ք Աստծու հետ» ՀայաստանՀայաստանի հուշարձանների և տեսարժան վայրերի լուսապատկերային ցուցադրություն՝ Հանրապետության հրապարակումի հուշարձանների և տեսարժան վայրերի լուսապատկերային ցուցադրություն՝ Հանրապետության հրապարակում Սամվել Կոսյան․ Խաղադրույք Ավագ Եփրեմյան․ Երկիր և Ջրեր Րաֆֆի Մովսիսյանի «Ժամանումը» դեբյուտային ֆիլմն ընդգրկվել է Կրակովի ՄԿՓ-ի մրցութային ծրագրում Մոսկվայի «Նիկո» պատկերասրահում կհնչեն Մանսուրյանի, Լուչանո Բերիոյի, Կոմիտասի ստեղծագործությունները Ընթերցողներին նոր հրատարակությամբ կներկայացվի Ագաթանգեղոսի «Հայոց դարձի պատմությունը» Պատերազմի հետեւանքները բնավ ներդաշնակ չեն պայծառ ապագա կառուցելու մեր տեսլականի հետ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան. «Երկրի հարցը» Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հարցազրույցը 24TV-ի եթերում (տեսանյութ) Աստվածային կարեկցանք Նկարիչ Լեմս Ներսիսյանը «Էրգիր Ավետյաց» ցուցադրությունը նվիրեց Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին «Տաղարան»-ը և «Ագապէ»-ն «Ստաբատ Մատերը» կներկայացնեն ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի Նոր կերպար մարմնավորելու համար Բելուչին արմատապես փոխել է տեսքը (լուսանկարներ) Աստծու կամքը Արցախի ՄԻՊ-ն Ամարասի վանական համալիրից ուղերձ է հղել միջազգային կազմակերպություններին Առաջին անգամ Հայաստանում միահյուսված հնչել են Պյացոլայի և Վիվալդիի ստեղծագործությունները Հողոտ, մղեղոտ... Մոսկվայում կհնչեն Տիգրան Մանսուրյանի և այլ հայ կոմպոզիտորների գործեր «Մի՛ սպանիր» պատվիրանը եվ հին ուխտի սպանությունները Հայաստանի ֆիլհարմոնիկը «Դո-ից Սի» խորագրով վերսկսում է «Դպրոցականի ֆիլհարմոնիան» «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բոլոր ժամանակների մեր բանաստեղծը Դավանանք և վարդապետություն Վերջակետ
website by Sargssyan