Երուսաղեմում Հայոց Պատրիարքությունը խստիվ դատապարտում է հայ հոգևորականի վրա հարձակումը

Երուսաղեմում Հայոց Պատրիարքությունը խստիվ դատապարտում է հայ հոգևորականի վրա հարձակումը

Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը խստիւ կը դատապարտէ Սրբոց Յակոբեանց Միաբանութեան անդամ Հոգշ. Տ. Արբակ Աբղ. Սարուխանեանի վրայ հրեայ երիտասարդներու յարձակումը՝ Սուրբ Յարութեան տաճարի ճամբուն վրայ:

Հայր Արբակ ստացած է մարմնական վնասուածք: Ան անմիջապէս տեղափոխուած է հիւանդանոց, ուրկէ անհրաժեշտ բուժում ստանալէն ետք, դուրս է ելած:
Պատրիարքութիւնը պաշտօնապէս բողոք ներկայացուցած է ոստիկանութեան, որմէ ետք յարձակողներէն երեքը ձերբակալուած են:

Պատրիարքութեան պահանջն է, որ ոստիկանութիւնը արդար քննութիւն կատարէ եւ յանացագործները պատժէ համաձայն օրէնքի՝ ապագային խուսափելու նման դէպքերու կրկնութենէ:

Դիւան Սուրբ Աթոռոյ

Աղբյուր՝ Тer-hambardzum.net

Հետևեք մեզ նաև Telegram-ում