USD
EUR
RUB

Աստվածային կարեկցանք

 

«Ես եմ, ես այն նույնն եմ, որ մխիթարեցի ձեզ։ Իմացի՛ր, թե դու ո՛վ էիր, որ վախեցար մահկանացու մարդուց և ադամորդուց, որոնք չորացան ինչպես խոտ»: Եսայի 51:12

Խորը և անմխիթար վշտի պահերին միայն Տիրոջ մեջ կարող ենք մխիթարություն որոնել և գտնել: Բոլոր նրանք, ովքեր անցել են դժվար փորձությունների միջով, փորձառությունից գիտեն, թե որքան անզոր են եղել այդ րոպեներին մարդկանց խոսքերն ու մխիթարանքները: Մեզանից շատերը, եթե ոչ բոլորը, զգացել են ի վերուստ տրված զորեղ մխիթարություն՝ ցավով լցված մեր սիրտը փափկեցնող, մեզ համար անհասկանալի ու անբացատրելի:

Հիշենք Փրկչի երկրային կյանքից այն դեպքերը, երբ Նա տառապյալների մխիթարիչն էր: Նա մխիթարում էր, թե որպես Ամենակարող Աստված և թե որպես մարդ, ում հասկանալի են առօրյա հոգսերն ու վշտերը: Որպես Աստված՝ Նա վերադարձնում էր ողբացողներին նրանց, ում մահը խլել էր իրենցից. Այդպես, Նաին քաղաքում ապրող այրուն վերադարձրեց իր միակ որդուն, ում մահը խլել էր նրանից, հարություն տալով պատանուն. Հայրոսին վերադարձրեց 12-ամյա դստերը. Մարթային և Մարիամին՝ սիրելի եղբայր Ղազարոսին:

Այս ամենակարող սփոփանքի հետ մեկտեղ Նա նաև մարդկայնորեն մխիթարեց՝ ցույց տալով մեզ այն միջոցը, որով մենք էլ կարող ենք օգնել մեր մտերիմներին, մեղմելու հոգսը և թեթևացնելու տառապանքը: Բոլորի համար հասանելի այս սփոփանքը անկեղծ է և խորը, տառապյալ եղբայրների վշտերին կարեկից: «Եվ Հիսուս արտասվեց...» (Հովհաննես 11:35). ահա այս երկու բառերի մեջ է արտահայտվում կարեկցանքի ողջ զորությունն ու ջերմությունը, որով պարուրված էր Փրկչի սիրով լի սիրտը: Այս խոսքերի միջոցով ուղի է բացվում մեր առջև, թեթևացնելու և մեղմելու ուրիշի վիշտը, որը մենք անզոր ենք վերացնել:

…Վստահ լինենք, որ մահվան վարագույրը արդեն պատռվել է խաչյալ և հարուցյալ մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից, որն Իր մահով հաղթեց մահվանը: Պողոս առաքյալը հաղթանակած աղաղակել է. «Ո՞ւր է ով մահ, քո խայթոցը, ո՞ւր է, ով գերեզման, քո հաղթությունը» (Ա Կորնթացիս 15:55):

Որքան ցավ ապրեց մեր երկիրը այս վերջին ժամանակներում: Ականատես եղավ մարդկային վշտին, նաև՝ զարմանալի կամքին ու վստահությանը, թե մահը վերջը չէ, և այդ ժամանակավոր բաժանումը պարտավորեցնում է ողջերին ապրել և արարել այս համընդհանուր ցավի մեջ, վշտակից և կարեկից լինել միմյանց հանդեպ: Եվ մինչ մենք այստեղ վիշտ ենք ապրում, Տերը արտասվում է մեզ հետ միասին, Նա գալիս է մեզ մոտ, որպեսզի «մեզ որբ չթողնի» (Հովհաննես 14, 18), իսկ մեզ ուղարկում է մխիթարելու նրանց մոտ, ում չէինք կարող հասկանալ, եթե ինքներս չտառապեինք:

Գայանե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ

Լրահոս
Մենանվագ Կամերային երգչախումբը սկավառակի շնորհանդես-համերգով ներկայացրեց Էդգար Հովհաննիսյանի խմբերգերը Ավարտվեց «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների համերգաշարը Օգնելով ուրիշին՝ օգնում ես ինքդ քեզ «Արցախյան կամուրջներ». Թումանյանի թանգարանում կբացվի Զոհրաբ Ըռքոյանի լուսանկարների ցուցահանդեսը Christie's աճուրդում վաճառվել են Վան Գոգի, Շագալի, Պիկասոյի և այլ հայտնի նկարիչների գործերը Նոր ցուցադրություն` Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում Նկարիչ Վազգեն Քալայջյանի երեսուն տարվա աշխատանքները կցուցադրվեն նորաբաց «Լաթիթյուդ» պատկերասրահում Մայիսի 18-ին հայաստանյան և արցախյան 113 մշակութային կազմակերպության մուտքն անվճար է Քրիստոսի բարի մշակը. Մովսես Տաթևացի Պեղումների արդյունքում Արտաշատում բաղնիքներ, պալատներ և հռոմեական ակվեդուկ է հայտնաբերվել Խաչատրյանի անվան մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել աշխարհի 27 երկրի դիրիժոր Չծուլանալ, չհուսահատվել, միայն հավատալ Ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի եզակի էսքիզները ներկայացված են «Քարի ձայնն ու բույրը» ցուցահանդեսում ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրն է Ո՞վ է մերձավորը 106 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց գործող դերասանը Կառլովի Վարիի կինոփառատոնը հետաձգել են օգոստոսի վերջին «Կաֆկայի երազը» ընդգրկվել է Հելսինկիիում կայանալիք անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի ծրագրում Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել ՌԴ ժողովրդական արտիստ Միխայիլ Բաղդասարովին Աղոթքը ջանք է պահանջում Ժողովրդական արվեստի կրքոտ սիրահարը. ազնիվ, հայրենասեր ու սկզբունքային. այսպիսին էր գեղանկարիչը Վահան Արծրունին «Կոմիտաս. տասը հայտնություն» համերգ կունենա Վարդապետի թանգարան-ինստիտուտում Sotheby's-ն աճուրդի է հանել Վասիլի Կանդինսկիի` 25-35 մլն դոլար գնահատվող կտավը Ազգային գրադարանը ներկայացրեց Շուշիի տպարաններում հրատարակված հետաքրքիր գրքերն ու ամսագրերը Կհնչեն Ալեքսանդր Սպենդիարյանի և Երվանդ Երկանյանի ստեղծագործությունները Ա Պետրոս 3:17 Արա Հուսիկ․ Սաղմոսներ Արցախի հայոց ժառանգությունը վտանգված է. Մայր Աթոռ Ս. Էջմիածինը ահազանգում է Օպերային թատրոնի բեմ կբարձրանա Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ» ներկայացումը «Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք» Հայ հեղինակները ներկայացվել են Եվրոպական Միության գրական մրցանակի Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով կմեկնարկի Էդվարդ Միրզոյանի անվան մրցույթը Աղոթքի արտաքին սովորույթը Հայկ Կազազյանի, Վահագն Պապյանի մասնակցությամբ համերգով մեկնարկեց Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարայի հոգու հետ» կտավը Երևանից կտարվի Մոսկվա Ձայնը Տուն-թանգարանի այցելուները հնարավորություն կունենան տեսնելու Արամ Խաչատրյանի հետմահու դիմակը Տուն-թանգարանի այցելուները հնարավորություն կունենան տեսնելու Արամ Խաչատրյանի հետմահու դիմակը «Նարեկ» համույթը «44» պարային ներկայացմամբ արվեստասերներին կպատմի 44-օրյա պատերազմի մասին
website by Sargssyan