USD
EUR
RUB

«Աստվա՛ծ, դու իմացար անմտությունն իմ, և հանցանքներս չծածկվեցին քեզնից» (Սաղմոսներ 68:6)

 

Մարդ արարածը երբեք անսխալական չի եղել, ստեղծման պահից արդեն մեզ բնորոշ եղավ սխալներ թույլ տալը: Ու Տերը մեզ ընդունեց սխալներով հանդերձ. ընդունեց, որովհետև մենք Իր ստեղծածն ենք: Այդ պահից, սխալներով ապրելը, դարձավ կյանքի բնականոն ապրելաձև ու պատճառներից մեկն էլ այն եղավ, որ մտածում ենք՝ Տերը միշտ կհասկանա ու կների մեզ:

Ու լինում են պահեր, որ ինքներս էլ զարմանում ենք՝ ինչպես է կարողանում Աստված այդքան ներողամիտ գտնվել մեր հանդեպ, երբ ինքներս շատ հաճախ ներողամտություն ու մեծահոգություն չենք ցուցաբերում: «Աստված Սեր է» ու ամեն օր ավելի ենք սա գիտակցում, քանզի մեր սխալները ամեն օր ավելի ու ավելի են շատանում, բայց Աստծո սերը մեր հանդեպ այդ ամենով հանդերձ չի պակասում:

Չկա ավելի լավ զգացում այս աշխարհում, երբ գիտես, որ ունես մեկին, Ով ամեն վայրկյան քայլում է քեզ հետ, անցնում այն ճանապարհով, որով դու ես անցնում: Ու զգում ես, թե Տերը որքան մոտ է ամենքին, ովքեր ունեն Իր կարիքը:

Ի տարբերություն մեզ՝ Աստված գիտի, թե ինչ է լինելու վաղը, հաջորդ շաբաթ, մյուս տարի: Նա ասում է. «Հիշե՛ք այս և հոգո՛ց հանեք, զղջացեք դուք մոլորիալնե՛րդ, սրտանց դարձի եկեք, մտաբերեք առաջին գործերը ՝ վաղուց ի վեր կատարվածները, քանզի ե՛ս եմ Աստվածը, և ինձնից բացի ուրիշ մեկը չկա, որ առաջից պատմի վերջում կատարվելիք բաների մասին» (Եսայի 46: 8-10): Աստված գիտի, թե ինչ է տեղի ունենալու աշխարհում և գիտի նաև, թե ի՛նչ է կատարվելու մեր կյանքում: Նա պատրաստ է մեր կողքին կանգնելու, եթե ընտրենք Իրեն, որպես մեր կյանքի Տեր:

Երբ անկեղծորեն ձգտենք Իրեն, ապա Աստված կլինի մեր ապավենն ու զորությունը՝ նեղությունների մեջ միայնակ չթողնելով մեզ:

Աղբյուր՝ Qahana.am

Լրահոս
Մենանվագ Կամերային երգչախումբը սկավառակի շնորհանդես-համերգով ներկայացրեց Էդգար Հովհաննիսյանի խմբերգերը Ավարտվեց «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների համերգաշարը Օգնելով ուրիշին՝ օգնում ես ինքդ քեզ «Արցախյան կամուրջներ». Թումանյանի թանգարանում կբացվի Զոհրաբ Ըռքոյանի լուսանկարների ցուցահանդեսը Christie's աճուրդում վաճառվել են Վան Գոգի, Շագալի, Պիկասոյի և այլ հայտնի նկարիչների գործերը Նոր ցուցադրություն` Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում Նկարիչ Վազգեն Քալայջյանի երեսուն տարվա աշխատանքները կցուցադրվեն նորաբաց «Լաթիթյուդ» պատկերասրահում Մայիսի 18-ին հայաստանյան և արցախյան 113 մշակութային կազմակերպության մուտքն անվճար է Քրիստոսի բարի մշակը. Մովսես Տաթևացի Պեղումների արդյունքում Արտաշատում բաղնիքներ, պալատներ և հռոմեական ակվեդուկ է հայտնաբերվել Խաչատրյանի անվան մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել աշխարհի 27 երկրի դիրիժոր Չծուլանալ, չհուսահատվել, միայն հավատալ Ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի եզակի էսքիզները ներկայացված են «Քարի ձայնն ու բույրը» ցուցահանդեսում ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրն է Ո՞վ է մերձավորը 106 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց գործող դերասանը Կառլովի Վարիի կինոփառատոնը հետաձգել են օգոստոսի վերջին «Կաֆկայի երազը» ընդգրկվել է Հելսինկիիում կայանալիք անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի ծրագրում Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել ՌԴ ժողովրդական արտիստ Միխայիլ Բաղդասարովին Աղոթքը ջանք է պահանջում Ժողովրդական արվեստի կրքոտ սիրահարը. ազնիվ, հայրենասեր ու սկզբունքային. այսպիսին էր գեղանկարիչը Վահան Արծրունին «Կոմիտաս. տասը հայտնություն» համերգ կունենա Վարդապետի թանգարան-ինստիտուտում Sotheby's-ն աճուրդի է հանել Վասիլի Կանդինսկիի` 25-35 մլն դոլար գնահատվող կտավը Ազգային գրադարանը ներկայացրեց Շուշիի տպարաններում հրատարակված հետաքրքիր գրքերն ու ամսագրերը Կհնչեն Ալեքսանդր Սպենդիարյանի և Երվանդ Երկանյանի ստեղծագործությունները Ա Պետրոս 3:17 Արա Հուսիկ․ Սաղմոսներ Արցախի հայոց ժառանգությունը վտանգված է. Մայր Աթոռ Ս. Էջմիածինը ահազանգում է Օպերային թատրոնի բեմ կբարձրանա Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ» ներկայացումը «Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք» Հայ հեղինակները ներկայացվել են Եվրոպական Միության գրական մրցանակի Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով կմեկնարկի Էդվարդ Միրզոյանի անվան մրցույթը Աղոթքի արտաքին սովորույթը Հայկ Կազազյանի, Վահագն Պապյանի մասնակցությամբ համերգով մեկնարկեց Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարայի հոգու հետ» կտավը Երևանից կտարվի Մոսկվա Ձայնը Տուն-թանգարանի այցելուները հնարավորություն կունենան տեսնելու Արամ Խաչատրյանի հետմահու դիմակը Տուն-թանգարանի այցելուները հնարավորություն կունենան տեսնելու Արամ Խաչատրյանի հետմահու դիմակը «Նարեկ» համույթը «44» պարային ներկայացմամբ արվեստասերներին կպատմի 44-օրյա պատերազմի մասին
website by Sargssyan