USD
EUR
RUB

«Հաշտվեցե՛ք Աստծու հետ»

 

Սուրբ Գիրքը դարեդար ավետում է Աստծու խոսքը և մարդկանց առ Աստված հաշտության կոչում: Այդ կոչին բազմիցս հանդիպում ենք Պողոս առաքյալի նամակներում. «Ահա թե ինչու մենք Քրիստոսի պատգամավորներ ենք, այնպես որ մեր միջոցով կարծես Աստված Ինքն է խոսում ձեզ հետ, և աղաչում ենք ձեզ հանուն Քրիստոսի. հաշտվեցե՛ք Աստծու հետ» (Բ Կորնթ. 5:20): Զարմանք և հիացմունք է պատճառում սուրբգրային այս խոսքը. Աստված Ինքն է խնդրում, որ մարդիկ հաշտվեն Իր հետ, այնինչ նախ մեղավորը պետք է հաշտության քայլեր անի և խնդրի Աստծուն, որ ների իրեն, բայց Աստված Ինքն է խնդրում մարդկանց, որ շատ հաճախ իրենց մեղսալից կյանքով վիրավորում են Նրա սրբությունը: Չկա խոնարհության ավելի մեծ դրսևորում, քան այս խոսքերում արտահայտվածը: Հայր Աստված ոչ միայն չդատեց մեղավոր մարդկանց, այլև Իր Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի Նրա միջոցով մարդիկ հաշտվեն Իր հետ: «Քանզի Հայրն ուզեց, որ Քրիստոսն Իր մեջ ունենա լիությունն աստվածային բնության: Նրա ձեռքով ուզեց Իր հետ հաշտեցնել ամեն բան երկնքում թե երկրի վրա՝ խաղաղություն հաստատելով խաչի վրա Նրա մահվամբ» (Կող. 1:19-20): Քրիստոս, փրկագործական առաքելությունն իրագործելով, առաքյալներին իշխանություն տվեց ավետելու Աստծու խոսքը: Այդ պատճառով առաքյալը հանուն Քրիստոսի է խնդրում՝ մատնանշելով, որ իրենց միջոցով կարծես Աստված ինքն է խոսում մարդկանց հետ: Առաքյալները Աստծու և մարդկանց միջև միջնորդներ են, բարեխոսներ, նաև՝ հաշտության քարոզիչներ: Ս. Եփրեմ Ասորին ասում է, որ հնարավոր չէ Հիսուս՝ որպես Փրկիչ, նորից աշխարհ գա, այդ պատճառով առաքյալներն են մարդկանց խաղաղության և հաշտության կոչում:

Իսկ եփեսացիներին ուղղված իր նամակում Պողոս առաքյալը գրում է, որ մի ժամանակ իրենք հեթանոս էին, «բայց հիմա, որ միացաք Հիսուս Քրիստոսին, դուք, որ մի ժամանակ խորթ էիք Աստծուն, հարազատ դարձաք Քրիստոսի զոհագործումով: Նա՛ է մեր հաշտարարը, որ միացրեց հրեային ու հեթանոսին՝ Իր մարմնի զոհագործումով քանդելով նրանց բաժանող թշնամության պատը և խափանելով Մովսիսական Օրենքն իր պատվիրաններով ու հրահանգներով, որպեսզի հրեային ու հեթանոսին միավորելով Իր անձի մեջ, ստեղծի նոր և միակ մի ժողովուրդ, այդպիսով հաստատի խաղաղություն և մեկ մարմին դարձած երկուսին իր խաչով հաշտեցնի Աստծու հետ» (Եփես. 2:13-17): Քրիստոս խաչվեց, որպեսզի մարդկանց հաշտեցնի Աստծու հետ և վերացնի այն դիվական թշնամությունը, որ այնքան շատ է մարդկության մեջ: Աստված ոչ ոքի հետ չի թշնամանում, մարդն է Աստծու դեմ գործում: Ցավալի է, բայց Փրկչի զոհագործումից հետո մարդիկ շարունակում են քաղել իրենց մեղքերի պտուղները, շարունակում են ապրել թշնամության մեջ, ինչը Տերն ավերեց:

Երկնավոր Հայրը զավակների հանդեպ Իր մեծագույն սերն արտահայտեց, երբ «Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհ. 3:16): Այնքան մեծ է Երկնավոր Հոր հոգատարությունն Իր զավակների հանդեպ, որ չի ցանկանում որևէ մեկն անհավատության մեջ կործանվի, քանի որ «Իր Որդուն աշխարհ ուղարկեց ոչ թե նրա համար, որ դատապարտի աշխարհը, այլ որպեսզի փրկի աշխարհը» (Հովհ. 3:17): Գալու է ժամանակ, երբ Քրիստոս նորից աշխարհ է գալու, բայց ոչ որպես Փրկիչ, այլ որպես Դատավոր: «Ով հավատում է Նրան, չի դատապարտվի, իսկ ով չի հավատում Նրան, արդեն իսկ դատապարտված է՝ Աստծու միածին Որդուն չհավատալու համար» (Հովհ. 3:18): Այնուհետև Ս. Հովհաննես առաքյալը նշում է, թե որն է այդ դատապարտությունը. «Եվ դատապարտությունն այս է. լույսն աշխարհ եկավ, բայց մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան լույսը, որովհետև չարություն էին գործում: Ով չար գործ է կատարում, ատում է լույսը և չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան» (Հովհ. 3:19-21): Մի՞թե մարդիկ խավարն ավելի են սիրում, մի՞թե նրանց գործերն այնքան չար են և ոչ աստվածահաճո, որ դրանք խավարում են ծածկում: Մի՞թե մարդիկ մեղքի ստրկությունն ավելի են գերադասում, քան ազատությունը կամ մահն ավելի են գերադասում, քան կյանքը: Չար գործերին հետամուտ անձը կարծես հատուկ է փակում իր աչքերը, որ Լույսը չտեսնի: Լույսի հանդեպ այս ատելության աղբյուրը մեղքի հանդեպ սերն է: Ով չի գնում դեպի Լույսը, վկայում է Լույսի հանդեպ իր թաքնված ատելության մասին: Մարդն այնքանով է պահպանում իր մեջ աստվածային պատկերն ու նմանությունը, որքանով ձգտում է դեպի Լույսը: Մարդկային տկար բնությունը հաշվի առնելով՝ չի բացառվում, որ Լույսին ձգտողը երբեմն մեղքի պատճառով խավարում հայտնվի, բայց դեպի Լույսն ընթանալու ձգտումն այնքան մեծ է, որ նրան ապաշխարության առաջնորդելով՝ կրկին առաջնորդում է դեպի Լույսը:

Դեպի լույսն ընթանալու և Աստծու հետ հաշտվելու համար անհրաժեշտ է գիտակցել մեղքերը, զղջալ ու խոստովանել: Նա, ով կընդունի Աստծու խոսքն իր սրտում և կհաշտվի Նրա հետ, մահը սարսափելի չի լինի նրա համար: Աստված Քրիստոսի միջոցով հաշտեցրել է մարդկանց Իր հետ, այժմ մնում է, որ մարդիկ ընդունեն այդ հաշտությունը, այսինքն՝ ապաշխարեն և հավատան Ավետարանին (Մարկ. 1:15): «Բայց Աստված, հաշվի չառնելով այն ժամանակները, երբ մարդիկ չէին ճանաչում նրան, այժմ ամենուրեք բոլոր մարդկանց պատվիրում է ապաշխարել. որովհետև նա սահմանել է մի օր, երբ արդարությամբ պիտի դատի ամբողջ աշխարհը մի մարդու ձեռքով, որի միջոցով ուզեց հավատ ներշնչել բոլորին՝ Նրան հարություն տալով մեռելներից» (Գործք Առաք. 17:30-31): «Եթե ասենք՝ «Մեղք չունենք», ինքներս մեզ ենք խաբում, և ճշմարտություն չկա մեր մեջ: Իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, վստա՛հ եղեք, թե Աստված, որ արդար է, կների մեր մեղքերը և մեզ կսրբի մեր բոլոր անիրավություններից» (Ա Հովհ. 1:8-9):

Կարինե Սուգիկյան

Աղբյուր՝ Surbzoravor.am

Լրահոս
Արա Հուսիկ․ Սաղմոսներ Արցախի հայոց ժառանգությունը վտանգված է. Մայր Աթոռ Ս. Էջմիածինը ահազանգում է Օպերային թատրոնի բեմ կբարձրանա Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ» ներկայացումը «Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք» Հայ հեղինակները ներկայացվել են Եվրոպական Միության գրական մրցանակի Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով կմեկնարկի Էդվարդ Միրզոյանի անվան մրցույթը Աղոթքի արտաքին սովորույթը Հայկ Կազազյանի, Վահագն Պապյանի մասնակցությամբ համերգով մեկնարկեց Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարայի հոգու հետ» կտավը Երևանից կտարվի Մոսկվա Ձայնը Տուն-թանգարանի այցելուները հնարավորություն կունենան տեսնելու Արամ Խաչատրյանի հետմահու դիմակը Տուն-թանգարանի այցելուները հնարավորություն կունենան տեսնելու Արամ Խաչատրյանի հետմահու դիմակը «Նարեկ» համույթը «44» պարային ներկայացմամբ արվեստասերներին կպատմի 44-օրյա պատերազմի մասին Ինքնագործուն աղոթք Ռուբեն Հախվերդյանը հանդես կգա «Երգը և՛ աղոթք է, և՛ մխիթարանք» խորագրով համերգով Ջութակահար Ֆյոդոր Ռուդինը Երևանում կկատարի Վիվալդիի և Պիացոլայի երկերը Կոլիզեումում կվերականգնվի գլադիատորների մենամարտերի հարթակը (լուսանկարներ, տեսանյութ) «Աստվա՛ծ, դու իմացար անմտությունն իմ, և հանցանքներս չծածկվեցին քեզնից» (Սաղմոսներ 68:6) Կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին Երևանում կամերային երաժշտության երեկո կանցկացվի Հայրիկ Մուրադյանի ծննդյան օրն է Ա Պետրոս 3:15, 16 Սամվել Զուլոյան Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի բացման համերգը կղեկավարի դիրիժոր Վահագն Պապյանը «Տերն է տալիս իմաստությունը» (Առակ. 2:6) Արցունքախառն ծափողջույններ. Վերածննդի խորհուրդը՝ Ավետարանչականի բեմում «Ֆենիքս Դարբինյան. քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը». լույս է տեսել «Հասրաթյան» մատենաշարի առաջին գիրքը (տեսանյութ) Արշիլ Գորկի... կոշիկի տուփերի վրա նկարելուց մինչև 20-րդ դարի արվեստի ամենակարևոր դեմքը Առնո Բաբաջանյանի հոբելյանին «Նարեկացի» արվեստի միությունում դասական երաժշտության երեկո է նախատեսվում Դու կարող ես երջանիկ լինել «Վտանգված ժառանգություն․ Արցախ»․ Հնարավոր է՝ ինչ-որ զեղծարարություններից հետո քարոզչության համար Ադրբեջանը թույլատրի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքը Պաշարված ամրոց Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է նոր տարրերով․ ԿԳՄՍՆ Սա դավաճանական պատերազմ էր. Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը. Հովհաննես Գալստյան Բուլղարիայի Վառնա քաղաքում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը Առինքնող դերասանուհին. «Պետք է կայծը ձգել ունկնդիրների սրտերի մեջ…» «Լավ է հույսը դնել Տիրոջ վրա, քան հույսը դնել մարդկանց վրա» (Սաղմոսներ 117:8) «Ակնհայտ է՝ Ադրբեջանը վախենում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները մուտք գործեն հայկական մշակութային վայրեր» Քրիստոնեությունը հաղթեց կռապաշտությանը, Աստվածային սերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախումբը հանդես է եկել հայտարարությամբ Թադևոս Տոնոյան․ Հայաստան
website by Sargssyan