ԱՊՀ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ամսագիրն անդրադարձել է հայկական նվագարաններին

ԱՊՀ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ամսագիրն անդրադարձել է հայկական նվագարաններին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ստեղծման 15-ամյակի կապակցությամբ «Ֆորում պլյուս» («Форум плюс») ամսագրում 2021 թվականին հոդված է լույս տեսել Հայաստանի Հանրապետության մշակութային կյանքն ակտիվացնող և իր ուրույն տեղը զբաղեցնող ծրագրերից մեկի՝ «Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման» ծրագրի վերաբերյալ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի» նախաձեռնությամբ ու կրում է շարունակական բնույթ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ հոդվածում ներկայացվում են ծրագրի բովանդակությունը և նվագարանագործ վարպետների՝ Միխայիլ և Սերգեյ Սադոև եղբայրների գործունեությունը:

«Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման» ծրագիրը փուլային է և շուրջ երեք տարվա շարունակականություն ունի: Ծրագրով իրականացվում է ժողովրդական-փողային (շվի, դուդուկ, զուռնա, սրինգ) և ժողովրդական–լարային (սանթուր, քանոն, քամանչա, ուդ) գործիքների պատրաստման ուսուցում: Ծրագրում ներգրավված են ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցներում սովորող 10 պատանի, որոնք, տիրապետելով ժողովրդական գործիքների կատարողական հմտություններին և պատրաստման նրբություններին, հետագայում կդառնան այդ ավանդույթի կրողներն ու վարպետները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում