USD
EUR
RUB

Մեծ Հայքի 12-րդ նահանգը՝ Ուտիք աշխարհի հոգեվոր ժառանգությունը

 

…2015 թվականին Արցախում բացվեց Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մասնաճյուղը՝ «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնը, որտեղ մշտական ցուցադրության էին ներկայացված միջնադարյան ձեռագրերը, որոնք ծնունդ են առել Արցախ և Ուտիք նահանգների հռչակավոր գրչատներում:

Մարտի 3-ից Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում գործում է «Մատենադարան–Գանձասար» գիտամշակութային կենտրոնից Մատենադարան տեղափոխված Արցախյան ձեռագրերի ցուցահանդես։ Հնագույն ձեռագրերը այստեղ՝ Երևանում, կհանգրվանեն այնքան ժամանակ, երբ Գանձասար վերադառնալու համար նպաստավոր պայմաններ կլինեն: Հայագիտության ոլորտի մեր առաջատար մասնագետները այս ընթացքում հեղինակում են աշխատություններ, որոնք դրվելու են միջազգային հանրության սեղանին և ներկայացնելու են ճշմարտությունը Արցախում մեր պատմական ներկայության և մշակութային ժառանգության մասին:

«...ողջ ճամբարը խաչ ու Ավետարան դարձավ» (Մատթեոս Ուռհայեցի):

…Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Թամարա Մինասյանը, տարիներ շարունակ ուսումնասիրում է Արցախ-Ուտիքի ձեռագրական ժառանգությունը: Այս տարի լույս է տեսել նրա «Ուտիքի գրչության կենտրոնները» աշխատությունը: Սույն գիրքն անմիջական շարունակությունն է նախորդի, որով ամբողջանում են Արցախ և Ուտիք նահանգների գրչության կենտրոնների պատմությունը և ձեռագրային ժառանգության պատկերը:

Ուտիք աշխարհի գրչության կենտրոնների պատմությունը և նրանցից մեզ հասած ձեռագրերը ներկայացվում են ձեռագրական, վիմագրական ու մատենագիտական աղբյուրների հիման վրա:

«Ուտիքի գրչության կենտրոնները» գրքում Թամարա Մինասյանը ներկայացրել է Ուտիքի հռչակավոր վանքերում, գրչատներում գործունեություն ծավալած միջնադարյան մտածողներին ու պամիչներին, որոնց փառքը տարածված է եղել ամենուր՝ Մխիթար Գոշ, Վարդան Արևելցի, Հովհան Մայրագոմեցի, Կիրակոս Գանձակեցի, Հովհաննես Սարկավագ, Ստեփանոս Տարոնացի, Հովհան Որոտնեցի…

- Հարգելի՛ Թամարա, Ձեր գրքում հիշատակված փաստերը արժանի հակահարված են հասցնում այսօր հայոց պատմությունը նենգափոխող մեր թշնամիներին. նրանք այսօր ավելի հետևողականորեն փորձում են ջնջել հայկական հետքերը բռնազավթված տարածքներում: Եվ Դուք ցույց եք տվել, որ պատմական նահանգի անունը՝ որպես հայկական տարածք, կարող ենք գտնել նաև հնագույն օտար աղբյուրներում:

- Այո՛: Ուտիքը Մեծ Հայքի հյուսիս-արևելյան նահանգների շարքում հիշատակվում է Ք. ա. I դարից՝ հունահռոմեական գրավոր սկզբնաղբյուրներում: Այդ աղբյուրների հաղորդած տեղեկությունների հիման վրա կազմված աշխարհի հնագույն քարտեզներում Ուտիքը նշվում է Մեծ Հայքի սահմաններում: Ստրաբոնը (Ք.ա. 63-Ք.հ. 23), Կլավդիոս Պտղոմոսը (II դար), Եվսեբիոս Կեսարացին (IVդար), Ասինիոս Քվադրատոսը (IV դար), Ստեփանոս Բյուզանդացին (V դար) «Ուտիք» երկրանունը նշում են հունարեն «Օտենե», իսկ Պլինիոս Ավագը (I դար) լատիներեն ՝«Օտենա» (Otena, Otene) ձևով: Վաղ հայկական աղբյուրներում նահանգը հիշատակվում է V դարից և պատմության մեջ հայտնի է Գարդման, Շակաշեն, (սրանք Ուտիք գավառի անուններն են) Մովեսես Կաղանկատվացու մոտ՝ նաև Արշակաշեն անուններով: Ուրեմն՝ Ուտիք, Գարդման, Շակաշեն, Արշակաշեն անունները նույն նահանգի անուններն են եղել, որոնք գործածվել են նահանգի պատմության տարբեր ժամանակներում:

- Ձեր աշխատության մեջ առաջին անգամ ներկայացված է Ուտիք աշխարհի գրչատների քարտեզը, որոնց պատմությունը հասնում է մինչև վաղ միջնադար, երբ Արցախում՝ Ամարասի վանքում հիմնվում է հայագիր առաջին դպրոցը: Կարո՞ղ ենք փաստել, որ Հայոց գրերի գյուտի արշալույսին Արցախ-Ուտիքն այն լուսավորական կենտրոններից էր, որտեղ հիմք էր դրվում հայ քրիստոնեական քաղաքակրթությանը:

- Բոլոր աղբյուրագիտական նյութերը դա են վկայում: Մշակութային առումով Ուտիքի համար ճակատագրական եղան IV-V դարերը: Դա քրիստոնեական կրոնի և հայագիր դպրության հիմնադրման ու տարածման ժամանակաշրջանն էր, երկու դարակազմիկ կարևոր իրադարձություն, որոնց հետագա ընթացքը հայոց երկրի այս հատվածում պահպանեց ազգային և մշակութային ինքնությունն ու դիմագիծը: Դա որակական փոփոխություն էր, երբ գրչության արվեստը, գրականությունը, ողջ մշակույթը ձեռք բերեցին նոր որակ ու բովանդակություն, դա հեղաշրջող երևույթ էր, որն ուներ ոչ միայն հոգևոր-լուսավորական, այլև քաղաքական նշանակություն: Այս ժամանակների մասին Կորյունը գրում է, որ հայոց և վրաց գրերը ստեղծելուց հետո Մեսրոպ Մաշտոցը գնում է Աղվանք, և երբ Աղվանքում իմանում են նրա այցի նպատակը, համաձայնվում են ընդունել դպրությունը: Ապա գավառներից բազմաթիվ մանուկներ ժողովեցին, դասատներ բացեցին, հմուտ ու բանիմաց դպրապետեր կարգեցին և ուսուցանեցին մանուկներին Եսվաղեն կամ Արսվաղեն թագավորի և Երեմիա հայրապետի հովանավորությամբ:

Ուտիքում, Արցախում և, առհասարակ, Հայոց աշխարհի բոլոր նահանգներում դպրությունն ու լուսավորությունը տարածելու գործում մեծ է եղել հայոց թագավորների ու իշխանների դերը:

- 485 թվականին, գահ բարձրանալով, Վաչագան Բարեպաշտ արքան անմիջապես ձեռնամուխ է լինում, որ Արցախ-Ուտիք աշխարհներում խորապես արմատանա քրիստոնեական հավատը, և լայն տարածում գտնի հայոց այբուբենը, որոնց միջոցով էր միայն հնարավոր պահպանել ազգային ինքնությունն ու հայագիր դպրությունը: Ըստ Մովսես Կաղանկատվացի պատմիչի՝ նա կառուցել է տալիս տարվա օրերի թվով եկեղեցիներ՝ ասել է, թե՝ 365 եկեղեցի, որոնց կից բացվում են դպրատներ:

Մատթեոս Ուռհայեցին գրում է, որ 1040-1041թթ. Կյուրիկյան Դավիթ Անհողին թագավորը Աղվանից Հովսեփ կաթողիկոսից օգնություն է խնդրում՝ Աբուլսուար Էմիրի վիթխարի զորքին դիմգրավելու համար: Կաթողիկոսի հրամանով Դավիթ Անհողինի զորքին է միանում Աղվանից ողջ հոգևոր դասը՝ եպիսկոպոսներ, քահանաներ, սարկավագներ՝ բոլորը՝ մի ձեռքում խաչ, մյուսում՝ Ավետարան: Միայն եպիսկոպոսները երկու հարյուր հոգի էին, իսկ ցածրաստիճան հոգևորականները՝ մի քանի անգամ ավելի շատ: Ինչպես պատմիչն է գրում. «Ողջ ճամբարը խաչ ու Ավետարան դարձավ»:

Մեզ են հասել բազմաթիվ ձեռագիր մատյաններ, որոնք Հայոց Արևելից կողմանց Արցախ-Ուտիք աշխարհների հոգևոր ժառանգության կենդանի վկաներն են: Իսկ «Ուտիքի գրչության կենտրոնները» գիրքը հայ միջնադարագիտության մեջ ևս մի կարևոր ներդրում է: Հիշենք ռուս հայտնի գրող Սերգեյ Բորոդինի՝ շատ տարիներ առաջ Մատենադարան այցելությունից հետո ասված խոսքերը.

«Այս մատյանները ապրում են, չնայած նրան և հենց այն պատճառով, որ հազար և հարյուրավոր տարիներ դրանք կիսել են իրենց ժողովրդի բախտը, փառքը, աղետները, կռիվները և երջանկավետ խաղաղ ժամանակը»:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ

Լրահոս
Հովհաննես Գառնեցու մասին Մահացել է ճարտարապետ, նկարիչ Ֆրիդոն Ասլանյանը Կոնսերվատորիայի ուսանողները հանդես կգան Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված համերգով Ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային համերգաշարի շրջանակում կհնչեն Ֆրանց Շուբերտի գործերը Վերականգնվում են «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» մոնումենտալ քանդակները Տաճարն Աստծու տունն է «Ճախրուկ» փառատոնը կատարումներով կզարդարեն Արտո Թունչբոյաջյանը և Armenian Navy Band խումբը Մահացել է հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը Տիգրանակերտի դեպքում ադրբեջանցիները չգիտեն՝ մեզ ինչի մեջ մեղադրեն. Համլետ Պետրոսյան «Բայց դուք, եղբարք, մի ձանձրանաք բարիք գործելուց» Հայաստանի պետական կամերային երգչախումբը բարձր մակարդակով է ելույթ ունեցել Ռավեննայի փառատոնին «Բաբաջանյանը Երևանում»՝ հուլիսի 3-9-ը Աստծու գոյությունը, մաս 3-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2021-ին կանցկացվի հոկտեմբերին «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2021-ին կանցկացվի հոկտեմբերին ԳԱԿ-ը հայտարարում է «Գագիկ Հարությունյան. մոռացումի անսպասելի գեղեցկությունը» ցուցադրության բացման մասին Ջեյմի Լի Քյորտիսը Վենետիկի փառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակ կստանա կինեմատոգրաֆում ներդրած ավանդի համար Իտալիայում մեկնարկել են Հայաստանի պետական կամերային երգչախմբի փորձերը Կրքերի մասին Վահագն Դավթյան․ Քարե քնքշանք ԱԺ-ն ընդունեց կինեմատոգրաֆիայի ոլորտը կանոնակարգող նոր օրենքը Հայկական հանդերձի գունեղ ու զարմանալի ավանդույթները՝ «Դրվագներ ինքնության. Տարազ» ցուցահանդեսում Ռազմիկ Դավոյան. Իմ ձայնը անմարմին, անգլուխ... Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցն ամփոփիչ համերգ է տվել Նարեկ Հախնազարյանը Սիմֆոնիկ նվագախմբի հետ կներկայացնի իրեն նվիրված կոնցերտը Սպենդիարյանի 150-ամյակին լույս է տեսել «Ալմաստ» օպերային նվիրված Գեորգի Բուդաղյանի գիրքը Լիվերպուլի պատմական հատվածը կարող է զրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կարգավիճակից Ռուսական արվեստի թանգարանում կբացվի «Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վռուբել» ցուցահանդեսը Որ մեր սրտերը չխռովվեն, որ չվախենանք․ կայունացման ուղին «Դարի գողությունը» բացահայտվել է. Հունաստանի ոստիկանությունը հայտնաբերել է 9 տարի առաջ գողացված Պիկասոյի և Մոնդրիանի կտավները Համազգային թատրոնը փոխեց չեխովյան փառատոնի իմիջը.«Փափլիկը» ներկայացումը արժանացել է բարձր գնահատականի «Երևանյան հեռանկարներ» փառատոնի առաջին համերգին ելույթ կունենա Իտալիայից ՀՀ ժամանած դաշնակահար Մայա Օհանյանը Աստծու սերը միտքը ուղղում է դեպի սիրտ Խաբվածները Համո Սահյան․ Կածանն ինձ տաներ... Գրիգոր Տատինցյանի «փախուստը» դեպի վառ իրականություն Գրատպության թանգարանի առաջին առցանց հավաքածուն հասանելի կլինի Google Arts & Culture հարթակում «Նովելի իշխան» Գրիգոր Զոհրապի ծննդյան 160-ամյակն է Շուշին 1902թ. օգոստոսին, Բ մաս Աղոթքը դառնում է սրտաբուխ, երբ միտքն իջնում է սիրտ
Ամենաընթերցված
website by Sargssyan