USD
EUR
RUB

Կամերային երգչախումբը սկավառակի շնորհանդես-համերգով ներկայացրեց Էդգար Հովհաննիսյանի խմբերգերը

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական կամերային երգչախումբը, որը ձայնագրել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի խմբերգերը, կատարած աշխատանքը երաժշտասերներին ներկայացրեց շնորհանդես-համերգով: Երեկոն տեղի ունեցավ մայիսի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ երգչախումբը կատարեց Հովհաննիսյանի խմբերգերը: Մենակատարներն էին Նելլի Վարդանյանը, Ջեննի Նազարյանը, Անդրանիկ Մալխասյանը, Թամարա Մոսինյանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում երգչախմբի տնօրեն, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիլյամ Վայները հիշեցրեց, որ երգչախումբը, որը հիմնադրել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը, այս տարի դառնում է 25 տարեկան:

«Մեր առաքելությունն է Կոմիտասի ամբողջ երգչախմբային գործերը ձայնագրելը: Ունենք բազմաթիվ CD-ներ, հասցրել ենք ձայնագրել Կոմիտասի 148 խմբերգ: Մեծ ցանկություն կա ձայնագրելու «Բեռլինյան պատարագ»-ը, որը նա գրել է ուսանողական տարիներին: Հարությոն Թոփիկյանը կարևորում էր նախ և առաջ հայ դասականների ստեղծագործությունները կատարելը, դրանք ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում ներկայացնելը»,-ասաց նա ու հավելեց, որ չի հիշում գրեթե մեկ համերգ, որի ընթացքում Հովհաննիսյանի խմբերգերը հնչած չլինեն: Նրա գործերը ձայնագրելու գաղափար միշտ է եղել, սակայն հասունացել է տասը տարի առաջ:

Վայները չի պատկերացնում, թե ինչու մինչ օրս ոչ մի երգչախումբ դա չէր արել: «Հիմնականում կատարում են Հովհաննիսյանի հայտնի ստեղծագործությունները, օրինակ՝ «Էրեբունի-Երևան»-ը: Քչերն են ծանոթ նրա խմբերգային արվեստին: Սկավառակում ներառել ենք 15 խմբերգ: Անպայման պետք է ձայնագրվեր «Տերյանական շար»-ը, սակայն մենք ընտրեցիքն շարքից լավագույններն ու լրացրինք նրա ժողովրդական երգերի մշակումներով»,-պատմեց երգչախմբի տնօրենը:

Ըստ Վայների՝ անվանի հայ կոմպոզիտորները շատ են, բայց ոչ բոլորին է տրված զգալ երգչախումբը, այնինչ Հովհաննիսյանը Կոմիտասից հետո լավագույններից է, որ խորքային ուսումնասիրել է երգչախումբ երևույթը, և երգչախմբային արվեստում նրա ներդրումն ու ավանդը հսկայական են:

Վայները տեղեկացրեց, որ սկավառակի ձայնագրման աշխատանքները դադարեցվել են համավարակի, պատերազմի և Հովհաննես Թոփիկյանի կորստի պատճառով: Ձայնագրման գործընթացը շարունակել են խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ, որը երգչախմբի հիմնադրման օրվանից աշխատում է: «Հարվածները ծանր նստեցին մեզ վրա: Չգիտեինք՝ ինչպես ենք առաջ քայլելու, բայց Թոփիկյանին հաջողվեց ստեղծել ոչ ուղղակի աշխատատեղ, այլ ընտանիք: Մեկը մյուսին հասկանալով, սիրելով և մի բռունցք դարձած այժմ շարունակում ենք ակտիվ աշխատել Քրիստինա Ոսկանյանի հետ, շարունակում ենք մեր ավանդույթները: Երջանիկ ենք, բեմ բարձրանալ ու հերթական համերգից հետո բեմից հաղթանակած իջնել: Դրանից ավելի բարձր զգացողություններ երաժշտի համար չկան»,-շեշտեց տնօրենը:

Նա շնորհակալություն հայտնեց Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տնօրինությանը և բոլորի աջակիցներին, որոնք դերակատարում են ունեցել սկավառակի թողարկման գործում:

Անժելա Համբարձումյան

Լրահոս
Քամի ցանողը փոթորիկ կհնձի Այլասերում է երիտասարդությանը. Կիմ Չեն Ընը K-pop-ը «չարորակ ուռուցք» է անվանել «Առնո Բաբաջանյան» համերգասրահը եւ Ֆիլհարմոնիան նոր փուլ են թեւակոխել «Մատանիների տիրակալը» ֆիլմի երկրպագուները պահանջում են հեռացնել նոր մասից ինտիմ տեսարանները Ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ Մերձավորին մի՛ դատիր Արմեն Ջիգարխանյանի հուշարձանը նոյեմբերին կտեղադրվի Վագանկովյան գերեզմանատանը Դուդուկահար Արսեն Պետրոսյանը թողարկել է «Հոգին ճանապարհ» ալբոմը, որը ներառում է հայաստանյան մշակույթի տարբեր դարաշրջանների 11 գործ Պարսկերեն-հայերեն բացառիկ բառարանում ընդգրկվել է պարսկերեն շուրջ 25 հազար բառ և արտահայտություն 88-ամյա օպերային թատրոնի` «Պայացների» հերթական պրեմիերան Մտքերը ժողովելը Հովհաննես Թումանյան․ Քառյակներ Այվազովսկու կտավը վաճառվել է նախնական գնից գրեթե երկու անգամ թանկ Արամ Խաչատրյանի անվան մրցույթի տասնվեց մասնակցից միայն վեցը կանցնեն երկրորդ փուլ «Ժամանակն օգտագործեցե՛ք» «ԲԱՆ ՔԵԶ Ի ՀԱՃՈՅՍ...» Համազգային թատրոնը «Փափլիկը» ներկայացմամբ կմասնակցի Չեխովյան 15-րդ փառատոնին Հավատ և սեր Վաստակաբեռն արվեստաբանի մատենագիտությունը Ծուլության կամ անգործության ժամանակը չէ, այլ՝ ապաշխարության Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր Առավել ծածուկ, մեկ-մեկ բացահայտ Վահան Սաղաթելյան. Տաշած քարեր «Ախթամար» քառյակը և «Կադանս» անսամբլը կներկայանան «Երաժշտություն՝ Հայաստանին» համերգով Թուրքիայում գտնվող 605-ամյա Արմաշի հայկական վանքը լքված և անմխիթար վիճակում է Պատասխան ենք տալու (Մատթ. 23:36) Գյումրեցի հանդիսատեսը հոտնկայս լսեց ու երգեց «Project LA»-ի ստեղծագործությունները (տեսանյութ) Պահքի խորհուրդը Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով կմեկնարկեն Ալեքսանդր Սպենդիարյանի 150- ամյակի միջոցառումները Մահացել է «Միմինո» ֆիլմի սցենարի հեղինակ Ռեզո Գաբրիաձեն Ա Պետրոս 3:20 Մռայլ գիշերն է լռում Գոյապայքար՝ տալ ոչ թե ավելորդից, այլ ամբողջը (Մարկ. 12:41-44, Ղուկ. 21:1-4) «Վերադարձ դեպի ապագա». Գյումրիի «Սթիլ» թանգարանում նոր ցուցադրություն է բացվել Հավատքն առանց գործերի Երիտասարդն ապամոնտաժել է «Արցախի բանալի» հուշարձանը Ա Պետրոս 3:19 Կամերային նվագախումբը և Արեգ Նավասարդյանը կներկայանան «Տարվա եղանակներ» խորագրով համերգով Ստեփանակերտն ու Փարիզը «հարստացան» Շառլ Ազնավուրի կիսանդրիներով Ս. Գրքի Սրբազան պատմությունը
website by Sargssyan