USD
EUR
RUB

«Մի՛ վախեցիր»

 

«Մի՛ վախեցիր, ես եմ Սկիզբը և Վախճանը, ես եմ կյանքը, ես եմ, որ մեռա. և ահավասիկ կենդանի եմ հավիտյանս հավիտենից» (Հայտնություն 1:17-18)

Մեր կյանքի ամեն շրջադարձային փուլում էլ ստեղծվում են իրավիճակներ, երբ պետք է կատարենք քայլեր: Հենց այդ քայլերից է կախված մեր հետագա կյանքը, կենսակերպը: Սակայն նույն փուլում, կատարվելիք քայլերին զուգահեռ, մեզ այցելում է նաև վախը: Եվ մենք սկսում ենք վախենալ մեր կատարած քայլերի համար, ինչպես նաև խուսափել գործելուց՝ վախենալով բացասական հետևանքներից: Մենք վախենում ենք՝ գիտակցելով, որ մեր նպատակն արդար է, իսկ ճանապարհը՝ ճիշտ:

Այս պահերին է, որ դիմում ենք Աստծուն՝ երկխոսությամբ: Եվ մեր արդար նպատակների ճանապարհներին՝ Տիրոջ պատասխանը մշտապես հուսադրող է. «Մի՛ վախեցիր»:

Ի՞նչը կարող է ավելի շատ թև տալ քրիստոնյային, քան այն, որ Տերը մշտապես ուղեկից է նրան: Ինչպե՞ս է հնարավոր ավելի հաստատակամ լինել, եթե ոչ Տիրոջ ներկայությամբ:

Քրիստոս խաչվեց մեր գործած մեղքերի համար և մեր կողքին եղավ, երբ իսկապես մեղավոր էինք: Այժմ, մեր կյանքի փոքրիկ որոշումները կայացնելիս և արդար նպատակ ունենալով՝ առավել ևս Նա բռնում է մեր ձեռքը՝ ասելով, որ մեր կողքին է: Հենց այսպիսով է, որ ավելի ենք քաջալերվում և ձեռնարկում արդար քայլեր:

Իմացած լինենք, որ մեր Տիրոջ՝ մշտական ներկայությունը մեր կյանքում պիտի արդարացնենք բարի մտքերով ու գործերով: Որ պիտի անդադար շնորհակալ լինենք այն բանի համար, որ Տերն ասում է. «Ես եմ Սկիզբը և Վախճանը, ես եմ կյանքը, ես եմ, որ մեռա. և ահավասիկ կենդանի եմ հավիտյանս հավիտենից» (Հայտնություն 1:17-18): Նրա մշտական ներկայությունը մեր կյանքում արժևորում ենք մեր աղոթքներով, երախտագիտությամբ ու որ կարևորն է՝ գործով՝ անսահման սիրով: Այդպես արժանանում ենք մշտապես լսելուն երանելի արտահայտությունը՝ «մի՛ վախեցիր»

Աղբյուր՝ Qahana.am

Լրահոս
Հովհաննես Գառնեցու մասին Մահացել է ճարտարապետ, նկարիչ Ֆրիդոն Ասլանյանը Կոնսերվատորիայի ուսանողները հանդես կգան Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված համերգով Ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային համերգաշարի շրջանակում կհնչեն Ֆրանց Շուբերտի գործերը Վերականգնվում են «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» մոնումենտալ քանդակները Տաճարն Աստծու տունն է «Ճախրուկ» փառատոնը կատարումներով կզարդարեն Արտո Թունչբոյաջյանը և Armenian Navy Band խումբը Մահացել է հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը Տիգրանակերտի դեպքում ադրբեջանցիները չգիտեն՝ մեզ ինչի մեջ մեղադրեն. Համլետ Պետրոսյան «Բայց դուք, եղբարք, մի ձանձրանաք բարիք գործելուց» Հայաստանի պետական կամերային երգչախումբը բարձր մակարդակով է ելույթ ունեցել Ռավեննայի փառատոնին «Բաբաջանյանը Երևանում»՝ հուլիսի 3-9-ը Աստծու գոյությունը, մաս 3-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2021-ին կանցկացվի հոկտեմբերին «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2021-ին կանցկացվի հոկտեմբերին ԳԱԿ-ը հայտարարում է «Գագիկ Հարությունյան. մոռացումի անսպասելի գեղեցկությունը» ցուցադրության բացման մասին Ջեյմի Լի Քյորտիսը Վենետիկի փառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակ կստանա կինեմատոգրաֆում ներդրած ավանդի համար Իտալիայում մեկնարկել են Հայաստանի պետական կամերային երգչախմբի փորձերը Կրքերի մասին Վահագն Դավթյան․ Քարե քնքշանք ԱԺ-ն ընդունեց կինեմատոգրաֆիայի ոլորտը կանոնակարգող նոր օրենքը Հայկական հանդերձի գունեղ ու զարմանալի ավանդույթները՝ «Դրվագներ ինքնության. Տարազ» ցուցահանդեսում Ռազմիկ Դավոյան. Իմ ձայնը անմարմին, անգլուխ... Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցն ամփոփիչ համերգ է տվել Նարեկ Հախնազարյանը Սիմֆոնիկ նվագախմբի հետ կներկայացնի իրեն նվիրված կոնցերտը Սպենդիարյանի 150-ամյակին լույս է տեսել «Ալմաստ» օպերային նվիրված Գեորգի Բուդաղյանի գիրքը Լիվերպուլի պատմական հատվածը կարող է զրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կարգավիճակից Ռուսական արվեստի թանգարանում կբացվի «Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վռուբել» ցուցահանդեսը Որ մեր սրտերը չխռովվեն, որ չվախենանք․ կայունացման ուղին «Դարի գողությունը» բացահայտվել է. Հունաստանի ոստիկանությունը հայտնաբերել է 9 տարի առաջ գողացված Պիկասոյի և Մոնդրիանի կտավները Համազգային թատրոնը փոխեց չեխովյան փառատոնի իմիջը.«Փափլիկը» ներկայացումը արժանացել է բարձր գնահատականի «Երևանյան հեռանկարներ» փառատոնի առաջին համերգին ելույթ կունենա Իտալիայից ՀՀ ժամանած դաշնակահար Մայա Օհանյանը Աստծու սերը միտքը ուղղում է դեպի սիրտ Խաբվածները Համո Սահյան․ Կածանն ինձ տաներ... Գրիգոր Տատինցյանի «փախուստը» դեպի վառ իրականություն Գրատպության թանգարանի առաջին առցանց հավաքածուն հասանելի կլինի Google Arts & Culture հարթակում «Նովելի իշխան» Գրիգոր Զոհրապի ծննդյան 160-ամյակն է Շուշին 1902թ. օգոստոսին, Բ մաս Աղոթքը դառնում է սրտաբուխ, երբ միտքն իջնում է սիրտ
Ամենաընթերցված
website by Sargssyan