Արցախի ՄԻՊ-ն Ամարասի վանական համալիրից ուղերձ է հղել միջազգային կազմակերպություններին

Արցախի ՄԻՊ-ն Ամարասի վանական համալիրից ուղերձ է հղել միջազգային կազմակերպություններին

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Մշակույթի միջազգային օրվա առթիվ ուղերձ է հղել Ամարասի վանական համալիրից: Նա ուղերձը տեղադրել է ֆեյսբուքյան էջում ու գրառում արել.

«Մշակույթի միջազգային օրվա առթիվ Ամարասի վանական համալիրից իմ ուղերձն եմ հղել միջազգային կազմակերպություններին` անտարբեր չմնալու հայկական մշակույթի դեմ կատարված հանցագործությունների նկատմամբ և քայլեր ձեռնարկելու հայկական դարավոր մշակույթը փրկելու համար, որը պատկանում է ոչ միայն հայերին, այլ ամբողջ մարդկությանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում