USD
EUR
RUB

«Վերադարձ դեպի ապագա». Գյումրիի «Սթիլ» թանգարանում նոր ցուցադրություն է բացվել

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի «Սթիլ» գրաֆիկայի թանգարանը մեկ հարկի տակ է միավորել ավելի քան 50 հայազգի արվեստագետի գործեր Հայաստանից, ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Բրազիլիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Իսպանիայից, Նորվեգիայից և այլ երկրներից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրության նպատակն է արվեստի միջոցով հույս ու լավատեսություն ներշնչել Հայաստանի ապագայի նկատմամբ՝ հաշվի առնելով 2020 թվականի մարտահրավերներով, ինչպես նաև ընթացիկ զարգացումներով պայմանավորված իրավիճակը։

«Վերադարձ դեպի ապագա» ցուցադրությունը ներկայացնում է հայկական երիտասարդական արվեստի հսկայական ներուժը։ Ցուցադրության հիմնական ուղղություններն են մինիմալիզմը, աբստրակցիոնիզմը, մոնումենտալիզմը, ֆիգուրատիվ արվեստը, պոպ արտը, ինչպես նաև համակարգչային գրաֆիկան, որն այսօր ողջ աշխարհում արագորեն զարգացող ուղղություններից է։ Այսօր մենք տեսնում ենք, որ Հայաստանում գրաֆիկական արվեստը ևս այս զարգացման մաս է կազմում և լայն հեռանկարներ ունի։ «Սթիլ» գրաֆիկայի թանգարանը մեծ նվիրումով է շարունակում նպաստել այս ներուժի իրագործմանը, ինչի մասին է վկայում նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգիրը, որին օրերս արժանացանք»,-նշում է «Սթիլ» գրաֆիկայի թանգարանի հիմնադիր-տնօրեն Արտուշ Մկրտչյանը։

Ավելի քան 130 գրաֆիկական արվեստի գործերի հետ երկխոսության մեջ են մտել ավելի քան 30 կոնցեպտուալ մետաղական քանդակներ, որոնք, մարմնավորելով տարբեր կերպարներ, ապագայի իրենց տեսլականն են ներկայացնում։

Ցուցադրույթում ներկայացված արվեստագետների շարքում են Արթուր Հովհաննիսյանն իր «Նյու Յորք, Նյու Յորք. Տպավորություններ» շարքով, Սամվել Սաղաթելյանը` պոպ-արտի իր ինքնատիպ ստեղծագործություններով, Սարգիս Համալբաշյանը, Լիանա Գևորգյանը, Հարություն Հովհաննիսյանը, Հասմիկ Հոխանյանը, Աննա Սողոմոնյանը, քանդակագործներ Կարեն Ախիկյանը, Վահրադ Մելիքջանյանը և այլք։

Ցուցադրությունն առանձնանում է նաև Արա Պետրոսյանի 7x4մ մոնումենտալ արվեստի գործով, երիտասարդ արվեստագետներ Անի Մանոոի, Արման Օհանյանի և Ծովինար Մուրադյանի ստեղծագործություններով։

2021-ի մայիսի 18-ին «Սթիլ» գրաֆիկայի թանգարանն արժանացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրին թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև մշակույթի բնագավառում երկարամյա գործունեության համար։ «Սթիլը» առաջին և միակ գրաֆիկայի թանգարանն է Հայաստանում։ Այն պաշտոնապես իր դռներն է բացել 2019 թվականի օգոստոսի 25-ին։ Թանգարանի շտեմարանը պարունակում է 17-21-րդ դարերի մոտ 6 000 գրավյուրա, 300 հայկական դասական և ժամանակակից արվեստագետի գրաֆիկական թերթեր, 1930-1960 թվականների խորհրդային ֆիլմերի մոտ 350 կինոազդագիր: Հավաքածուն համալրվել է մոտ 2 000 խորհրդային ապակու հավաքածուով, որը եզակի է և միակը հետխորհրդային տարածքում:

Լրահոս
Քամի ցանողը փոթորիկ կհնձի Այլասերում է երիտասարդությանը. Կիմ Չեն Ընը K-pop-ը «չարորակ ուռուցք» է անվանել «Առնո Բաբաջանյան» համերգասրահը եւ Ֆիլհարմոնիան նոր փուլ են թեւակոխել «Մատանիների տիրակալը» ֆիլմի երկրպագուները պահանջում են հեռացնել նոր մասից ինտիմ տեսարանները Ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ Մերձավորին մի՛ դատիր Արմեն Ջիգարխանյանի հուշարձանը նոյեմբերին կտեղադրվի Վագանկովյան գերեզմանատանը Դուդուկահար Արսեն Պետրոսյանը թողարկել է «Հոգին ճանապարհ» ալբոմը, որը ներառում է հայաստանյան մշակույթի տարբեր դարաշրջանների 11 գործ Պարսկերեն-հայերեն բացառիկ բառարանում ընդգրկվել է պարսկերեն շուրջ 25 հազար բառ և արտահայտություն 88-ամյա օպերային թատրոնի` «Պայացների» հերթական պրեմիերան Մտքերը ժողովելը Հովհաննես Թումանյան․ Քառյակներ Այվազովսկու կտավը վաճառվել է նախնական գնից գրեթե երկու անգամ թանկ Արամ Խաչատրյանի անվան մրցույթի տասնվեց մասնակցից միայն վեցը կանցնեն երկրորդ փուլ «Ժամանակն օգտագործեցե՛ք» «ԲԱՆ ՔԵԶ Ի ՀԱՃՈՅՍ...» Համազգային թատրոնը «Փափլիկը» ներկայացմամբ կմասնակցի Չեխովյան 15-րդ փառատոնին Հավատ և սեր Վաստակաբեռն արվեստաբանի մատենագիտությունը Ծուլության կամ անգործության ժամանակը չէ, այլ՝ ապաշխարության Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր Առավել ծածուկ, մեկ-մեկ բացահայտ Վահան Սաղաթելյան. Տաշած քարեր «Ախթամար» քառյակը և «Կադանս» անսամբլը կներկայանան «Երաժշտություն՝ Հայաստանին» համերգով Թուրքիայում գտնվող 605-ամյա Արմաշի հայկական վանքը լքված և անմխիթար վիճակում է Պատասխան ենք տալու (Մատթ. 23:36) Գյումրեցի հանդիսատեսը հոտնկայս լսեց ու երգեց «Project LA»-ի ստեղծագործությունները (տեսանյութ) Պահքի խորհուրդը Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով կմեկնարկեն Ալեքսանդր Սպենդիարյանի 150- ամյակի միջոցառումները Մահացել է «Միմինո» ֆիլմի սցենարի հեղինակ Ռեզո Գաբրիաձեն Ա Պետրոս 3:20 Մռայլ գիշերն է լռում Գոյապայքար՝ տալ ոչ թե ավելորդից, այլ ամբողջը (Մարկ. 12:41-44, Ղուկ. 21:1-4) «Վերադարձ դեպի ապագա». Գյումրիի «Սթիլ» թանգարանում նոր ցուցադրություն է բացվել Հավատքն առանց գործերի Երիտասարդն ապամոնտաժել է «Արցախի բանալի» հուշարձանը Ա Պետրոս 3:19 Կամերային նվագախումբը և Արեգ Նավասարդյանը կներկայանան «Տարվա եղանակներ» խորագրով համերգով Ստեփանակերտն ու Փարիզը «հարստացան» Շառլ Ազնավուրի կիսանդրիներով Ս. Գրքի Սրբազան պատմությունը
website by Sargssyan