USD
EUR
RUB

Մարտիրոս Սարյանը՝ հայկական հուշարձանների պաշտպան

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Այդ օրը կազմակեպվում են տարբեր միջոցառումներ: Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կազմակերպվող միջոցառմանը կլուսաբանվի Մարտիրոս Սարյանի գործունեությունը, կներկայացվեն նամակներ, հոդվածներ, լուսանկարներ: Մուտքը՝ թանգարանի տոմսերով:

«Մ. Սարյանը այցելել է իր նախնիների հողը՝ միջնադարյան մայրաքաղաք Անին, 1902 թվականին: Այդ ժամանակից ի վեր միտքը, որ պետք է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի պահպանել դեռևս կանգուն մնացած հայ ճարտարապետության բեկորները, չէր դադարում անհանգստացնել նկարչին: «Դեպի Անի» իր հոդվածում նա գրում էր. «Ամբողջ դարեր են անցել այդ աշտարակների, պարիսպների, տաճարների վրայով, անթիվ գնդակներով ու նետերով են վիրավորել այդ հսկաները... Բայց ժամանակն ավելի անգութ է: Նա անշշուկ, սակայն և անընդհատ, քայքայում է այդ անխնամ թողնված դարևոր հուշարձանները:

Այն, ինչ որ մարդիկ չեն կարողացել քանդել, ժամանակն է լրացնում: Կգա՞ արդյոք այն օրը, երբ թանկագին բեկորները միացնող ու խնամող կգտնվի և ապագա սերնդին վկայական կթողնի Անիի անցյալ փառքից»:

Հետագայում՝ արդեն Սովետական իշխանության օրոք, Մ. Սարյանը դարձավ Հուշարձանների պահպանության կոմիտեի ստեղծման նախաձեռնողը և գլխավորեց դրա առաջին աշխատանքները: Մեկ տարի անց այդ գործը նա փոխանցեց Ալեքսանդր Թամանյանին: Հետագա տարիներին, ստանալով հերթական ահազանգ սպառնացող վտանգի մասին, նա անհապաղ բարձրացնում էր իր հեղինակավոր ձայնը, նամակներ ուղղում Լ. Բերիային, Գ. Ալիևին, Մ. Հուսեյնովին, Լ. Բրեժնևին թե Ռուսաստանում, թե Արցախում, թե Նախիջևանում գտնվող հայկական եկեղեցիների փրկության համար»,- կարդում ենք միջոցառման մասին տեղեկացնող ֆեյսբուքյան էջում:

Աղբյուր` Panorama.am

Լրահոս
Հովհաննես Գառնեցու մասին Մահացել է ճարտարապետ, նկարիչ Ֆրիդոն Ասլանյանը Կոնսերվատորիայի ուսանողները հանդես կգան Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված համերգով Ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային համերգաշարի շրջանակում կհնչեն Ֆրանց Շուբերտի գործերը Վերականգնվում են «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» մոնումենտալ քանդակները Տաճարն Աստծու տունն է «Ճախրուկ» փառատոնը կատարումներով կզարդարեն Արտո Թունչբոյաջյանը և Armenian Navy Band խումբը Մահացել է հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը Տիգրանակերտի դեպքում ադրբեջանցիները չգիտեն՝ մեզ ինչի մեջ մեղադրեն. Համլետ Պետրոսյան «Բայց դուք, եղբարք, մի ձանձրանաք բարիք գործելուց» Հայաստանի պետական կամերային երգչախումբը բարձր մակարդակով է ելույթ ունեցել Ռավեննայի փառատոնին «Բաբաջանյանը Երևանում»՝ հուլիսի 3-9-ը Աստծու գոյությունը, մաս 3-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2021-ին կանցկացվի հոկտեմբերին «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2021-ին կանցկացվի հոկտեմբերին ԳԱԿ-ը հայտարարում է «Գագիկ Հարությունյան. մոռացումի անսպասելի գեղեցկությունը» ցուցադրության բացման մասին Ջեյմի Լի Քյորտիսը Վենետիկի փառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակ կստանա կինեմատոգրաֆում ներդրած ավանդի համար Իտալիայում մեկնարկել են Հայաստանի պետական կամերային երգչախմբի փորձերը Կրքերի մասին Վահագն Դավթյան․ Քարե քնքշանք ԱԺ-ն ընդունեց կինեմատոգրաֆիայի ոլորտը կանոնակարգող նոր օրենքը Հայկական հանդերձի գունեղ ու զարմանալի ավանդույթները՝ «Դրվագներ ինքնության. Տարազ» ցուցահանդեսում Ռազմիկ Դավոյան. Իմ ձայնը անմարմին, անգլուխ... Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցն ամփոփիչ համերգ է տվել Նարեկ Հախնազարյանը Սիմֆոնիկ նվագախմբի հետ կներկայացնի իրեն նվիրված կոնցերտը Սպենդիարյանի 150-ամյակին լույս է տեսել «Ալմաստ» օպերային նվիրված Գեորգի Բուդաղյանի գիրքը Լիվերպուլի պատմական հատվածը կարող է զրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կարգավիճակից Ռուսական արվեստի թանգարանում կբացվի «Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վռուբել» ցուցահանդեսը Որ մեր սրտերը չխռովվեն, որ չվախենանք․ կայունացման ուղին «Դարի գողությունը» բացահայտվել է. Հունաստանի ոստիկանությունը հայտնաբերել է 9 տարի առաջ գողացված Պիկասոյի և Մոնդրիանի կտավները Համազգային թատրոնը փոխեց չեխովյան փառատոնի իմիջը.«Փափլիկը» ներկայացումը արժանացել է բարձր գնահատականի «Երևանյան հեռանկարներ» փառատոնի առաջին համերգին ելույթ կունենա Իտալիայից ՀՀ ժամանած դաշնակահար Մայա Օհանյանը Աստծու սերը միտքը ուղղում է դեպի սիրտ Խաբվածները Համո Սահյան․ Կածանն ինձ տաներ... Գրիգոր Տատինցյանի «փախուստը» դեպի վառ իրականություն Գրատպության թանգարանի առաջին առցանց հավաքածուն հասանելի կլինի Google Arts & Culture հարթակում «Նովելի իշխան» Գրիգոր Զոհրապի ծննդյան 160-ամյակն է Շուշին 1902թ. օգոստոսին, Բ մաս Աղոթքը դառնում է սրտաբուխ, երբ միտքն իջնում է սիրտ
Ամենաընթերցված
website by Sargssyan