Disney-ը հայտարարել է Չիպ և Դեյլ բուռունդուկների արկածների մասին նոր անիմացիոն շարքի թողարկման մասին

Disney-ը հայտարարել է Չիպ և Դեյլ բուռունդուկների արկածների մասին նոր անիմացիոն շարքի թողարկման մասին

Walt Disney ընկերությունը հայտարարել է Չիպ և Դեյլ բուռունդուկների (սկյուռիկների ընտանիքին պատկանող կրծող-խմբ.) արկածների մասին նոր անիմացիոն շարքի թողարկման մասին: Նոր մուլտֆիլմը կրում է «Չիփ և Դեյլ. կյանքն այգում» (Chip ‘n’ Dale: Park Life) անվանումը:

Այս մասին տեղեկանում ենք ընկերության թվիթերյան պաշտոնական միկրոբլոգից:

«Այս բացումով կրկնակի զվարճալի է: Chip ‘n’ Dale: Park Life-ը կցուցադրվի Disney+-ով՝ հուլիսի 28-ից»,- հայտնել են ընկերությունից:

Նոր մուլտֆիլմում բուռունդուկներն ինչ-ինչ պատճառներով ապրում են այգում և անընդհատ ընկնում են ինչ-որ արկածների մեջ: Թե արդյոք կադրում կհայտնվեն Գաեչկա մկնիկը, Ռոքվոր առնետը և Զիփեր ճանճը, դեռ հայտնի չէ:

Աղբյուր՝ Tert.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում