Հաղթանակն ընդամենը հետաձգվել է․ Նանե

Հաղթանակն ընդամենը հետաձգվել է․ Նանե

Խ­տա­ցած պա­հե­րի, օ­րե­րի մեջ ա­մեն բան տե­սանք, բայց ա­մե­նա­սար­սա­փե­լին, ա­մե­նավ­տան­գավորն ու գետ­նող ծու­ղա­կը սուտն էր՝ մեզ ան­գի­տութ­յան թմբի­րի մեջ պա­հած սու­տը: ­Բայց զար­մա­նա­լի չէ, ո­րով­հետև բո­լորն էլ՝ պայ­մա­նա­գիրն ու գրիչ­ներն ան­համ­բեր ի­րենց ձեռ­քե­րում պա­հած բո­լոր կող­մերն էլ լավ գի­տեին հա­յի ո­գին և­ ու­ժը, և ­գի­տեին նաև, որ միայն զար­տու­ղի ճա­նա­պարհ­նե­րով էր հնա­րա­վոր նրան հաղ­թել: ­Պետք էր, որ ժո­ղո­վուր­դը չխան­գա­րեր նրանց ի­րենց գործն ա­նել, պետք էր այդ քնա­բեր սու­տը, որ երբ արթ­նա­նանք, ար­դեն ուշ լի­նի: Եվ ա­հա հան­կարծ արթ­նա­ցանք միան­գա­մայն այլ ի­րա­կա­նութ­յան մեջ, ի­րա­կա­նութ­յան, որն ա­մե­նա­չար ե­րա­զից ան­գամ ավելին է: Արթ­նա­ցանք պարտ­ված, ջախ­ջախ­ված, Ար­ցա­խը գրե­թե կորց­րած, ­Հա­յաս­տա­նի ա­պա­գան վտանգ­ված, մեր լույ­սի պես հրաշք տղա­նե­րը հա­նուն ծրագր­ված պար­տութ­յան զոհ­ված, գե­րե­վար­ված, բախ­տի քմա­հա­ճույ­քին հանձն­ված…
­Բայց արթ­նա­ցանք և…. ապ­րել է պետք: Ապ­րել այլևս գո­յատ­ևութ­յան նոր մո­տե­ցում­նե­րով, սե­փա­կան ու­նե­ցածն ու թան­կը փայ­փա­յե­լու, չար աչ­քից պա­հե­լու նոր կա­նոն­նե­րով, նոր խել­քով, որ­տեղ հա­յը միայն վեր­ջում չէ խե­լոք: Այլ ելք չու­նենք, ան­փույթ լի­նե­լու և դ­րա հետ­ևանք­նե­րը շտկե­լու ո՛չ ժա­մա­նակ, ո՛չ էլ այլևս ուժ և ­պա­շար ու­նենք: Ա­մեն պահն ու քայ­լը յոթն ան­գամ յոթ հարկ է չա­փել:
­Բայց ա­մե­նա­կար­ևո­րը չկոտր­վելն է: Ե­թե կոտր­վե­ցինք, ա՛յ դա ար­դեն կլի­նի ի­րա­կան պար­տութ­յուն, մեծ պար­տութ­յուն: Իսկ այս մե­կը պար­զա­պես ան­ցու­մա­յին մի վի­ճակ հա­մա­րենք, թուրք խու­ժա­նի հետ մեր մեծ կռվի մի փու­լը միայն, որ­տեղ ա­մեն բան էլ կա­րող էր լի­նել՝ ընկ­նել էլ, բարձ­րա­նալ էլ, դա­վա­ճա­նութ­յուն էլ: Այս աշ­նան բե­րա­ծը մի այլ ա­շուն թե գա­րուն ան­հետք կտա­նի մի օր: ­Սա­կայն նաև անհ­րա­ժեշտ է ապ­րածն այս որ­պես ան­բա­ժան դաս վերց­նել, որ­պես դաս սեր­տել ու չկորց­նել այն եր­բեք: ­Մեզ հենց այդ դա­սեր վերց­նելն է պա­կա­սում, ճիշտ հաշ­վար­կը, զգո­նութ­յու­նը, թե չէ մեզ հաղ­թել չէր լի­նի… եր­բե՛ք: ­Մեր զին­վո­րը պարտ­վել չգի­տի, պարտ­վում են միշտ սե­ղան­նե­րի շուրջ հայ­րե­նի­քը որ­պես «տա­րածք» դնող­նե­րը և ­հե­տո այդ պար­տութ­յու­նը շան­թի պես պայ­թեց­նում մեր գլխին:
