«Մասունքներ, որ լուռ չեն»

«Մասունքներ, որ լուռ չեն»

Հայաստանի պատմության թանգարանը սկսում է «Մասունքներ, որ լուռ չեն» խորագրով առցանց ցուցադրություն՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցին։

Թանգարանի ֆեյսբուքյան էջում ներկայացված է կնոջ պատկերով գոբելենի /մինդար/ լուսանկար: Նշվում է, որ մինդարը գործվել է գաղթի ճանապարհին` 1915-1918թթ, Արևմտյան Հայաստան (հեղինակը՝ պ. Գրիգոր ծնվ. Կեսարիայում, 1851-53թթ):

Թանգարանին նվիրել է Երանուհի Հայդոստյանը (Գերմանիա): 1933թ պրն.Գրիգորը Բեյրութում մինդարները վաճառել է Կ. Գավանճյանին՝ տուն վարձակալելու համար գումար ստանալու նպատակով:

Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում