USD
EUR
RUB

Խաչատրյանի անվան մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել աշխարհի 27 երկրի դիրիժոր

 

Արամ Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի մասնակցության հայտերի ընդունումն ավարտվել է։

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից հայտնում են, որ հունիսի 6-ից 12-ը Երևանում կայանալիք խաչատրյանական մրցույթն այս տարի կանցկացվի դիրիժորություն մասնագիտությամբ։ Մայիսի 11-ին ամփոփվել են երաժշտական այս ստուգատեսին մասնակցելու համար ներկայացված հայտերը։ Դիմել են մեծ թվով երիտասարդ դիրիժորներ։

Ուշագրավ է դիմորդների աշխարհագրությունը։ Հայտեր են ստացվել աշխարհի 27 երկրից՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Մեքսիկա, Կորեայի Հանրապետություն, Իսպանիա, Իսրայել, Գերմանիա, Ավստրիա, Վրաստան, Կոտ դ'Իվուար, Հոնկոնգ, Ռուսաստանի Դաշնություն, Բոսնիա և Հերցեգովինա, Սլովենիա, Կոլումբիա, Չեխիա, Ֆրանսիա, Թայվան/Չինաստան, Հայաստան/Գերմանիա, Հայաստան, Ուկրաինա, Ղազախստան, Չինաստան, Մալայզիա, Ճապոնիա, Միացյալ Թագավորություն, Բելառուս, Լեհաստան։

Դիմած բոլոր մասնակիցները կանցնեն նախընտրական փուլ։ Լավագույն 18-ը հնարավորություն կունենան մասնակցելու Արամ Խաչատրյանի անվան մրցույթի առաջին փուլին։

Մրցույթի ժյուրին գլխավորելու է Հայաստանի ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը։ Ժյուրիի կազմում են աշխարհում մեծ ճանաչում վայելող երաժիշտներ՝ Քյոլնի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Միխայիլ Յուրովսկին, թավջութակահար, դիրիժոր, Թել Ավիվի համալսարանի Բուխման-Մեթա երաժշտական դպրոցի միջազգային կապերի գծով ղեկավար Դմիտրի Յաբլոնսկին, Լոնդոնի երաժշտության թագավորական քոլեջի պրոֆեսոր Փիթեր Սթարքը, դիրիժոր, Ջորմա Պանուլա դիրիժորության մրցույթի նախագահ Ժորմա Պանուլան, IMG Artist ընկերության փոխնախագահ Հարոլդ Քլարկսոնը, Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Պավել Կոգանը։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը համաշխարհային երաժշտական աշխարհում մեծ ճանաչում ունի։ Այն Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է։ Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Երաժշտական այս խոշորագույն միջոցառման կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը:

Աղբյուր` Panorama.am

Լրահոս
Քամի ցանողը փոթորիկ կհնձի Այլասերում է երիտասարդությանը. Կիմ Չեն Ընը K-pop-ը «չարորակ ուռուցք» է անվանել «Առնո Բաբաջանյան» համերգասրահը եւ Ֆիլհարմոնիան նոր փուլ են թեւակոխել «Մատանիների տիրակալը» ֆիլմի երկրպագուները պահանջում են հեռացնել նոր մասից ինտիմ տեսարանները Ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ Մերձավորին մի՛ դատիր Արմեն Ջիգարխանյանի հուշարձանը նոյեմբերին կտեղադրվի Վագանկովյան գերեզմանատանը Դուդուկահար Արսեն Պետրոսյանը թողարկել է «Հոգին ճանապարհ» ալբոմը, որը ներառում է հայաստանյան մշակույթի տարբեր դարաշրջանների 11 գործ Պարսկերեն-հայերեն բացառիկ բառարանում ընդգրկվել է պարսկերեն շուրջ 25 հազար բառ և արտահայտություն 88-ամյա օպերային թատրոնի` «Պայացների» հերթական պրեմիերան Մտքերը ժողովելը Հովհաննես Թումանյան․ Քառյակներ Այվազովսկու կտավը վաճառվել է նախնական գնից գրեթե երկու անգամ թանկ Արամ Խաչատրյանի անվան մրցույթի տասնվեց մասնակցից միայն վեցը կանցնեն երկրորդ փուլ «Ժամանակն օգտագործեցե՛ք» «ԲԱՆ ՔԵԶ Ի ՀԱՃՈՅՍ...» Համազգային թատրոնը «Փափլիկը» ներկայացմամբ կմասնակցի Չեխովյան 15-րդ փառատոնին Հավատ և սեր Վաստակաբեռն արվեստաբանի մատենագիտությունը Ծուլության կամ անգործության ժամանակը չէ, այլ՝ ապաշխարության Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր Առավել ծածուկ, մեկ-մեկ բացահայտ Վահան Սաղաթելյան. Տաշած քարեր «Ախթամար» քառյակը և «Կադանս» անսամբլը կներկայանան «Երաժշտություն՝ Հայաստանին» համերգով Թուրքիայում գտնվող 605-ամյա Արմաշի հայկական վանքը լքված և անմխիթար վիճակում է Պատասխան ենք տալու (Մատթ. 23:36) Գյումրեցի հանդիսատեսը հոտնկայս լսեց ու երգեց «Project LA»-ի ստեղծագործությունները (տեսանյութ) Պահքի խորհուրդը Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով կմեկնարկեն Ալեքսանդր Սպենդիարյանի 150- ամյակի միջոցառումները Մահացել է «Միմինո» ֆիլմի սցենարի հեղինակ Ռեզո Գաբրիաձեն Ա Պետրոս 3:20 Մռայլ գիշերն է լռում Գոյապայքար՝ տալ ոչ թե ավելորդից, այլ ամբողջը (Մարկ. 12:41-44, Ղուկ. 21:1-4) «Վերադարձ դեպի ապագա». Գյումրիի «Սթիլ» թանգարանում նոր ցուցադրություն է բացվել Հավատքն առանց գործերի Երիտասարդն ապամոնտաժել է «Արցախի բանալի» հուշարձանը Ա Պետրոս 3:19 Կամերային նվագախումբը և Արեգ Նավասարդյանը կներկայանան «Տարվա եղանակներ» խորագրով համերգով Ստեփանակերտն ու Փարիզը «հարստացան» Շառլ Ազնավուրի կիսանդրիներով Ս. Գրքի Սրբազան պատմությունը
website by Sargssyan