Ադր­բե­ջա­նը մի քիչ ուշ, մի քիչ դժվար, բայց պա­հի դա­սը լավ հաս­կա­ցավ ու կյանք դարձ­րեց: ­Պատ­կե­րաց­նո՞ւմ եք, թե ինչ էր այդ սնա­պարծ, ոչն­չից փու­չի­կի պես փչված ու պե­տութ­յուն դար­ձա­ծը զգում, երբ չա­փե­րով, մարդ­կա­յին թվով, կար­գա­վի­ճա­կով ան­հաշ­վե­լի ան­գամ ի­րեն զի­ջող Ար­ցա­խը եր­կու ան­գամ պար­տութ­յան մատ­նեց ի­րեն: Ար­դեն եր­կու և ­կես տաս­նամ­յա­կից ա­վե­լի նա ապ­րում էր այդ վի­րա­վոր գա­զա­նի վի­ճա­կը և ­պատ­րաստ­վում: Չ­կոտր­վեց, ըն­դա­մե­նը սկսեց հա­մա­ռո­րեն պատ­րաստ­վել: ­Քա­ռօր­յան ևս­ այս նույն սցե­նարն ու­ներ, բայց հաշ­վար­կը մի փոքր սխալ դուրս ե­կավ, հայ զին­վո­րի կո­րովն ու ո­գին թե­րագ­նա­հատ­վել էին: ­Հայ զին­վո­րի, ով «ցա­վին ան­տեղ­յակ, դա­վին ան­տեղ­յակ», հաշ­վի չառ­նե­լով պար­տութ­յան հա­մար լավ «պատ­րաստ­ված» սահ­մա­նը, կռվեց ու ա­ռաջ էր գնա­լու, ե­թե ժա­մա­նա­կին չկանգ­նեց­նեին: Այդ փոր­ձը բա­վա­կան ե­ղավ, որ թշնա­մին ար­դեն մի քա­նի պե­տութ­յան հետ կռվի դուրս գա­լու պատ­րաս­տութ­յուն տես­ներ:
Իսկ մեզ սկսե­ցին պատ­րաս­տել խա­ղա­ղութ­յան, հա­մա­կե­ցութ­յան, գլո­բա­լիզ­մի ազ­գա­դավ գա­ղա­փար­նե­րով բթա­նա­լուն: ­Դա ար­վում է ար­դեն վա­ղուց, և՛ երկ­րի ղե­կա­վար­նե­րը, և՛ բա­զում հա­սա­րա­կա­կան կամ այլ կազ­մա­կեր­պութ­յուն­ներ, դրսի գու­մար­նե­րի դի­մաց, վա­ղուց են գոր­ծում որ­պես աշ­խար­հա­յին դա­վե­րի զին­վոր­ներ: ­Բայց այս նո­րերն ա­վե­լի մեծ թա­փով լծվե­ցին գոր­ծի: ­Հա­վա­տա­ցեք, սա դեռ վա­տա­գույ­նը չէ, ե­թե այս կռի­վը մի քա­նի տա­րի անց լի­ներ, երբ այդ գա­ղա­փար­նե­րով սնված, հա­յի հիմ­քե­րը՝ հա­վա­տը, ար­ժեք­նե­րը կորց­րած նոր սե­րուն­դը կանգ­ներ սահ­մա­նին՝ ա­վե­լին կկորց­նեինք:
­Սե­փա­կան ար­ժեք­նե­րից զուրկ ժո­ղո­վուրդն այլևս ազգ չէ, ան­դեմ, ան­հատ­նե­րի մի խումբ է, ո­րին կոր­ծա­նե­լը ի­րե­նից խնդիր չի ներ­կա­յաց­նում: Ա­հա ին­չու գլո­բա­լիս­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յամբ ան­հա­տի, շեղ­ված փոք­րա­մաս­նութ­յան ի­րա­վունք­նե­րը գե­րա­կայ­վե­ցին մե­ծա­մաս­նութ­յան, ազ­գի ի­րա­վուք­նե­րի նկատ­մամբ: Ան­հատն ա­ռանձ­նաց­վեց, կար­ևոր­վեց այն աս­տի­ճա­նի, որ …մնաց մե­նակ: Ա­ռանց պար­տա­կա­նութ­յուն­նե­րի, միայն ուռ­ճաց­ված ի­րա­վունք­նե­րով ե­րես ա­ռած ան­հատ­ներն այլևս ան­պաշտ­պան են: Եվ ե­թե չկան ազ­գա­յին գա­ղա­փար­ներ, ներ­սից էլ նյու­թա­պաշ­տութ­յան բա­ցիլն է կրծում՝ ա­ռա­ջարկ­վող գու­մար­նե­րի դի­մաց այ­լոց դեմ գոր­ծե­լը, ա­վե­լի պարզ՝ ազ­գի և ­մարդ­կութ­յան դա­վա­ճան դառ­նա­լը, սո­վո­րա­կան հա­ջող­ված գոր­ծարք կամ հաշ­վարկ է:
Ու աշ­խար­հի և ­մարդ­կութ­յան չա­րիք գլո­բա­լիզմն ան­հե­ռան­կար, անծ­րա­գիր, կա­շառ­վող ղե­կա­վար­նե­րով, ան­հատ­նե­րով երկր­նե­րին դռնբաց, ոտ­նա­տա­կի աս­պա­րեզ դարձ­րեց: Եվ­րո­պան այլևս մի­րաժ է, ա­մեն պահ ցնդե­լու պատ­րաստ մի­րաժ, և­ ե­թե այդ ժո­ղո­վուրդ­նե­րը ուշ­քի չգան, նրանք մոտ ա­պա­գա­յում այլևս չեն լի­նի ի­րենց երկր­նե­րի տե­րե­րը: Այդ երկր­նե­րը՝ հսկա­յա­կան պարտ­քե­րով, մահ­մե­դա­կան հա­մալ­րու­մով, բա­րո­յազրկ­ված բնիկ­նե­րով ա­մե­նա­շա­տը մի քա­նի քայլ կա­րող են դեռ գցել, այն էլ միայն գլո­բա­լիզ­մի ծրագ­րե­րին և ­շա­հին հա­մըն­թաց: Այդ խա­ղաղ-խա­ղաղ ապ­րող, քա­ղա­քա­կիրթ երկր­նե­րը պարտ­վել են ա­ռանց պա­տե­րազ­մի՝ ներ­սի դա­վե­րի արդ­յուն­քում:
Ի՞նչ կա­րող է ա­նել սահ­մա­նին կանգ­նած զին­վո­րը, երբ թշնա­մին երկ­րի ներ­սում նրա հիմ­նա­քա­րերն է հատ-հատ փոր­ձում տա­պա­լել:
­Մենք ևս­ ա­մե­նա­կար­ևոր վտանգ­նե­րի նկատ­մամբ կույր ե­ղանք, ծույլ ե­ղանք, «գաղջ» ե­ղանք, վախ­կոտ ե­ղանք, ու պտղա­քա­ղը իր դա­ռը պտուղ­նե­րով ան­խու­սա­փե­լի էր: ­Մինչ­դեռ պետք չէր աշ­խար­հա­յին, գլո­բալ բա­ռե­րից այդ­պես սար­սա­փել. դրանց ետ­ևում ըն­դա­մե­նը աշ­խար­հա­կալ գա­ղա­փար­նե­րով հի­վանդ­նե­րի մի խումբ է, որն ա­ռանց հա­մա­կիր­նե­րի, բա­նող ու­ժի՝ ո­չինչ է: Ոչ միայն մենք, ողջ մարդ­կութ­յու­նը ի­րեն կոր­ծա­նող ու­ժի դեմ դուրս գա­լու խնդիր ու­նի: Ո­րով­հետև նրան ոչն­չաց­նե­լու ծրա­գիրն ար­դեն ողջ թա­փով է մո­լո­րա­կով մեկ ծա­վալ­վել՝ պա­տե­րազմ­ներ, «բնա­կան ա­ղետ­ներ», հա­մա­վա­րակ­ներ, ո­րոնց հա­մար մե­ղադր­վում են լա­բո­րա­տո­րիա­նե­րում չարչրկ­ված խեղճ չղջիկ­նե­րը (կո­րո­նա­վի­րուսն ի՞նչ է՝ նոր վի­րուս­ներ են մեզ խոս­տա­նում): Եվ մարդ­կութ­յու­նը գո­յատ­ևութ­յան հա­մար պետք է ի վեր­ջո գոր­ծի անց­նի կամ գո­նե արթ­նա­նա քնից:
Եվ մենք էլ՝ ե­ղա­ծի հետ չհաշտ­վե­լով, հա­վա­քենք մեզ, ձգենք մեր գո­տի­նե­րը և ­շա­րու­նա­կենք մեր չվեր­ջա­ցած կռի­վը լո­կալ՝ տե­սա­նե­լի և գ­լո­բալ՝ ան­տե­սա­նե­լի թշնա­մի­նե­րի դեմ միա­ժա­մա­նակ, ո­րով­հետև ապ­րե­լու ենք, պետք է ապ­րենք և ­հաղ­թենք: ­Հաղ­թա­նակն ըն­դա­մե­նը հե­տաձգ­վել է…

Աղբյուր՝ Grakantert.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում