«Սիմֆոնիկ Հայֆիլմ». սիրված կինոնկարների երաժշտությունը կհնչի Մարզահամերգային համալիրում

«Սիմֆոնիկ Հայֆիլմ». սիրված կինոնկարների երաժշտությունը կհնչի Մարզահամերգային համալիրում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է, համերգով կմատուցի հայկական սիրված ֆիլմերի երաժշտությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա հունիսի 26-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Համերգը կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը:

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» համերգային ծրագրում կհնչեն «Գիքորը», «Նվագախմբի տղաները», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը», «Հարսնացուն հյուսիսից», «Խնձորի այգին», «Թթենի», «Կտոր մը երկինք», «Առաջին սիրո երգը», «Ինչու է աղմկում գետը», «Քաոս», «Հուսո աստղ», «Խոշոր շահում», «Մեր մանկության տանգոն», «Տղամարդիկ», «Մենավոր ընկուզենի» կինոֆիլմերի համար գրված մեղեդիները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում