USD
EUR
RUB

Լույսի բոլոր երանգներում հայրենիքն է

 

Հարցազրույց ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ, գրող Նոնա Պողոսյանի հետ

Զրուցակցիս անունը արդի գրականության մեջ երկար ժամանակ է, որ հնչում է։ Բանակաշինության ճանապարհի ամեն ակնթարթ նա տեսել ու զգացել է։ Հայրենիքին ձոնված տողերում տեսնում ենք հայ կնոջ ուժեղ կերպարը։ ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ, գրող Նոնա Պողոսյանը մի քանի գրքերի հեղինակ է։ Նրա ստեղծած տողի հիմքում անկեղծությունն ու իրականությունն է, որն էլ ճշմարիտ գրականության այցեքարտն է։

- Տարիների հեռվից գնահատելով Ձեր անցած ճանապարհը` ինչպե՞ս կներկայացնեք այսօրը` որտեղից ուր եք հասել:

- Երբ ետ եմ նայում անցածս գրական ճանապարհին, միշտ գալիս, ունկիս է իջնում այն մանկական թոթովանք-բանաստեղծությունը, որը նվիրել էի ուսուցչուհուս, երբ դեռ տակավին 10 տարեկան էի… Ու այդ Սկիզբը բոլորի համար հուսադրող էր, մանավանդ` մորս… Տարիները միայն իմ օգտին աշխատեցին ու ես հասա այնտեղ, ուր հիմա կամ… Դժվարին, բայց շատ սիրուն ճանապարհ էր։ Կուզենայի մեկ անգամ էլ անցնել։

- Ինչի՞ վրա է բեւեռացված մեր հասարակությունը, ի՞նչ որակ է ձեւավորում արվեստն ու գրականությունը։ Նաեւ չմոռանանք, որ ԶՈՒ փոխգնդապետ եք…

- Ինչ-որ մի ժամանակ, մի քանի տարիներ առաջ, ստեղծվել էր հասարակությունում մի անառողջ կարծիք, թե իբր հայ գրականությունը գահավիժում է իր Կատարներից եւ այլեւս բարձր գրականություն չի ստեղծվում… Բայց դա միայն այն մարդկանց կարծիքն էր, ովքեր ընդհանրապես չէին կարդում ժամանակակից հայ հեղինակներին։ Բայց իրականում հենց այդ տարիներին ծնվում էին այնպիսի գրական ստեղծագործություններ, որոնք հավուր պատշաճի կարող էին հայտնվել համաշխարհային գրականության գրադարակների վրա, բայց դա տեղի չունեցավ, որովհետեւ թարգմանության կարիքը կար եւ ֆինանսական խնդիրը, որը գրողի համար սակավ կարեւոր չէ… Այսօր, անգամ այս դժվարին իրավիճակում, որում հայտնվել է մեր Հայրենիքը, առավել քան երբեւէ, մեզ փրկության է գալիս ճշմարիտ գրականությունը… Իմ ստեղծած գրականությունն անցնում է նաեւ զինվորական կնոջ «պրիզմայով», որտեղ լույսի բոլոր երանգներում Հայրենիքն է…

- Մշակույթը ներկայացնում է տվյալ ժողովրդի դիմագիծը, կարո՞ղ ենք այսօր պարծենալ մեր մշակույթով:

- Մշակույթով եւ միմիայն ազգային գաղափարախոսությանն ու արժեքներին հավատարիմ մշակույթով կարող ենք ճանաչելի դառնալ աշխարհին… Առանց սեփական դիմագծի դժվար թե մենք ընկալելի լինենք այլոց։ Այստեղ մեկ ուրիշ բայց կա` նախ շատ խորությամբ ճանաչել է պետք սեփական արժեքները ու նոր միայն փորձել այն համադրել այլ մշակույթների հետ…

- Կա՞ մի բան, որ չասել չեք կարող:

- Կա… Երբ ճշմարտության մեջ Սեր պիտի ծնվի, այնպայման պիտի բարձրաձայնվի այդ Ճշմարտությունը…

- Ի՞նչը կարող է միավորել մտավորականներին:

- Անկողմնակալությունը իսկական, ճշմարիտ գրականության հանդեպ։ Նաեւ` սերն առ Հայրենիք…

- Ի՞նչ հասարակական պահանջ է դրված մտավորականի եւ զինվորականի առջեւ:

- Միակն է այդ պահանջը` խղճի առջեւ կանգնել մաքրամաքուր ու ծառայել՝ մինչեւ վերջին բջիջը, Հայրենիքի հզորացման նվիրական գործին։

- Հիրավի, ինքնօրինակ է նաեւ ձեր գրելու ոճը։ Ինչպե՞ս է ծնվում ձեր տողը։

- Շնորհակալ եմ։ Այն ծնվում է, երբ ներքին տառապանքը` լուսավոր թե մթին, ափեր է քանդում ու այլեւս անհնարին է դառնում այն կրել էգոյի պատերից ներս, ու այլեւս անհնարին է դառնում դիմակայել այն մարդկանց դատին հանձնելու գայթակղությանը…

- Ո՞րն է ձեր խորհուրդը այսօրվա երիտասարդությանը։

- Կարդալ, շատ կարդալ, բայց ոչ այն աղբը, որ շատ հաճախ լցվում է համացանցի արագահոս երակների մեջ ու տարածվում ամենուր, այլ այն բարձրաճաշակ գրականությունը, որը մեզ բոլորիս կտանի սեփական արժեքների, ինչպես նաեւ այլոց ճանաչողությանը…

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Aravot.am

Լրահոս
Մենանվագ Կամերային երգչախումբը սկավառակի շնորհանդես-համերգով ներկայացրեց Էդգար Հովհաննիսյանի խմբերգերը Ավարտվեց «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների համերգաշարը Օգնելով ուրիշին՝ օգնում ես ինքդ քեզ «Արցախյան կամուրջներ». Թումանյանի թանգարանում կբացվի Զոհրաբ Ըռքոյանի լուսանկարների ցուցահանդեսը Christie's աճուրդում վաճառվել են Վան Գոգի, Շագալի, Պիկասոյի և այլ հայտնի նկարիչների գործերը Նոր ցուցադրություն` Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում Նկարիչ Վազգեն Քալայջյանի երեսուն տարվա աշխատանքները կցուցադրվեն նորաբաց «Լաթիթյուդ» պատկերասրահում Մայիսի 18-ին հայաստանյան և արցախյան 113 մշակութային կազմակերպության մուտքն անվճար է Քրիստոսի բարի մշակը. Մովսես Տաթևացի Պեղումների արդյունքում Արտաշատում բաղնիքներ, պալատներ և հռոմեական ակվեդուկ է հայտնաբերվել Խաչատրյանի անվան մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել աշխարհի 27 երկրի դիրիժոր Չծուլանալ, չհուսահատվել, միայն հավատալ Ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի եզակի էսքիզները ներկայացված են «Քարի ձայնն ու բույրը» ցուցահանդեսում ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրն է Ո՞վ է մերձավորը 106 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց գործող դերասանը Կառլովի Վարիի կինոփառատոնը հետաձգել են օգոստոսի վերջին «Կաֆկայի երազը» ընդգրկվել է Հելսինկիիում կայանալիք անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի ծրագրում Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել ՌԴ ժողովրդական արտիստ Միխայիլ Բաղդասարովին Աղոթքը ջանք է պահանջում Ժողովրդական արվեստի կրքոտ սիրահարը. ազնիվ, հայրենասեր ու սկզբունքային. այսպիսին էր գեղանկարիչը Վահան Արծրունին «Կոմիտաս. տասը հայտնություն» համերգ կունենա Վարդապետի թանգարան-ինստիտուտում Sotheby's-ն աճուրդի է հանել Վասիլի Կանդինսկիի` 25-35 մլն դոլար գնահատվող կտավը Ազգային գրադարանը ներկայացրեց Շուշիի տպարաններում հրատարակված հետաքրքիր գրքերն ու ամսագրերը Կհնչեն Ալեքսանդր Սպենդիարյանի և Երվանդ Երկանյանի ստեղծագործությունները Ա Պետրոս 3:17 Արա Հուսիկ․ Սաղմոսներ Արցախի հայոց ժառանգությունը վտանգված է. Մայր Աթոռ Ս. Էջմիածինը ահազանգում է Օպերային թատրոնի բեմ կբարձրանա Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ» ներկայացումը «Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք» Հայ հեղինակները ներկայացվել են Եվրոպական Միության գրական մրցանակի Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով կմեկնարկի Էդվարդ Միրզոյանի անվան մրցույթը Աղոթքի արտաքին սովորույթը Հայկ Կազազյանի, Վահագն Պապյանի մասնակցությամբ համերգով մեկնարկեց Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարայի հոգու հետ» կտավը Երևանից կտարվի Մոսկվա Ձայնը Տուն-թանգարանի այցելուները հնարավորություն կունենան տեսնելու Արամ Խաչատրյանի հետմահու դիմակը Տուն-թանգարանի այցելուները հնարավորություն կունենան տեսնելու Արամ Խաչատրյանի հետմահու դիմակը «Նարեկ» համույթը «44» պարային ներկայացմամբ արվեստասերներին կպատմի 44-օրյա պատերազմի մասին
website by Sargssyan