USD
EUR
RUB

Բարու շղթա. ինչպես ծնվեցին Սուրբ Նիկողայոսի 100 սրբապատկերները

 

Հարցազրույց գեղանկարչուհի Արեւ Պետրոսյանի հետ

- Պատերազմից հետո առաջին արվեստագետներից էիք, համենայնդեպս կերպարվեստի ոլորտում առաջինը, որ անհատական ցուցահանդեսով հանդես եկաք Արցախում։ Իհարկե, դա ողջունելի է, բայց այսօր արցախցին առաջնահերթ կենսական հոգսերը թողած, «սիրտ ունե՞ր» շփվել, թեկուզ ձեր դեպքում՝ բարձր արվեստի հետ։

- Պատերազմից հետո, բնականաբար, բուռն չէր կարող լինել արցախյան մշակութային կյանքը։ Ես չեմ կարող ասել՝ առաջինն էի, թե ոչ, բայց եղբայրս՝ Վահագն Հայրապետյանը ունեցել է համերգներ, նաեւ անցկացրել վարպետության դասեր Արցախում։ Նախ՝ ցուցադրությանս խորագիրն էր՝ «Ապրենք, որ ապրեցնենք», երկրորդ՝ հենց այսօր է պետք գտնվել արցախցու կողքին եւ երրորդ՝ ինձ համար շատ կարեւոր՝ իրականացնել «Բարու շղթա» ակցիա։ Այս երեք հիմնական գաղափարների շուրջ ցուցահանդեսս կարծես առաջնայինը չէր։ Տասն օր գտնվելով Արցախում, կազմակերպեցի նաեւ հանդիպումներ, իսկ արցախցին ունի պինդ հոգի ու ոգի եւ միանշանակ անկոտրում է։ Ցուցահանդեսիս բացումը մարդաշատ էր։ Ինչ խոսք, այդ առիթով ունեմ շնորհակալությունների տարափ՝ ուղղված տեղի մշակույթի նախարարությանը, ընկերներիս, բարեկամներիս, որոնց աջակցությունը զգում էի ամեն րոպե։ Ամեն ինչ առավել քան հուզիչ էր։ Մոտենում էին, գրկախառնվում, հուզվում, նույնիսկ արտասվում, շնորհակալություն հայտնում… Աշխատանքներիս ցուցադրությունը դեռեւս շարունակվում է, բայց ես 10 օրից վերադարձա, իսկ հիմա մտածում եմ՝ գուցե մշակութային տարբեր ոլորտների գործիչներ՝ անհայտ եւ հայտնի, համախմբվենք, անցկացնենք ֆլեշ մոբ եւ, որ ամենակարեւորն է՝ ժամանակ գտնենք ու այցելենք Արցախ։ Այսօր շատ կարեւոր է բոլորիս լինելիությունն այնտեղ։

- Մանրամասնեք, խնդրեմ, «Բարու շղթա» ակցիան։

- Բարեգործական այս ակցիայի գաղափարը ծնվեց այն օրը, երբ որոշեցի ցուցահանդեսով ներկայանալ Արցախում, հասկանալով, որ միայն աշխատանքներիս ցուցադրությամբ պետք չէ սահմանափակվել…Ու ծնվեց գաղափար՝ վրձնել Սուրբ Նիկողայոսի 100 սրբապատկեր՝ Դադիվանքի հայտնի որմնանկարից ու վաճառել, հասույթն էլ ուղղել Գյուրջյանի կիրառական արվեստի ակադեմիան մասնագիտական գույքով վերազինելուն։ Գիտեք, որ ակադեմիան գործում էր Շուշիում եւ պատերազմից հետո տեղափոխվեց Ստեփանակերտ։ Համոզված եմ՝ այս օջախը դեռ ծնելու է Սարյաններ ու Մինասներ, բայց այսօր կանգնած է դժվարությունների առջեւ։ Վստահ եմ, որ ընկերներիս, համախոհներիս օգնությամբ, այդ թվում՝ նաեւ Սփյուռքում բնակվող, կիրականացնենք մտահղացումս։

Տասն օրվա ընթացքում հետաքրքրությունն այնքան մեծ էր եւ ավելին՝ բարի մարդիկ այնքան շատ, որ 100 աշխատանքից վաճառվեց 50-ը։ Եթե խոսում ենք ակադեմիայի մասին, ապա նշեմ, որ այս գաղափարը հրաշալի օրինակ է արցախցի ուսանողների համար, կասեի՝ նույնիսկ պարտավորեցնող, որ իրենց աշխատանքով, արվեստով պատրաստ լինեն սատարելու պատուհասած ցանկացած աղետի։

- Ձեր հարցազրույցներում քանիցս ցանկություն եք հայտնել երեւանյան ձեր «Արեւ արտ» ցուցասրահի օրինակով պատկերասրահ հիմնել Շուշիում…

- Ես հիմա էլ վստահ եմ, որ այդ օրը կգա եւ այդ պատճառով է, որ արցախյան ցուցադրության խորհրդանիշ եմ ընտրել «Ապրենք, որ ապրեցնենք» կարգախոսը, ինչի շուրջ էլ, կրկնում եմ, համախմբեցի աշխարհի մեր հայրենակիցներին։

- Լուր ունե՞ք, թե Սփյուռքի ձեր արվեստագետ ընկերները, գործընկերները ինչ գաղափարներով եւ ձեռնարկներով են պատրաստվում հանդես գալ Արցախում։

- Իհարկե՝ ունեմ։ Նրանք գիտակցելով պահի լրջությունը, արդեն հանդես են եկել բազմազան ծրագրերով, ընդ որում՝ ոչ միայն մշակութային։ Դրանք չեմ թվարկի, որովհետեւ երկար ժամանակ կպահանջվի։ Անպայման ուզում եմ նշել, որ իմ հարստությունն, իսկապես, ընկերներս են, որոնք ցանկացած առիթի դեպքում կանգնած են եղել մեր կողքին, այսօր՝ առավել եւս։

- Ցանկալի կլիներ, որ մեր արվեստագետներից շատերը վարակվեին ձեր այս նախաձեռնությամբ։ Բարեգործությունը ձեզ համար վաղուց ապրելակերպ է դարձել, հետաքրքիր է՝ հասցնո՞ւմ եք ապրել պարզապես ձեզ համար։

- Իհարկե։ Դա այն ժամերն են, երբ ստեղծագործում եմ արվեստանոցում, նախընտրածս երաժշտության հնչյունների ուղեկցությամբ… կամ էլ հաճախ փախուստով դեպի բնություն։ Այ, հենց այդ ժամանակ ես ապրում եմ ինքս ինձ համար, իմ ստեղծագործ լռությամբ։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Աղբյուր՝ Aravot.am

Լրահոս
Հովհաննես Գառնեցու մասին Մահացել է ճարտարապետ, նկարիչ Ֆրիդոն Ասլանյանը Կոնսերվատորիայի ուսանողները հանդես կգան Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված համերգով Ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային համերգաշարի շրջանակում կհնչեն Ֆրանց Շուբերտի գործերը Վերականգնվում են «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» մոնումենտալ քանդակները Տաճարն Աստծու տունն է «Ճախրուկ» փառատոնը կատարումներով կզարդարեն Արտո Թունչբոյաջյանը և Armenian Navy Band խումբը Մահացել է հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը Տիգրանակերտի դեպքում ադրբեջանցիները չգիտեն՝ մեզ ինչի մեջ մեղադրեն. Համլետ Պետրոսյան «Բայց դուք, եղբարք, մի ձանձրանաք բարիք գործելուց» Հայաստանի պետական կամերային երգչախումբը բարձր մակարդակով է ելույթ ունեցել Ռավեննայի փառատոնին «Բաբաջանյանը Երևանում»՝ հուլիսի 3-9-ը Աստծու գոյությունը, մաս 3-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2021-ին կանցկացվի հոկտեմբերին «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2021-ին կանցկացվի հոկտեմբերին ԳԱԿ-ը հայտարարում է «Գագիկ Հարությունյան. մոռացումի անսպասելի գեղեցկությունը» ցուցադրության բացման մասին Ջեյմի Լի Քյորտիսը Վենետիկի փառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակ կստանա կինեմատոգրաֆում ներդրած ավանդի համար Իտալիայում մեկնարկել են Հայաստանի պետական կամերային երգչախմբի փորձերը Կրքերի մասին Վահագն Դավթյան․ Քարե քնքշանք ԱԺ-ն ընդունեց կինեմատոգրաֆիայի ոլորտը կանոնակարգող նոր օրենքը Հայկական հանդերձի գունեղ ու զարմանալի ավանդույթները՝ «Դրվագներ ինքնության. Տարազ» ցուցահանդեսում Ռազմիկ Դավոյան. Իմ ձայնը անմարմին, անգլուխ... Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցն ամփոփիչ համերգ է տվել Նարեկ Հախնազարյանը Սիմֆոնիկ նվագախմբի հետ կներկայացնի իրեն նվիրված կոնցերտը Սպենդիարյանի 150-ամյակին լույս է տեսել «Ալմաստ» օպերային նվիրված Գեորգի Բուդաղյանի գիրքը Լիվերպուլի պատմական հատվածը կարող է զրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կարգավիճակից Ռուսական արվեստի թանգարանում կբացվի «Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վռուբել» ցուցահանդեսը Որ մեր սրտերը չխռովվեն, որ չվախենանք․ կայունացման ուղին «Դարի գողությունը» բացահայտվել է. Հունաստանի ոստիկանությունը հայտնաբերել է 9 տարի առաջ գողացված Պիկասոյի և Մոնդրիանի կտավները Համազգային թատրոնը փոխեց չեխովյան փառատոնի իմիջը.«Փափլիկը» ներկայացումը արժանացել է բարձր գնահատականի «Երևանյան հեռանկարներ» փառատոնի առաջին համերգին ելույթ կունենա Իտալիայից ՀՀ ժամանած դաշնակահար Մայա Օհանյանը Աստծու սերը միտքը ուղղում է դեպի սիրտ Խաբվածները Համո Սահյան․ Կածանն ինձ տաներ... Գրիգոր Տատինցյանի «փախուստը» դեպի վառ իրականություն Գրատպության թանգարանի առաջին առցանց հավաքածուն հասանելի կլինի Google Arts & Culture հարթակում «Նովելի իշխան» Գրիգոր Զոհրապի ծննդյան 160-ամյակն է Շուշին 1902թ. օգոստոսին, Բ մաս Աղոթքը դառնում է սրտաբուխ, երբ միտքն իջնում է սիրտ
Ամենաընթերցված
website by Sargssyan