«Սիրեցէք զիրար, շատ սիրեցէք, որպեսզի ապրէք» համերգը կնվիրվի Կոնսերվատորիայի 100-ամյակին

«Սիրեցէք զիրար, շատ սիրեցէք, որպեսզի ապրէք» համերգը կնվիրվի  Կոնսերվատորիայի 100-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության ամբիոնի շրջանավարտները բուհի 100-ամյակի առթիվ հանդես կգան «Սիրեցէք զիրար, շատ սիրեցէք, որպեսզի ապրէք» համերգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա հունիսի 22-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

Համերգի համար որպես խորագիր ընտրված են Կոմիտասի հանրահայտ խոսքերը։

Կոնսերվատորիայի առաքելություններից է հանրապետությունում բազմաճյուղ երաժշտական և մեթոդական ցանցի համակարգումը: Որպես Հայաստանի երաժշտական կյանքի և երաժշտական մշակույթի մայր բուհ` կոնսերվատորիան ինքն էլ ամրանում և կատարելագործվում է` գտնելով ուսումնական գործընթացը ղեկավարելու և ստեղծագործաբար հարստացնելու նորանոր ձևեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում