USD
EUR
RUB

Շենգավիթի պեղումները միտված կլինեն տաճարական համալիրի բացահայտմանը

 

Շենգավիթ վաղ բրոնզեդարյան հնավայր- հուշարձանում 2021-ի սեպտեմբերին կամ հոկտեմբերին պեղումներ կիրականացվեն: Պեղումները միտված կլինեն տաճարական համալիրի բացահայտմանը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շենգավիթի հնագիտական արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանն ասաց՝ համավարակի պատճառով դժվարացել է համագործակցությունն օտարերկրյա արշավախմբերի հետ, սակայն 2022-ի գարնանը կհրատարակվի հայ-ամերիկյան արշավախմբի համատեղ իրականացրած պեղումների արդյունքներն ամփոփող «Շենգավիթ» գիրքը, որում ներառվելու են նաև 2021-ի արդյունքները: «Դա շատ լուրջ գիրք է, որը լույս է տեսնելու ԱՄՆ-ում: Հայերեն տարբերակը կհրատարակվի Երևանում: «Շենգավիթ»-ը հնագիտության վերաբերյալ կարևորագույն գրքերից մեկը կլինի, որը լուրջ նշանակություն կունենա հայ հնագիտության միջազգայնացման գործում»,-շեշտեց հնագետը:

Նա ընդգծեց, որ Շենգավիթը եղել է, կա և կմնա Հայաստանի ամենաառանցքային հուշարձանը: «Շենգավիթի պեղումները բացառիկ են: Նոր պեղումների հիմքն ու նպատակը տաճարական համալիրի բացահայտումն է: Մենք պեղում ենք տաճարի առջևի հրապարակը, իսկ այդ ժամանակաշրջանում տաճարի գոյությունը նշանակում է սոցիալական բարձր կազմակերպված հասարակություն, կրոնական բարդ պատկերացումներ, մի խոսքով՝ այն բոլոր ենթահիմքերը, որոնք կարող են խոսել, եթե չասենք պետական կազմավորումների, ապա գոնե նախապետական շատ բարդ և զարգացած հասարակության մասին, երբ Շենգավիթում ձևավորված է եղել հին արևելյան քաղաք»,-նշեց Սիմոնյանը:

Արշավախմբի ղեկավարը հիշեցրեց, որ Շենգավիթում եղել է շատ զարգացած արդյունաբերություն. եղել են մետաղագործների, երկրագործների, այլ արհեստավորների թաղամասեր: «Չափազանց բարձր մակարդակի է եղել գյուղատնտեսությունը: Միայն մեր պեղած հորերի վերլուծությունը հիմք է տալիս ենթադրելու, որ Շենգավիթում օգտագործել են Հրազդանի ամբողջ գետափնյա տարածքները ընդհուպ մինչև Կարմիր բլուր, և այդտեղից ստացած առատ բերքը օգտագործվել է ոչ միայն Շենգավիթի համար, այլև առևտրի, փոխանակության նպատակով: Շենգավիթում կարողացել են ամբարել մինչև 40 տոննա հացահատիկ: Դա վիթխարի թիվ է: Երբ մի քանի հարյուր կիլոգրամանոց շտեմարաններ են պեղում, ասում են, որ դրանք շատ մեծ նշանակություն ունեն, իսկ Շենգավիթում շտեմարանների թիվը հսկայական է»,-պատմեց մասնագետը:

Սիմոնյանը հայտնեց, որ վերջերս արտերկրում հրատարակվել է մի հոդված, որում ասվում է, որ Շենգավիթում եղել է կշռի միասնական միավոր, ինչը ևս պետականության խորհրդանիշ է: Ըստ նրա՝ Շենգավիթի կշռի միավորները համընկնում են սիրիա-պաղեստինյան աշխարհի կշռի միավորներին:

Հակոբ Սիմոնյանը շեշտեց, որ պեղումները մեծ ֆինանսական ծախսեր են պահանջում, քանի որ նյութերը պետք է մաքրել, դասակարգել, վերականգնել, պատրաստել լուսանկարները, պետք է պետրոգրաֆիկ անալիզներ անել՝ հասկանալու, թե ինչ սկզբունքով է խեցեղենը պատրաստվել, անհրաժեշտ է սպեկտրալ անալիզ կատարել՝ մետաղական գտածոների քիմիական կազմը որոշելու համար:

«Շենգավիթում կան հնագույն ոսկերչական նմուշեր, որոնք ցույց են տալիս, որ Շենգավիթում եղել է նաև ոսկերչական արվեստ, որը կարող էր ձևավորվել միայն պետական հովանավորությամբ գործող արհեստանոցներում, եթե ոչ պետական, ապա տաճարական, իշխանական հովանավորությամբ գործող արհեստանոցներում»,-ասաց հնագետը:

Անդրադառնալով 2020-ին իրականացված պեղումների արդյունքներին՝ նա տեղեկացրեց, որ հիմնականում հայտնաբերվել են խեցեղենի հսկայական բեկորներ՝ ծածկված հողի, կրի շերտով: Հազարավոր բեկորներ լվացվել են, հիմա դասակարգման աշխատանքներն են իրականացվում: Այն գտածոները, որոնք արժեքավոր են, կառանձնացվեն, իսկ որոնք ոչ, նորից կթաղվեն հուշարձանի տարածքում:

«Հայտնաբերվել են զենքի տեսակներ, վանակատից պատրաստված մետասլաքներ, արձանիկներ, քարերից գործիքներ: Մեր ամերիկյան գործընկերների վկայությամբ Շենգավիթը քարե գործիքների քանակով գերազանցում է իրենց հայտնի հուշարձաններից շատ-շատերը: Հայտնաբերված գտածոներից կքաղվի ամբողջ ինֆորմացիան: Կարևոր է խեցեղենի գույնը, ձևը, տեսակը և այլն: Դա հսկայական աշխատանք է, որը կարող է տարիներ տևել, բայց մենք կունենանք ամբողջական պատկեր Շենգավիթի խեցեգործության մասին»,-եզրափակեց Հակոբ Սիմոնյանը:

Անժելա Համբարձումյան

Աղբյուր՝ 168.am

Լրահոս
Հովհաննես Գառնեցու մասին Մահացել է ճարտարապետ, նկարիչ Ֆրիդոն Ասլանյանը Կոնսերվատորիայի ուսանողները հանդես կգան Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված համերգով Ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային համերգաշարի շրջանակում կհնչեն Ֆրանց Շուբերտի գործերը Վերականգնվում են «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» մոնումենտալ քանդակները Տաճարն Աստծու տունն է «Ճախրուկ» փառատոնը կատարումներով կզարդարեն Արտո Թունչբոյաջյանը և Armenian Navy Band խումբը Մահացել է հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը Տիգրանակերտի դեպքում ադրբեջանցիները չգիտեն՝ մեզ ինչի մեջ մեղադրեն. Համլետ Պետրոսյան «Բայց դուք, եղբարք, մի ձանձրանաք բարիք գործելուց» Հայաստանի պետական կամերային երգչախումբը բարձր մակարդակով է ելույթ ունեցել Ռավեննայի փառատոնին «Բաբաջանյանը Երևանում»՝ հուլիսի 3-9-ը Աստծու գոյությունը, մաս 3-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2021-ին կանցկացվի հոկտեմբերին «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2021-ին կանցկացվի հոկտեմբերին ԳԱԿ-ը հայտարարում է «Գագիկ Հարությունյան. մոռացումի անսպասելի գեղեցկությունը» ցուցադրության բացման մասին Ջեյմի Լի Քյորտիսը Վենետիկի փառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակ կստանա կինեմատոգրաֆում ներդրած ավանդի համար Իտալիայում մեկնարկել են Հայաստանի պետական կամերային երգչախմբի փորձերը Կրքերի մասին Վահագն Դավթյան․ Քարե քնքշանք ԱԺ-ն ընդունեց կինեմատոգրաֆիայի ոլորտը կանոնակարգող նոր օրենքը Հայկական հանդերձի գունեղ ու զարմանալի ավանդույթները՝ «Դրվագներ ինքնության. Տարազ» ցուցահանդեսում Ռազմիկ Դավոյան. Իմ ձայնը անմարմին, անգլուխ... Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցն ամփոփիչ համերգ է տվել Նարեկ Հախնազարյանը Սիմֆոնիկ նվագախմբի հետ կներկայացնի իրեն նվիրված կոնցերտը Սպենդիարյանի 150-ամյակին լույս է տեսել «Ալմաստ» օպերային նվիրված Գեորգի Բուդաղյանի գիրքը Լիվերպուլի պատմական հատվածը կարող է զրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կարգավիճակից Ռուսական արվեստի թանգարանում կբացվի «Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վռուբել» ցուցահանդեսը Որ մեր սրտերը չխռովվեն, որ չվախենանք․ կայունացման ուղին «Դարի գողությունը» բացահայտվել է. Հունաստանի ոստիկանությունը հայտնաբերել է 9 տարի առաջ գողացված Պիկասոյի և Մոնդրիանի կտավները Համազգային թատրոնը փոխեց չեխովյան փառատոնի իմիջը.«Փափլիկը» ներկայացումը արժանացել է բարձր գնահատականի «Երևանյան հեռանկարներ» փառատոնի առաջին համերգին ելույթ կունենա Իտալիայից ՀՀ ժամանած դաշնակահար Մայա Օհանյանը Աստծու սերը միտքը ուղղում է դեպի սիրտ Խաբվածները Համո Սահյան․ Կածանն ինձ տաներ... Գրիգոր Տատինցյանի «փախուստը» դեպի վառ իրականություն Գրատպության թանգարանի առաջին առցանց հավաքածուն հասանելի կլինի Google Arts & Culture հարթակում «Նովելի իշխան» Գրիգոր Զոհրապի ծննդյան 160-ամյակն է Շուշին 1902թ. օգոստոսին, Բ մաս Աղոթքը դառնում է սրտաբուխ, երբ միտքն իջնում է սիրտ
Ամենաընթերցված
website by Sargssyan