USD
EUR
RUB

Աստծու գոյությունը

 

Աստված հավատքի հիմքն է, այսինքն՝ բոլոր արարածներին անէությունից ստեղծող հավիտենական, ինքնագո, ամենակարող Էակը: Սուրբ Գիրքը, ողջամիտ մարդու համար իբրև անուրանալի ճշմարտություն սահմանելով այս սկզբունքը, առանց նախապես Աստծու գոյության մասին որևէ բան ասելու՝ սկսում է պատմել արարչությունից ի վեր Նրա գործերի մասին՝ «սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդ. 1:1) խոսքն ասելով, և բնավ ջանք չի գործադրում իր այս վկայությությունը ցուցմունքներով հաստատելու համար:

Սուրբ Գիրքը բավական է համարում ասել, որ Աստծու աներևույթ Էությունն ու հավիտենականությունը, այսինքն՝ ինքնագոյությունը, տեսանելի արարածներով է ճանաչվում: «Աստծու մասին գիտությունը հայտնի է նրանց (մարդկանց),- ասում է աստվածային Պողոսը,- քանի որ հենց Աստվա՛ծ դա հայտնեց նրանց: Քանի որ աշխարհի սկզբից ի վեր Նրա աներևույթ հատկանիշները, այսինքն՝ Նրա մշտնջենավորությունը, զորությունն ու Աստվածությունը, իմանալի և տեսանելի են արարածների միջոցով, որպեսզի նրանք ոչ մի արդարացում չգտնեն, որովհետև ճանաչեցին Աստծուն, բայց իբրև Աստծու չփառավորեցին կամ գոհություն չհայտնեցին» (հմմտ. Հռոմ. 19:21):

Եվ արդարև, երբ մեկ անգամ միայն աչքներս հառում ենք տիեզերքին և ի մասնավորի նյութապես մեր քննությանը ենթակա մեր բնակեցրած այս հողագնդին, տեսնում ենք, որ ամեն ինչ փոփոխական է: Իսկ այն, ինչ փոփոխական է, չի կարող հավիտենական և ինքնագո լինել: Եկեղեցու հայրերից մեկը՝ սուրբ Եփրեմ Ասորին, իր երկերից մեկում (Տպ. Վենետիկ, հատոր 1, էջ 53) ասում է. «Մեծ անմտություն է կարծելը, որ մշտափոփոխ նյութը կարող է հավերժական լինել, քանի որ ինչպե՞ս կարող է փոփոխականը հավիտենական լինել»:

Ուրեմն մեր տեսած այս բոլոր բաներն իրենք իրենցով առաջացած գոյացություններ չեն: Եվ եթե, մեր այս նկատառումն առավել առաջ տանելով մինչև արարածների ստեղծումը, փորձենք այս խնդրի արմատը գտնել, ու եթե, օրինակ, մարդկանց ծննդյան հարցը քննենք, ապա կտեսնենք, որ սրանք իրենց հայրերից են սերում, հայրերն էլ՝ իրենց հայրերից, և այսպես շարունակ, մինչև կգանք-կհասնենք այն ենթադրյալ առաջին մարդուն, որը չէր կարող իրեն ծնող հայր ունենալ, քանի որ հունավոր արարածները չեն կարող իրենց ծննդյամբ անհուն լինել:

Եվ որովհետև չի կարող որևէ գործ առանց պատճառի լինել, ուրեմն այստեղից պարզորոշ երևում է, որ այն առաջին ենթադրյալ մարդն ինքնագո չէ, այլ մի հավիտենական, ինքնագո Էակից է գոյություն առել ու ստեղծվել:

«Իսկ արդ, եթե ոմանք հավատարիմ չմնացին, մի՞թե նրանց անհավատարմությունը Աստծու հավատարմությունը խափանեց: Քա՛վ լիցի: Արդ, թող Աստված ճշմարիտ լինի, իսկ ամեն մարդ՝ սուտ, ինչպես գրված է» (Հռոմ. 3:3-4): Հիրավի, հավիտենական, կենսատու Էակի գոյությունը քրիստոնեության անհասանելի խորհուրդներից մեկը, խորհուրդների խորհուրդն է, ուստի երբ բնապաշտն ու նյութամոլը, Աստծու հավիտենական և անսահման Էությանն իրենց խելքով հասնել չկարողանալով, հանդգնում են ուրանալ Նրա գոյությունն ու արարչագործությունը, այդժամ խայտառակվում է նրանց անմիտ անհավատությունը:

Քանի որ նա, ով ենթադրում է, որ արարիչ Աստված չկա, հարկավորաբար պիտի ասի նաև, որ նյութն ինքն իրեն է առաջացել, ինքն իսկ է իրեն անգոյությունից գոյացրել այն դեպքում, որ ինքն անգո էր: Սա ամենավերջին ցնորամտությունն է նաև հենց բնաբանների կարծիքով: Սուրբ Օգոստինոսի խոսքն է. «Չկա որևէ բան, որն ինքն է իրեն ստեղծում կամ ծնում, այլապես այն կլիներ նաև այնժամ, երբ չկար» (Հոգու անմահության մասին, Գլուխ 8):

Անտարակուսելի է, որ մենք կանք, գոյություն ունենք, և քանի որ մենք չենք կարող անգոյությունից գոյացնել մեզ՝ ինքներս նախապես գոյություն չունենալով, ուրեմն բնականաբար մեզ անէությունից գոյացնող մի Էակ է եղել, Որով այժմ էլ մենք կանք ու ապրում ենք:

Այնքան անհերքելի է այս փաստը, որ նույն ինքը՝ Ռուսոն, ստիպված է այսպես խոստովանել Արարիչ-Աստծու գոյությունն՝ ասելով. «Որքան ինքս ինձ ստիպում եմ Աստծու անսահման իսկության մասին խորհելու, այնքան ավելի քիչ եմ հասկանում այն, բայց ինձ բավ է միայն, որ Նա կա: Որքան քիչ եմ հասկանում, այնքան ավելի շատ եմ երկրպագում, խոնարհեցնում անձս և ասում Նրան. «Ո՜վ Արարիչդ արարածների, ես կամ, քանի որ Դո՛ւ կաս»»:

Եվ քանի որ այս նյութեղեն աշխարհն ինքնին փոփոխական է, անկարելի է, որ այս ինքնագո, հավիտենական Էակը սույն աշխարհից ու աշխարհի «բնությունից», այսինքն՝ նյութեղեն եղած լինի, և որովհետև արարածների մեջ հոգեղեն ու հոգևոր էակներ էլ կան, ուրեմն այս Արարիչը հարկավորաբար հոգեղեն է: Ահա այս հոգեղեն, ինքնագո և ամենակարող արարի՛չն է Աստված:

Բնապաշտներն ու նյութամոլները գալիս են մեզ ասելու, որ չկա մի այնպիսի իր, որը ոչնչությունից գոյանա, այլ մշտապես մեկի ապականությունը հանգեցնում է մյուսի այլակերպ ծնունդին, այսինքն՝ նյութը միշտ փոխակերպվում է, բայց երբեք չի ոչնչանում, ուստի կարելի է ենթադրել, որ բնության մեջ գոյություն ունեցող ամեն բան ու հատկապես այս աշխարհը, առհասարակ ամեն մի նյութ հավիտենաբար գոյություն ունի, և բոլոր արարածներն էլ հավիտենությունից սկսած ծննդագործության ընթացքի մեջ են:

Նրանք նաև կարծում են, որ իրենց այս ենթադրություններն «ապացուցում» են՝ հիշատակելով եգիպտացիների, հնդիկների, չինացիների և այլ հին ազգերի՝ իրենց ազգային թվականության անհավատալի հնությունը շեշտելը: Սակայն սա ևս հիմարություն է:

(Շարունակելի)

Տեր Սահակ քհն. Տեր Սարգսյան, «Քննական կրոնագիտություն հավատքի ապացույցներով հանդերձ», Կ. Պոլիս, 1897 թ.,

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Լրահոս
Հովհաննես Գառնեցու մասին Մահացել է ճարտարապետ, նկարիչ Ֆրիդոն Ասլանյանը Կոնսերվատորիայի ուսանողները հանդես կգան Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված համերգով Ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային համերգաշարի շրջանակում կհնչեն Ֆրանց Շուբերտի գործերը Վերականգնվում են «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» մոնումենտալ քանդակները Տաճարն Աստծու տունն է «Ճախրուկ» փառատոնը կատարումներով կզարդարեն Արտո Թունչբոյաջյանը և Armenian Navy Band խումբը Մահացել է հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը Տիգրանակերտի դեպքում ադրբեջանցիները չգիտեն՝ մեզ ինչի մեջ մեղադրեն. Համլետ Պետրոսյան «Բայց դուք, եղբարք, մի ձանձրանաք բարիք գործելուց» Հայաստանի պետական կամերային երգչախումբը բարձր մակարդակով է ելույթ ունեցել Ռավեննայի փառատոնին «Բաբաջանյանը Երևանում»՝ հուլիսի 3-9-ը Աստծու գոյությունը, մաս 3-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2021-ին կանցկացվի հոկտեմբերին «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2021-ին կանցկացվի հոկտեմբերին ԳԱԿ-ը հայտարարում է «Գագիկ Հարությունյան. մոռացումի անսպասելի գեղեցկությունը» ցուցադրության բացման մասին Ջեյմի Լի Քյորտիսը Վենետիկի փառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակ կստանա կինեմատոգրաֆում ներդրած ավանդի համար Իտալիայում մեկնարկել են Հայաստանի պետական կամերային երգչախմբի փորձերը Կրքերի մասին Վահագն Դավթյան․ Քարե քնքշանք ԱԺ-ն ընդունեց կինեմատոգրաֆիայի ոլորտը կանոնակարգող նոր օրենքը Հայկական հանդերձի գունեղ ու զարմանալի ավանդույթները՝ «Դրվագներ ինքնության. Տարազ» ցուցահանդեսում Ռազմիկ Դավոյան. Իմ ձայնը անմարմին, անգլուխ... Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցն ամփոփիչ համերգ է տվել Նարեկ Հախնազարյանը Սիմֆոնիկ նվագախմբի հետ կներկայացնի իրեն նվիրված կոնցերտը Սպենդիարյանի 150-ամյակին լույս է տեսել «Ալմաստ» օպերային նվիրված Գեորգի Բուդաղյանի գիրքը Լիվերպուլի պատմական հատվածը կարող է զրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կարգավիճակից Ռուսական արվեստի թանգարանում կբացվի «Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վռուբել» ցուցահանդեսը Որ մեր սրտերը չխռովվեն, որ չվախենանք․ կայունացման ուղին «Դարի գողությունը» բացահայտվել է. Հունաստանի ոստիկանությունը հայտնաբերել է 9 տարի առաջ գողացված Պիկասոյի և Մոնդրիանի կտավները Համազգային թատրոնը փոխեց չեխովյան փառատոնի իմիջը.«Փափլիկը» ներկայացումը արժանացել է բարձր գնահատականի «Երևանյան հեռանկարներ» փառատոնի առաջին համերգին ելույթ կունենա Իտալիայից ՀՀ ժամանած դաշնակահար Մայա Օհանյանը Աստծու սերը միտքը ուղղում է դեպի սիրտ Խաբվածները Համո Սահյան․ Կածանն ինձ տաներ... Գրիգոր Տատինցյանի «փախուստը» դեպի վառ իրականություն Գրատպության թանգարանի առաջին առցանց հավաքածուն հասանելի կլինի Google Arts & Culture հարթակում «Նովելի իշխան» Գրիգոր Զոհրապի ծննդյան 160-ամյակն է Շուշին 1902թ. օգոստոսին, Բ մաս Աղոթքը դառնում է սրտաբուխ, երբ միտքն իջնում է սիրտ
Ամենաընթերցված
website by Sargssyan