USD
EUR
RUB

Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակում է «Դպրոցական ֆիլհարմոնիա» ծրագիրը

 

ԳՅՈՒՄՐԻ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակում է համերգային շարքը՝ «Դպրոցական ֆիլհարմոնիա» ծրագրի շրջանակներում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեռ 2018 թվականի նոյեմբերից ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից մեկնարկած ծրագիրը, որը համավարակի պատճառով դադարեցվել էր, իրականացում է նաև այս տարի: Յուրաքանչյուր աշակերտի հնարավորություն է ընձեռվում անվճար հիմունքներով այցելել մշակութային երեք հաստատություն՝ թանգարան, թատրոն, համերգասրահ: «Ուրախ ենք, որ այս ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռվել է նաև Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբին: Արդեն մի քանի համերգ ունեցել ենք: Առաջիկայում՝ ապրիլի 30-ին ժամը 15.00-ին, Գյումրու Հայորդյաց տանը ևս մի համերգ ունենք: Ծրագիրն անչափ կարևոր է տարբեր տեսանկյուններից՝ հնարավորություն է տրվում դպրոցականներին այս պարագայում ծանոթանալ դասական արվեստին, միջմարզային կապն է ամրապնդում և զարգացնում է ներքին տուրիզմը: Սա գերազանց հնավարություն է անվճար օգտվելու մշակութային կառույցներից՝ շփվելով բարձր արվեստի հետ: Նմանատիպ համերգներ նախատեսված են յուրաքանչյուր ուրբաթ»,-«Արմենպրես»-ին ասաց Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը՝ կարևորելով, որ համերգից բացի երեխաներին ներկայացվում են երաժշտական գործիքները, համերգավարը պատմում է դրանց գործառույթների մասին, երեխաները փորձում են նվագել: «Բացի համերգային հատվածից ունենք նաև ճանաչողական, երբ ներկայացվում է ոչ միայն նվագախմբի պատմությունը, այլ նաև երաժշտական գործիքները՝ հնարավորություն տալով բոլոր ցանկացողներին նվագել այդ գործիքներով»,- նշեց Սոնա Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ համերգին արդեն Գյումրիի դպրոցներից բացի ցանկություն են հայտնել մասնակցել նաև դպրոցներ Վանաձորից:

Նվագախումբը նվագացանկը կազմել է՝ հաշվի առնելով երեխաների տարիքային խումբը: «Արդեն ունենք 4 ծրագիր՝ տարբեր տարիքային խմբերի համար: Երեխաները լսում են ինչպես հայ, այնպես էլ եվրոպական և ժամանակակից դասականների ստեղծագործություններ»,-հավելեց Սոնա Հովհաննիսյանը: Նվագախումբը «Դպրոցական ֆիլհարմոնիա» ծրագրի շրջանակում համերգներ է նախատեսել նաև Արթիկում և Մարալիկում:

Դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար: Համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի` ուսումնական տարվա ընթացքում երեք մշակութային հաստատություն մեկ անգամ անվճար մուտք գործելու: Ծրագրի նպատակն է խթանել դպրոց-մշակութային օջախ կապը, նպաստել երեխաների և պատանիների գեղարվեստական դաստիարակությանը և գեղագիտական զարգացմանը: Դպրոցական բաժանորդային համակարգի իրականացման ծրագիրը մեկնարկել է 2018 թ. նոյեմբերից։

Արմենուհի Մխոյան

Լրահոս
Մենանվագ Կամերային երգչախումբը սկավառակի շնորհանդես-համերգով ներկայացրեց Էդգար Հովհաննիսյանի խմբերգերը Ավարտվեց «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների համերգաշարը Օգնելով ուրիշին՝ օգնում ես ինքդ քեզ «Արցախյան կամուրջներ». Թումանյանի թանգարանում կբացվի Զոհրաբ Ըռքոյանի լուսանկարների ցուցահանդեսը Christie's աճուրդում վաճառվել են Վան Գոգի, Շագալի, Պիկասոյի և այլ հայտնի նկարիչների գործերը Նոր ցուցադրություն` Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում Նկարիչ Վազգեն Քալայջյանի երեսուն տարվա աշխատանքները կցուցադրվեն նորաբաց «Լաթիթյուդ» պատկերասրահում Մայիսի 18-ին հայաստանյան և արցախյան 113 մշակութային կազմակերպության մուտքն անվճար է Քրիստոսի բարի մշակը. Մովսես Տաթևացի Պեղումների արդյունքում Արտաշատում բաղնիքներ, պալատներ և հռոմեական ակվեդուկ է հայտնաբերվել Խաչատրյանի անվան մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել աշխարհի 27 երկրի դիրիժոր Չծուլանալ, չհուսահատվել, միայն հավատալ Ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի եզակի էսքիզները ներկայացված են «Քարի ձայնն ու բույրը» ցուցահանդեսում ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրն է Ո՞վ է մերձավորը 106 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց գործող դերասանը Կառլովի Վարիի կինոփառատոնը հետաձգել են օգոստոսի վերջին «Կաֆկայի երազը» ընդգրկվել է Հելսինկիիում կայանալիք անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի ծրագրում Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել ՌԴ ժողովրդական արտիստ Միխայիլ Բաղդասարովին Աղոթքը ջանք է պահանջում Ժողովրդական արվեստի կրքոտ սիրահարը. ազնիվ, հայրենասեր ու սկզբունքային. այսպիսին էր գեղանկարիչը Վահան Արծրունին «Կոմիտաս. տասը հայտնություն» համերգ կունենա Վարդապետի թանգարան-ինստիտուտում Sotheby's-ն աճուրդի է հանել Վասիլի Կանդինսկիի` 25-35 մլն դոլար գնահատվող կտավը Ազգային գրադարանը ներկայացրեց Շուշիի տպարաններում հրատարակված հետաքրքիր գրքերն ու ամսագրերը Կհնչեն Ալեքսանդր Սպենդիարյանի և Երվանդ Երկանյանի ստեղծագործությունները Ա Պետրոս 3:17 Արա Հուսիկ․ Սաղմոսներ Արցախի հայոց ժառանգությունը վտանգված է. Մայր Աթոռ Ս. Էջմիածինը ահազանգում է Օպերային թատրոնի բեմ կբարձրանա Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ» ներկայացումը «Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք» Հայ հեղինակները ներկայացվել են Եվրոպական Միության գրական մրցանակի Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով կմեկնարկի Էդվարդ Միրզոյանի անվան մրցույթը Աղոթքի արտաքին սովորույթը Հայկ Կազազյանի, Վահագն Պապյանի մասնակցությամբ համերգով մեկնարկեց Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարայի հոգու հետ» կտավը Երևանից կտարվի Մոսկվա Ձայնը Տուն-թանգարանի այցելուները հնարավորություն կունենան տեսնելու Արամ Խաչատրյանի հետմահու դիմակը Տուն-թանգարանի այցելուները հնարավորություն կունենան տեսնելու Արամ Խաչատրյանի հետմահու դիմակը «Նարեկ» համույթը «44» պարային ներկայացմամբ արվեստասերներին կպատմի 44-օրյա պատերազմի մասին
website by Sargssyan