Իրիկունը

Նո՛ւյնն է կարոտս հիմա՝ անսփոփ ու որբ,
Նո՛ւյնն է աշխարհը վառվող ու արևը բորբ։
Նույնն է երկինքը կապույտ ու լճակը ջինջ -
Եվ չի՛ փոխվել իմ սրտում, իմ հոգում - ոչինչ։
Նույնն է սերը՝ կրակված իմ սրտում հիմա՝
Նո՛ւյն կարոտը անսփոփ ու անունը - Մահ։
Եղիշե ՉԱՐԵՆՑ