Ընթերցողներին նոր հրատարակությամբ կներկայացվի Ագաթանգեղոսի «Հայոց դարձի պատմությունը»

Ընթերցողներին նոր հրատարակությամբ կներկայացվի Ագաթանգեղոսի «Հայոց դարձի պատմությունը»

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գրականության ոսկեդարի պատմիչ Ագաթանգեղոսի «Հայոց դարձի պատմությունը» գրքի շնորհանդեսով, որը տեղի կունենա ապրիլի 17-ին Խնկո Ապոր անվան ազգային գրադարանում, «Էդիթ պրինտ» հրատարակչությունը կազդարարի «Ինքնություն» մատենաշարի սկիզբը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մատենաշարի շրջանակում ներկայացվելու են հայ պատմիչների՝ հայի ինքնության ճանաչման համար հիմնաքարային ու դարերի ընթացքում իրենց նշանակությունը չկորցրած աշխատությունները։

Ագաթանգեղոսի «Հայոց դարձի պատմությունը» հինգերորդ դարի մատենագրության դասական երկերից է, որը դեռ միջնադարում լայն ճանաչում է ունեցել։

Մինչ օրս հայտնի են մոտ երկու տասնյակ խմբագրություններ միջնադարի 9 լեզուներով՝ հայերեն, հունարեն, ասորերեն, արաբերեն, լատիներեն, եթովպերեն, վրացերեն, ղպտերեն (պատառիկ) և սլավոնական տարբերակներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում