Ապրիլի 16-ին կինոթատրոններում կցուցադրեն հայկական հին ու նոր բազմաժանր ֆիլմեր

Ապրիլի 16-ին կինոթատրոններում կցուցադրեն հայկական հին ու նոր բազմաժանր ֆիլմեր

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանի գրեթե բոլոր կինոթատրոններում ապրիլի 16-ին կցուցադրեն հայկական հին ու նոր բազմաժանր ֆիլմեր` նշանավորելով ՀԱՅ ԿԻՆՈՅԻ ծնունդը:

Նախաձեռնած կինոցուցադրումների հանրային արշավին միացել են մայրաքաղաքային և մարզային մի շարք կինոթատրոններ. «Մոսկվա» կինոթատրոն` Երևան, «Հոկտեմբեր» կինոթատրոն` Գյումրի, «Քաջարան» կինոթատրոն` Քաջարան և այլն:

Հայաստանի ազգային կինոկենտրոնից տեղեկացնում են, որ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացվելու են՝

12:00 Լիամետրաժ Ծրագիր 1 – (112 ր.)
(Կապույտ) «Իմ Խաչը» ռեժ. Շ. Վարդանյան

13:00 Կարճամետրաժ Ծրագիր 1 – Խաղ. և անիմացիոն (80 ր.)
(Կարմիր)
1. «Ֆիրդուս» (6 ր.), ռեժ. Ն. Մուրադյան
2. «Շեմից այն կողմ» (13 ր., դեբյուտ), ռեժ. Ա. Իսանյանս
3. «Հաջորդ կայարանը» (5 ր., դեբյուտ), ռեժ. Ա. Թամարյան
4. «Հին նոր» (30 ր., դեբյուտ), ռեժ. Ա. Բաղդասարյան
5.« Սառան մերկ է» (26 ր., դեբյուտ), ռեժ. Մ. Միքայելյան

14:00 Լիամետրաժ Ծրագիր 2 – (110 ր.) (Կապույտ) «Անհայտ բաժանորդ»
ռեժ. Ա․ Հարությունյան

15:00 Կարճամետրաժ Ծրագիր 2 – Խաղ. և անիմացիոն (87 ր.)
(Կարմիրր)
1. «Վայրենին» (29 ր.) ռեժ. Հ. Հակոբյան
2. «Ժամանում» (18 ր., դեբյուտ) ռեժ. Ր. Մովսիսյան
3. «Նոր տարվա գոճի» (25 ր., դեբյուտ) ռեժ. Ա. Բաղդասարյան
4. «Կաֆկայի երազը» (8 ր.) ռեժ. Դ. Բաբայան
5. «Ջազ (8 ր.) ռեժ. Դ. Բաբայան

16:00 Լիամետրաժ Ծրագիր 3 – (100 ր.) (Կապույտ)
«Երբ որ քամին հանդարտվի» ռեժ. Ն. Մարտիրոսյան

17:00 Կարճամետրաժ Ծրագիր 3 – Խաղ. (74 ր.) (Կարմիր)
Սիլուետ Ստուդիո ներկայացնում է
1. «Հիմնավոր մաքրություն» (26 ր., դեբյուտ) ռեժ. Ն. Սարգսյան
2. «Պատմություն N 35» (22 ր., դեբյուտ) ռեժ. Ս.Գրիգորյան
3. «Տատը» (25 ր.) ռեժ. Ա. Շահբազյան

Տոմսի արժեքը՝ 1000 դրամ։

Հայ կինոյի օրն առաջին անգամ պաշտոնապես նշվել է 2020 թվականի ապրիլի 16-ին։

Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում