ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրն է

ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրն է

Այսօր հայ կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրն է։

Հայ կամերային երաժշտության ուշագրավ երկերից են Լարային կվարտետը, «Հայաստան», «Տոնական» և այլ կանտատներ: Հայկական սիմֆոնիկ երաժշտության նվաճումներից են կոմպոզիտորի թավջութակի և դաշնամուրի սոնատը, սիմֆոնիան` լարային նվագախմբի և լիտավրների համար: Հեղինակել է նաև բազում այլ ստեղծագործություններ։ Կոմպոզիտորի աշակերտներից են եղել կոմպոզիտորներ Ջիվան Տեր-Թադևոսյանը, Կոնստանտին Օրբելյանը, Ավետ Տերտերյանը, Խաչատուր Ավետիսյանը, Ռոբերտ Ամիրխանյանը և ուրիշներ:

Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 17-ին կկայնա Էդվարդ Միրզոյան -100 համերգը, որի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի ստեղծագործությունները։

Էդվարդ Միրզոյանը 1941 թվականին ավարտել է Երև­ա­նի կոն­սեր­վա­տո­րի­ա­յի ստեղծագործական բաժինը (Վ. Տալյանի ստեղծագործական դասարան), 1946-1948 թվականներին կատարելագործվել Մոսկվայի Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում։ 1948 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1965 թվականից՝ պրոֆեսոր)։ Միրզոյանի ստեղծագործություններում առանձնանում են Ավետիք Իսահակյանի և Եղիշե Չարենցի խոսքերով գրած ռոմանսները («Ասում են, թե…», «Երազ տե­սա» և այլն), «Հայ­րե­նիքն է կան­չում» խմբերգը։ Ընդգծված դինամիկայով աչքի են ընկնում նրա «Սիմ­ֆո­նիկ պա­րեր», «Տո­նա­կան նա­խեր­գանք», «Ինտ­րո­դուկ­ցիա և Անընդ­հատ շար­ժում» (ջութակի և նվագախմբի համար) գործերը։

Կոմպոզիտորի Լարային կվարտետը հայ կամերային երաժշտության ուշագրավ երկերից է։ Միրզոյանը գրել է նաև կինոերաժշտություն (գեղարվեստական՝ «Փլու­զում», 1959 թ., «Քա­ոս», 1974 թ., «Հեղ­կո­մի նա­խա­գա­հը», 1977 թ., «Աք­սո­րա­կան դ 011», 1979 թ., «Խաչ­մե­րու­կի դե­ղա­տու­նը», 1988 թ., վավերագրական՝ «Այ­սօր արև­ոտ օր է», 1975 թ., բոլորը՝ Հայֆիլմ)։

1956-1991 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության (1994 թվականից՝ պատվավոր), 1977 թվականից՝ Հայաստանի խաղաղության հիմնադրամի (2009 թվականից՝ պատվավոր) նախագահ։

Է.Միրզոյանը մաhացել է 2012 թվականին:

Աղբյուր՝ Panorama.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում