Ռուբեն Հախվերդյանը հանդես կգա «Երգը և՛ աղոթք է, և՛ մխիթարանք» խորագրով համերգով

Ռուբեն Հախվերդյանը հանդես կգա «Երգը և՛ աղոթք է, և՛ մխիթարանք» խորագրով համերգով

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ, պոետ-երգահան, կիթառահար Ռուբեն Հախվերդյանն իր երկրպագուներին տոն կպարգևի «Երգը և՛ աղոթք է, և՛ մխիթարանք» խորագրով համերգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա մայիսի 15-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

Համերգին հեղինակային երգի սիրահարները կունկնդրեն Հախվերդյանի տարբեր տարիների սիրված ստեղծագործությունները:

Ռուբեն Հախվերդյանի երգերը մեծ ժողովրդականություն են վայելում։ Նրա համերգները սպասված են Հայաստանի բոլոր անկյուններում։ Արտիստը մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Կանադայում, Գերմանիայում, Չեխիայում, Սերբիայում, Իրանում, Սիրիայում, Լիբանանում, այլուր:

Միջոցառման կազմակերպիչը Հայաստանի պետական ֆիլհարմոնիան է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում