Երևանում 10-րդ անգամ կնշվի Ջազի միջազգային օրը

Երևանում 10-րդ անգամ կնշվի Ջազի միջազգային օրը

2011 թ-ից հայտնի երաժիշտ, կոմպոզիտոր, դաշնակահար Հերբի Հենկոկի նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 30-ը հռչակել է Ջազի միջազգային օր: Արդեն 10-ը տարի է Ջազի միջազգային օրվան միացել է նաև Հայաստանը։

Նախաձեռնության հեղինակը Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանն է:

Այն ժամանակ Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետն էր և քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ նախաձեռնեց, որ Ջազի միջազգային օրը ընդգրկվի քաղաքապետարանի միջոցառումների ցանկում: Այդպես սկսվեց նշվել ամեն տարի և դարձավ Երևանից անբաժան:

10-ը տարի է անցել և այդ ընթացքում Ջազի միջազգային օրը բազմաթիվ ջազ լեգենդներ են եկել Երևան` բասկիթառահար Ռիչարդ Բոնանը, սաքսոֆոնահար Չիկո Ֆրիմանը, «Գրեմմիի» քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան, դաշնակահար, կոմպոզիտոր Սերգեյ Մանուկյանը: Այդ օրը սովորաբար ջազ աստղերը պահանջված են լինում ամբողջ աշխարհում: Այնպես, որ նրանց Հայաստան բերելը հեշտ չի եղել: Պատահել է, որ այցին նախորդել են երկար ու դժվար բանակցությունները:

Ասոցիացիայից հայտնում են, որ այս անգամ, ապրիլի 30-ին Ջազի միջազգային օրը Երևանում կնշվի 10-րդ անգամ: Հաշվի առնելով Քովիդի համաճարակն ամբողջ աշխարհում, մեր երկրի իրավիճակը, արտերկրից հյուր չի լինի: Կամո Մովսեսյանը նշեց, որ համերգները կկայանան Սիրահարների այգում:

Ջազի սիրահարները սիրահարների այգում կհանդիպեն մեր երկրում ապրող բոլոր հայտնի ջազմեններին՝ Լևոն Մալխասյան, Վահագն Հայրապետյան, Արմեն Հյուսնունց, Կարեն Մամիկոնյան և բազմաթիվ այլ կատարողներ:

Ելույթները միաժամանակ մի քանի հարթակներում կլինեն: Հանդիսատես-բեմ սահմանը չի լինի, ջազի սիրահարները հնարավորություն կուենան հանգիստ շփվելու իրենց սիրելի երաժիշտների հետ:

Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում