Բուլղարիայի Վառնա քաղաքում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը

Բուլղարիայի Վառնա քաղաքում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը

Շուտով Բուլղարիայի Վառնա քաղաքում կտեղադրվի ֆրանսիահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը:

Այս մասին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնել է Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը:

«Բուլղարիայի Վառնա քաղաքում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը: Ծրագիրը կիրականացվի ՀԲԸՄ Վառնայի և «Ազնավուր» հիմնադրամի համագործակցության միջոցով: Հուշագիրն արդեն իսկ ստորագրվել է և շուտով կյանքի կկոչվի»,- գրել է նա:

Աղբյուր՝ Tert.am

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում