USD
EUR
RUB

Հայ հեղինակները ներկայացվել են Եվրոպական Միության գրական մրցանակի

 

2021 թվականին Հայաստանն առաջին անգամ մասնակցում է եվրոպական գրական ասպարեզի կարևորագույն իրադարձություններից մեկին՝ ԵՄ գրական մրցանակին։

Մրցանակին հավակնում է Արամ Ավետիսը՝ «Երբ առնետները կարդալ գիտեին» (When Rats Could Read) ստեղծագործությամբ, որը հրատարակել է «Ակտուալ արվեստ» հրատարակչությունը, Արամ Պաչյանը՝ «P/F» գործով. այն հրատարակել է «Էջ» հրատարակչությունը, Անուշ Սարգսյանը՝ «Անոն» (Ano) գրքով, որի հրատարակիչն է «Անտարեսը», Հովիկ Աֆյանը՝ «Կարմիր» (Red) ստեղծագործությամբ, որը ևս հրատարակել է «Անտարեսը», Լուսինե Խառատյանը՝ «Անմոռուկի փակուղի» (The Dead End Forget-me-not) գրքով, որի հրատարակիչն է «Գրանիշը»:

Մայիսի 7-ին «ԱրթԲրիջ» գրախանութ-սրճարանում հանդիպում է նախատեսվում հեղինակների, հրատարակիչների և ժյուրիի անդամների միջև:

Եվրոպական Միության գրական մրցանակը (EUPL) Եվրոպայում լույս տեսնող գրական ստեղծագործությունների և հեղինակների հանրահռչակման ամենամյա ծրագիր է: Այն ֆինանսավորվում է Եվրոպական Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի կողմից։

2020 թվականի սեպտեմբերի դրությամբ EUPL-ը 12 հրատարակության միջոցով ընդհանուր առմամբ ճանաչել է 135 հեղինակի․ առաջին մրցանակաբաշխությունն իրականացվել է 2009 թվականին:
Ամեն տարի լույս է տեսնում EUPL անթոլոգիան, որում ներկայացված են հատվածներ դափնեկիրների մրցանակակիր ստեղծագործություններից և՛ բնօրինակ լեզվով, և՛ անգլերեն կամ ֆրանսերեն թարգմանությամբ:

EUPL-ի անթոլոգիաներից բացի մրցանակը շարունակում է ակտիվորեն խթանել և աջակցել հաղթող հեղինակներին՝ խրախուսելով նրանց մասնակցությունը գրքերի տոնավաճառներին Եվրոպայում և աշխարհում, աջակցելով միջոցառումների կազմակերպմանը գրախանութներում, գրական և (կամ) մշակութային ինստիտուտներում և այլն:

EUPL-ին արժանացած գրքերը ներկայացնում են 33 տարբեր եվրոպական լեզուներ, լայնորեն թարգմանվել են Եվրոպայում և դրանից դուրս: Մոտավորապես 1300 թարգմանչական գործարք ստորագրվել է Եվրամիության աջակցության շնորհիվ՝ «Ստեղծագործ Եվրոպա»-ի՝ Գրական թարգմանությունների դրամաշնորհի շրջանակներում:

Աղբյուր՝  168.am

Լրահոս
Քամի ցանողը փոթորիկ կհնձի Այլասերում է երիտասարդությանը. Կիմ Չեն Ընը K-pop-ը «չարորակ ուռուցք» է անվանել «Առնո Բաբաջանյան» համերգասրահը եւ Ֆիլհարմոնիան նոր փուլ են թեւակոխել «Մատանիների տիրակալը» ֆիլմի երկրպագուները պահանջում են հեռացնել նոր մասից ինտիմ տեսարանները Ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ Մերձավորին մի՛ դատիր Արմեն Ջիգարխանյանի հուշարձանը նոյեմբերին կտեղադրվի Վագանկովյան գերեզմանատանը Դուդուկահար Արսեն Պետրոսյանը թողարկել է «Հոգին ճանապարհ» ալբոմը, որը ներառում է հայաստանյան մշակույթի տարբեր դարաշրջանների 11 գործ Պարսկերեն-հայերեն բացառիկ բառարանում ընդգրկվել է պարսկերեն շուրջ 25 հազար բառ և արտահայտություն 88-ամյա օպերային թատրոնի` «Պայացների» հերթական պրեմիերան Մտքերը ժողովելը Հովհաննես Թումանյան․ Քառյակներ Այվազովսկու կտավը վաճառվել է նախնական գնից գրեթե երկու անգամ թանկ Արամ Խաչատրյանի անվան մրցույթի տասնվեց մասնակցից միայն վեցը կանցնեն երկրորդ փուլ «Ժամանակն օգտագործեցե՛ք» «ԲԱՆ ՔԵԶ Ի ՀԱՃՈՅՍ...» Համազգային թատրոնը «Փափլիկը» ներկայացմամբ կմասնակցի Չեխովյան 15-րդ փառատոնին Հավատ և սեր Վաստակաբեռն արվեստաբանի մատենագիտությունը Ծուլության կամ անգործության ժամանակը չէ, այլ՝ ապաշխարության Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր Առավել ծածուկ, մեկ-մեկ բացահայտ Վահան Սաղաթելյան. Տաշած քարեր «Ախթամար» քառյակը և «Կադանս» անսամբլը կներկայանան «Երաժշտություն՝ Հայաստանին» համերգով Թուրքիայում գտնվող 605-ամյա Արմաշի հայկական վանքը լքված և անմխիթար վիճակում է Պատասխան ենք տալու (Մատթ. 23:36) Գյումրեցի հանդիսատեսը հոտնկայս լսեց ու երգեց «Project LA»-ի ստեղծագործությունները (տեսանյութ) Պահքի խորհուրդը Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով կմեկնարկեն Ալեքսանդր Սպենդիարյանի 150- ամյակի միջոցառումները Մահացել է «Միմինո» ֆիլմի սցենարի հեղինակ Ռեզո Գաբրիաձեն Ա Պետրոս 3:20 Մռայլ գիշերն է լռում Գոյապայքար՝ տալ ոչ թե ավելորդից, այլ ամբողջը (Մարկ. 12:41-44, Ղուկ. 21:1-4) «Վերադարձ դեպի ապագա». Գյումրիի «Սթիլ» թանգարանում նոր ցուցադրություն է բացվել Հավատքն առանց գործերի Երիտասարդն ապամոնտաժել է «Արցախի բանալի» հուշարձանը Ա Պետրոս 3:19 Կամերային նվագախումբը և Արեգ Նավասարդյանը կներկայանան «Տարվա եղանակներ» խորագրով համերգով Ստեփանակերտն ու Փարիզը «հարստացան» Շառլ Ազնավուրի կիսանդրիներով Ս. Գրքի Սրբազան պատմությունը
website by Sargssyan