Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ճանաչվել է լավագույնն ուկրաինական կինոյի պատմության մեջ

Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ճանաչվել է լավագույնն ուկրաինական կինոյի պատմության մեջ

Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» «Ուկրաինական պատմության ընթացքում 100 լավագույն ֆիլմերի» ցանկում առաջինն է։ Ցուցակը կազմվել է ազգային և միջազգային կինոքննադատների համայնքի ներկայացուցիչների լայնածավալ հարցման արդյունքում։

Ամբողջական ցանկը՝ Դովժենկո- կենտրոն կայքում։

«Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը նկարահանվել է 1964 թվականին։ Փարաջանովի գեղարվեստական ֆիլմը նկարահանված է Միխայիլ Կոցյուբինսկու համանուն պիեսի հիման վրա։Ֆիլմը պատմում է ուկրաինացիների մի յուրօրինակ էթնիկ խմբի՝ գուցուլիների կյանիք ու կենցաղի մասին։
Երկար տարիներ գուցուլական երկու տոհմ պատերազմում էին: Չարության և վրեժի մթնոլորտում ծնվում է մաքուր ու լուսավոր սեր Իվանի և Մարիչկայի միջև: Իվանը ստիպված է լինում մեկնել արտագնա աշխատանքի, իսկ Մարիչկան խեղդվում է գետում: Իվանին չի հաջողվում մոռանալ սիրելիին և միայն մահվան մահճում կրկին գտնում է իր երջանկությունը:

Ցուցակում 7-րդը Ռոման Բալայանի «Թռիչքներ երազում և արթմնի» ֆիլմն է:

Սերգեյ Մակարովի պահվածքն այս տրագիկոմեդիայի առանցքն է: Ֆիլմը մի մարդու մասին է, որն ամենևին ագրեսիվ կամ դառնացած չէ, թեպետ գուցեև երբեք իր տեղը չգտնի կյանքում: Սերգեյը կին ունի, երեխա և սիրուհի, բայց այնքան էլ գոհ չէ այս հարաբերություններից: Նա աշխատում է նախագծային հիմնարկում և սիրախաղի մեջ է այնտեղի կանանցից մեկի հետ: Շրջապատի համար նրա պահվածքը բավական երեխայական է. թվում է, թե Սերգեյը լրիվ չի մեծացել, բայց մարդիկ անհոգի չեն նրա հանդեպ: Երազներում թռիչքներ կատարելու հետ մեկտեղ նա «թռիչքներ է կատարում» նաև իրականում` անկարող լինելով մյուսների տեսանկյունից նայել: Մի քանի արկածներից հետո Սերգեյը քաղաքից դուրս տեղի ունեցող զբոսախնջույքով նշում է իր ծննդյան տոնը: Խնդիրն այն է, որ նա 40 տարեկան է և ի տարբերություն այդ տարիքի մարդկանց մեծ մասի` կարծես ի զորու չէ իր մանկությունն անցյալում թողնել, այնինչ հասարակության չափանիշերով` նա պետք է արդեն «ինչ-որ բանի» հասած լիներ կյանքում:

Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում