USD
EUR
RUB

«Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք»

 

«… և Աստծու Հոգին է բնակվում ձեր մեջ։ Եթե մեկը ավերի Աստծու տաճարը, Աստված էլ նրան կորստյան կմատնի, որովհետև սուրբ է Աստծու տաճարը, որ դուք եք» (Ա Կորնթացիներ 3:16-17)

Մենք երբեմն մեզ տեսնում ենք այնպիսի իրավիճակներում, այնպիսի արարքներ գործելիս, որոնց պատճառն ու շարժառիթը ինքներս էլ չենք հասկանում: Ինչո՞ւ վիրավորեցի որևէ մեկին, ինչո՞ւ ասացի մի բան, որը վիրավորական եղավ իմ ընկերոջ, բարեկամի համար, ինչո՞ւ նեղացրի: Նման դեպքերում մենք պարզապես ընկել ենք մոլորության մեջ, կորցրել Աստծուն ու մեր ճշմարիտ ուղին: Ինչպե՞ս վարվել:

Մեր անդադար աղոթքները, այո՛, զորավոր են, երբ սրտից են բխում, սակայն մի՞թե կարող է ճշմարիտ աղոթք ու խնդրանք, դարձի գալու ցանկություն լինել, երբ չունենք գիտակցումը, թե մենք էլ Աստծո տաճար ենք:

Ինչպե՞ս ենք մեզ պահում տաճարում:

Նախ ամենայն զգուշությամբ, ապա խոնարհությամբ ու երկյուղով: Սրբությամբ ենք վերաբերվում տաճարին, չէ՞ որ Աստծո տանն ենք գտնվում: Այնտեղ չենք վիրավորում մեկս մյուսին, չենք ստում, սուտ չենք երդվում, չենք բղավում, զայրանում, այլ միայն գոհություն ենք հայտնում, ներում հայցում ու աղոթում մեր ցանկությունների համար:

Սակայն մի պահ խորհենք, թե ինչու է ստացվում այնպես, որ ֆիզիկական տաճարից հեռանալով՝ այլևս չենք ցուցաբերում նույն զգուշությունը: Ինչո՞ւ չենք զգում, որ ոչ թե մենք ենք տաճարում, այլ տաճարն է մշտապես գտնվում մեր սրտերում: Որ մենք էլ մի տաճար ենք ու պիտի փորձենք պահպանել մեր հոգիները՝ տաճարը պահպանելու համար: Չէ՞ որ Սուրբ Գրքում այս մասին ասված է. «Եթե մեկը ավերի Աստծու տաճարը, Աստված էլ նրան կորստյան կմատնի, որովհետև սուրբ է Աստծու տաճարը, որ դուք եք» (Ա Կորնթացիներ 3.17):

Աստծու հոգին, ինչպես Աստվածաշնչում է ասված, բնակվում է մեր մեջ: Հեռու պահենք մեր սրտերը չար մտքերից ու արատներից, մեր հոգիները՝ զանազան մոլորություններից, որպեսզի հենց դրանով արժանանանք մեծագույն շնորհին՝ Աստծո՝ մեր հոգում բնակվելուն:

Աղբյուր՝ Qahana.am

Լրահոս
Քամի ցանողը փոթորիկ կհնձի Այլասերում է երիտասարդությանը. Կիմ Չեն Ընը K-pop-ը «չարորակ ուռուցք» է անվանել «Առնո Բաբաջանյան» համերգասրահը եւ Ֆիլհարմոնիան նոր փուլ են թեւակոխել «Մատանիների տիրակալը» ֆիլմի երկրպագուները պահանջում են հեռացնել նոր մասից ինտիմ տեսարանները Ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ Մերձավորին մի՛ դատիր Արմեն Ջիգարխանյանի հուշարձանը նոյեմբերին կտեղադրվի Վագանկովյան գերեզմանատանը Դուդուկահար Արսեն Պետրոսյանը թողարկել է «Հոգին ճանապարհ» ալբոմը, որը ներառում է հայաստանյան մշակույթի տարբեր դարաշրջանների 11 գործ Պարսկերեն-հայերեն բացառիկ բառարանում ընդգրկվել է պարսկերեն շուրջ 25 հազար բառ և արտահայտություն 88-ամյա օպերային թատրոնի` «Պայացների» հերթական պրեմիերան Մտքերը ժողովելը Հովհաննես Թումանյան․ Քառյակներ Այվազովսկու կտավը վաճառվել է նախնական գնից գրեթե երկու անգամ թանկ Արամ Խաչատրյանի անվան մրցույթի տասնվեց մասնակցից միայն վեցը կանցնեն երկրորդ փուլ «Ժամանակն օգտագործեցե՛ք» «ԲԱՆ ՔԵԶ Ի ՀԱՃՈՅՍ...» Համազգային թատրոնը «Փափլիկը» ներկայացմամբ կմասնակցի Չեխովյան 15-րդ փառատոնին Հավատ և սեր Վաստակաբեռն արվեստաբանի մատենագիտությունը Ծուլության կամ անգործության ժամանակը չէ, այլ՝ ապաշխարության Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր Առավել ծածուկ, մեկ-մեկ բացահայտ Վահան Սաղաթելյան. Տաշած քարեր «Ախթամար» քառյակը և «Կադանս» անսամբլը կներկայանան «Երաժշտություն՝ Հայաստանին» համերգով Թուրքիայում գտնվող 605-ամյա Արմաշի հայկական վանքը լքված և անմխիթար վիճակում է Պատասխան ենք տալու (Մատթ. 23:36) Գյումրեցի հանդիսատեսը հոտնկայս լսեց ու երգեց «Project LA»-ի ստեղծագործությունները (տեսանյութ) Պահքի խորհուրդը Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով կմեկնարկեն Ալեքսանդր Սպենդիարյանի 150- ամյակի միջոցառումները Մահացել է «Միմինո» ֆիլմի սցենարի հեղինակ Ռեզո Գաբրիաձեն Ա Պետրոս 3:20 Մռայլ գիշերն է լռում Գոյապայքար՝ տալ ոչ թե ավելորդից, այլ ամբողջը (Մարկ. 12:41-44, Ղուկ. 21:1-4) «Վերադարձ դեպի ապագա». Գյումրիի «Սթիլ» թանգարանում նոր ցուցադրություն է բացվել Հավատքն առանց գործերի Երիտասարդն ապամոնտաժել է «Արցախի բանալի» հուշարձանը Ա Պետրոս 3:19 Կամերային նվագախումբը և Արեգ Նավասարդյանը կներկայանան «Տարվա եղանակներ» խորագրով համերգով Ստեփանակերտն ու Փարիզը «հարստացան» Շառլ Ազնավուրի կիսանդրիներով Ս. Գրքի Սրբազան պատմությունը
website by Sargssyan