USD
EUR
RUB

«Ոչ ոքի բան չասես» (Մարկ. 1:44)

 

Աստված, պատասխանելով մեր աղոթքներին, աղաչանքներին ու խնդրանքներին, հաճախ շնորհում է մեզ այն, ինչ խնդրել էինք: Նա բուժում է մեր ցավերը, ամոքում վերքերը և շնորհում մեզ բարիքներ: Երբ մարդ գտնվում է վատ վիճակում ու այլևս չի կարողանում փոխել դրությունը, ապավինում է Աստծուն՝ ասելով, թե «հույսս միայն Աստծո վրա եմ դրել»: Այսպես է ասվում, քանի որ ամենքն էլ գիտակցում են, որ իրենց մեղավորությունը ամենաշատը գիտի Աստված, սակայն ամենամեծ սիրով էլ միայն Աստված է սիրում: Աստված չի մեղադրում, չի պատժում, չի հարցում «ինչո՞ւ»: Նա գիտի բոլոր հարցերի պատասխանները, և եթե անգամ ստանում ենք որևէ «ինչո՞ւ» հարց Աստծուց, դա միայն նրա համար է, որպեսզի ինքներս հասկանանք պատասխանը և գործենք՝ ըստ դրա:

Աստված իր կատարածի մասին մշտապես լռում է և մեզ էլ է պատվիրում, որ լռենք: Հիշենք աստվածաշնչյան հետևյալ դրվագը. «Նրա մոտ եկավ մի բորոտ. նա ծնկի եկած աղաչում էր և ասում. «Տե՛ր, եթե կամենաս, կարո՛ղ ես ինձ մաքրել»: Իսկ Հիսուս գթալով՝ ձեռքը երկարեց, դիպավ նրան և ասաց. «Կամենում եմ, մաքրվի՛ր»: Եվ երբ նրան այս ասաց, բորոտությունը նրանից իսկույն գնաց, և նա մաքրվեց: Եվ Հիսուս իսկույն դուրս հանեց նրան և խստիվ պատվիրեց. «Զգո՛ւյշ եղիր, ոչ ոքի բան չասես»» (Մարկ. 1:40-44):

Այս դրվագում Քրիստոս իր օրինակով մեզ ուսուցանում է, որ կարիք չկա խոսել անգամ այն հրաշքների մասին, որ Աստծուց են: Եվ մենք էլ, թեև, այո՛, հրաշքներ գործել, բժշկել չենք կարողանա, սակայն մեր կատարած բարեգործությունը պիտի կարողանանք և ցանկանանք ծածուկ պահել: Այդպիսով մենք խոնարհություն ենք ձեռք բերում, ինչը կարևոր հատկանիշ է քրիստոնյայի համար:

Քրիստոս որքան էլ որ խոնարհաբար լռում էր, ծառայում ամենքին և խստորեն պատվիրում լռել կատարվածի մասին, միևնույն է, պատահածը հայտնի էր դառնում ամենքին: Քրիստոս չէր փնտրում երկրային փառք, այդ պատճառով էլ արժանացավ երկնայինի: Նա, լինելով խոնարհության կատարյալ օրինակ, մեզ էլ ուսուցանում է խոնարհ լինել: Ուստի՝ չփնտրենք երկրային փառք՝ փորձելով ի ցույց դնել մեր կատարածը, այլ հասկանանք, որ մեր գործերի վարձքը պիտի երկնքում ստանանք: Մեր միակ մտորումը այս հարցում թող լինի հետևյալը. «Եթե Աստված լռում է և պատվիրում է լռել իր գործերի մասին, ինչո՞ւ եմ ես բարձրաձայնում իմ կատարածը»: Եվ որպես պատասխան թող մեզ ուղեկից ունենանք Աստծո լռությունը և Քրիստոսի այն խոսքը, թե «զգո՛ւյշ եղիր, ոչ ոքի բան չասես»:

Աղբյուր՝ Qahana.am

Լրահոս
Մենանվագ Կամերային երգչախումբը սկավառակի շնորհանդես-համերգով ներկայացրեց Էդգար Հովհաննիսյանի խմբերգերը Ավարտվեց «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների համերգաշարը Օգնելով ուրիշին՝ օգնում ես ինքդ քեզ «Արցախյան կամուրջներ». Թումանյանի թանգարանում կբացվի Զոհրաբ Ըռքոյանի լուսանկարների ցուցահանդեսը Christie's աճուրդում վաճառվել են Վան Գոգի, Շագալի, Պիկասոյի և այլ հայտնի նկարիչների գործերը Նոր ցուցադրություն` Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում Նկարիչ Վազգեն Քալայջյանի երեսուն տարվա աշխատանքները կցուցադրվեն նորաբաց «Լաթիթյուդ» պատկերասրահում Մայիսի 18-ին հայաստանյան և արցախյան 113 մշակութային կազմակերպության մուտքն անվճար է Քրիստոսի բարի մշակը. Մովսես Տաթևացի Պեղումների արդյունքում Արտաշատում բաղնիքներ, պալատներ և հռոմեական ակվեդուկ է հայտնաբերվել Խաչատրյանի անվան մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել աշխարհի 27 երկրի դիրիժոր Չծուլանալ, չհուսահատվել, միայն հավատալ Ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի եզակի էսքիզները ներկայացված են «Քարի ձայնն ու բույրը» ցուցահանդեսում ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրն է Ո՞վ է մերձավորը 106 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց գործող դերասանը Կառլովի Վարիի կինոփառատոնը հետաձգել են օգոստոսի վերջին «Կաֆկայի երազը» ընդգրկվել է Հելսինկիիում կայանալիք անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի ծրագրում Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել ՌԴ ժողովրդական արտիստ Միխայիլ Բաղդասարովին Աղոթքը ջանք է պահանջում Ժողովրդական արվեստի կրքոտ սիրահարը. ազնիվ, հայրենասեր ու սկզբունքային. այսպիսին էր գեղանկարիչը Վահան Արծրունին «Կոմիտաս. տասը հայտնություն» համերգ կունենա Վարդապետի թանգարան-ինստիտուտում Sotheby's-ն աճուրդի է հանել Վասիլի Կանդինսկիի` 25-35 մլն դոլար գնահատվող կտավը Ազգային գրադարանը ներկայացրեց Շուշիի տպարաններում հրատարակված հետաքրքիր գրքերն ու ամսագրերը Կհնչեն Ալեքսանդր Սպենդիարյանի և Երվանդ Երկանյանի ստեղծագործությունները Ա Պետրոս 3:17 Արա Հուսիկ․ Սաղմոսներ Արցախի հայոց ժառանգությունը վտանգված է. Մայր Աթոռ Ս. Էջմիածինը ահազանգում է Օպերային թատրոնի բեմ կբարձրանա Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ» ներկայացումը «Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք» Հայ հեղինակները ներկայացվել են Եվրոպական Միության գրական մրցանակի Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով կմեկնարկի Էդվարդ Միրզոյանի անվան մրցույթը Աղոթքի արտաքին սովորույթը Հայկ Կազազյանի, Վահագն Պապյանի մասնակցությամբ համերգով մեկնարկեց Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարայի հոգու հետ» կտավը Երևանից կտարվի Մոսկվա Ձայնը Տուն-թանգարանի այցելուները հնարավորություն կունենան տեսնելու Արամ Խաչատրյանի հետմահու դիմակը Տուն-թանգարանի այցելուները հնարավորություն կունենան տեսնելու Արամ Խաչատրյանի հետմահու դիմակը «Նարեկ» համույթը «44» պարային ներկայացմամբ արվեստասերներին կպատմի 44-օրյա պատերազմի մասին
website by Sargssyan