Բացվեց գեղանկարչուհի Լիլիթ Տոնականյանի անհատական ցուցահանդեսը

Բացվեց գեղանկարչուհի Լիլիթ Տոնականյանի անհատական ցուցահանդեսը

Գեղանկարչուհի Լիլիթ Տոնականյանի ցուցահանեդը 2 շաբաթ բաց կլինի բոլոր ցանկացողների համար: Գյումրու քաղաքապետարանի ցուցասրահում բացվեց գեղանկարչուհի Լիլիթ Տոնականյանի անհատական ցուցահանդեսը:

«Գունեղ զարթոնք» խորագիրը կրող ցուցադրույթը նվիրված է մայրությանն ու գեղեցկությանը: Այստեղ ներկայացված են երիտասարդ գեղանկարչուհու վերջին երկու տարվա աշխատանքները: Գեղանկարչուհու ստեղծագործություններում գերիշխում են ծաղիկներն ու շիրակյան բնությունը:

«Սա իմ յուրահատուկ շնորհավորանքն է կանանց ու մայրերին: Իմ գործերում Շիրակ աշխարհն է ու իմ ծննդավայրի՝ Արթիկի գույները: Փորձել եմ իմ աշխատանքների միջոցով գույներ, պարզություն ու ժպիտ նվիրել կանանց, ինչը շատ է հիմա պակասում»,-«Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցում նշեց Լիլիթ Տոնականյանը:

Լիլիթ Տոնականյանը ծնվել է Արթիկում ։ 2009թ. ավարտել է Արթիկի գեղարվեստի դպրոցը, իսկ 2016-ին՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գեղանկարչության բաժինը։ Աշխատում է Փանիկ գյուղի արվեստի դպրոցում՝ որպես նկարչության ուսուցչուհի։ Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Երևանում, Գյումրիում և հայրենի Արթիկում։

Աղբյուր՝ 168.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում