USD
EUR
RUB

Աղոթքը դառնում է սրտաբուխ, երբ միտքն իջնում է սիրտ

 

- Հա՛յր, միտքն ինչպե՞ս է իջնում սիրտ:

- Երբ սիրտը ցավում է, միտքն իջնում է այնտեղ: Ինչպե՞ս է ցավում սիրտը: Երբ ես խորհում եմ Աստծու բարի գործերի և սեփական ապերախտության մասին, սիրտս խոցվում է, ցավում, և միտքս ուղղվում է այնտեղ:

- Երբ գլուխս ցավում է, հա՛յր, չեմ կարողանում աղոթել:

- Եթե ոտքդ ցավում է և այդ պահին դանակով ձեռքդ կտրես, ապա կմոռանաս ոտքի ցավի մասին և ձեռքի մասին կմտածես: Այդպես էլ, երբ գլուխդ է ցավում և չես կարողանում աղոթել, նախ մտածիր սեփական մեղքերի մասին, հետո մարդկանց տառապանքների և այնժամ սիրտդ կսկսի ցավել: Սրտի ցավը չեզոքացնում է գլխացավը, և դու սկսում ես սրտաբուխ աղոթել քեզ և ողջ աշխարհի համար:

- Իսկ ի՞նչ է հարկավոր անել, որպեսզի միտքն այս ու այն կողմ չսավառնի:

- Դժվար է միտքը սանձել, երբ այն լույսի արագությունից էլ արագ է սուրում: Պետք է նրա «ձեռքը բռնել» և տանել տառապյալների, հիվանդների, լքյալների, հանգուցյալների մոտ: Այդժամ այդ ամենը տեսնող միտքը թակում է սրտի դուռն ու այն, որքան էլ կարծր չլինի, կակղում է, և աղոթքը դառնում է սրտագին: Այնուհետև մարդն արցունքն աչքերին, Աստծուց օգնություն է խնդրում: Բայց եթե մարդ մտածում է այդ ամենի մասին և չի ապրումակցում՝ ո՛չ մարդկային վշտերն են նրան հուզում, ո՛չ դատապարտյալ ննջեցյալների տանջանքները, ո՛չ նրանց հոգու տառապանքը, ապա նշանակում է, որ նման մարդն ամեն ինչ առատորեն ունի, ապրում է հղփության մեջ, և մարմնական իմաստակությունն ու հին մարդը շատ ուժեղ են նրա մեջ:

- Հա՛յր, միտքս պատարագի ժամանակ հաճախ ուղղվում է ոչ թե դեպի երկնայինը, այլ դեպի մարդկանց տառապանքը:

- Մեկը կապված է մյուսին: Հարցն այն չէ, որպեսզի ուղղակի աղոթք ասես կամ միայն խորհուրդներից ազատ միտք ունենաս, այլ հարկավոր է, որ «փոքրիկ շարժիչը» աշխատի, որպեսզի սիրտն ապրումակցի այն ամենին, ինչի համար աղոթում ես:

- Երբ հնազանդությունից հետո իմ խուցն եմ վերադառնում, փորձում եմ ուղեղս կենտրոնացնել, ազատել աշխատանքի մասին մտքերից և տարբեր պատկերներից, սակայն ծանրություն ու լարվածություն եմ զգում գլխումս:

- Պետք է ասել «կենտրոնացնել միտքս»: Սակայն դու ճիշտ ասացիր «կենտրոնացնել ուղեղս», որովհետև դու գլխով ես աղոթում: Երբ մարդ աղոթում է գլխով, բնական է, որ ուղեղը լարվում է և գլուխը՝ ցավում: Նույնը տեսնում եմ նաև մյուսների մոտ՝ որևէ հոգեշահ բանով են զբաղված, օրինակ՝ ինչ-որ հոգեշահ գիրք են կարդում և աշխատում են ոչ թե մտքով, այլ ուղեղով, իսկ հետո գլուխը ցավում է: Այնպես, ինչպես նրանք, ովքեր մեքենայնորեն են վերաբերվում սրտի աղոթքին*, և ապա սիրտը ցավում է: Երբ ես ուզում եմ աղոթել և ջանում եմ կենտրոնանալ, միտքս պետք է ուղղվի Քրիստոսին: Այդ դեպքում այն չի ցրվում. միանգամից հեռագիր է ուղարկում սրտին, և անմիջապես միավորվում է նրան: Այլ է բանականությամբ աշխատելը, դրա համար էլ հոգնում է: Ինչո՞ւ եմ ասում, որ հարկավոր է ուրիշի ցավը քոնը դարձնել: Միտքը պետք է դառնա դեպի ուրիշի ցավը և այդ ժամանակ աղոթի: Այլապես ինչ-որ մեռած բան է ստացվում: Օրինակ՝ բանականությամբ ասում ես, որ հիվանդներ կան և պետք է աղոթել նրանց համար, սակայն ո՛չ միտքդ, ո՛չ սիրտդ դրանում չեն մասնակցում: Սակայն եթե հենց քո որևէ տեղն է ցավում, ապա միտքդ մշտապես մտածում է դրա մասին: Ուստի եթե ուրիշի ցավը քոնը դարձնես, ապա միտքդ անընդհատ դրանում կլինի:

- Եվ չի՞ շեղվի:

- Կարող է և շեղվել: Դա կախված է նրանից, թե որքան ուժգին է զգում ցավը: Օրինակ՝ տանը, որտեղ հիվանդ կա, որի կույր աղիքն են հեռացրել, հարազատները մի քիչ կնստեն կողքին, կարող են և երգել ու պարել, հետո ամեն մեկն իր գործին գնա: Ուրիշ է, եթե մարդը քաղցկեղ ունի. վիրահատությունից հետո այստեղ մեծ վիշտ է, որի մասին ոչ ոք րոպե անգամ չի մոռանում: Միայն նա կարող է մոռանալ, ով չի հասկանում դրության ողջ լրջությունը: Ես էլ, երբ փոքր էի և մի անգամ ծանր հիվանդ քրոջս, որ համարյա մահամերձ էր, բերեցին տուն, վերցրի հարմոնը, նստեցի նրա կողքին ու սկսեցի նվագել՝ չհասկանալով, թե նա ինչ ծայրահեղ վիճակում է գտնվում:

- Հա՛յր, իսկ մեր ուղեղը մարմնավոր մաս է, իսկ միտքը՝ հոգևո՞ր:

- Այո, ալկոհոլի պես. գլխավորը սպիրտն է, որն այն պարունակում է, դա՛ է ազդում, այլ ոչ թե ջուրը: Այդպես էլ միտքն է, այն է ուղեղի բուն էությունը, լավագույնը, որ մարդն ունի:

- Նշանակում է՝ սիրտը չի աշխատում այն պատճառով, որ մի՛տքը չի աշխատո՞ւմ:

- Իհարկե, թանկագինդ իմ: Նրանում է ողջ ուժը:

- Իսկ գիտակցությունն ամենևին անհրաժեշտ չէ՞:

- Որոշ չափով անհրաժեշտ է. անհրաժեշտ է ասելու համար, որ միտքը պետք է ուղղվի մեկ այլ մարդու ցավին: Միայն այդքանը, իսկ այնուհետև միտքն է սկսում գործել: Մտածել մարդկանց վշտերի մասին, ապրումակցել նրանց և սկսել աղոթել:

* Օրինակ՝ շնչառությունը պահել:

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Լրահոս
Հովհաննես Գառնեցու մասին Մահացել է ճարտարապետ, նկարիչ Ֆրիդոն Ասլանյանը Կոնսերվատորիայի ուսանողները հանդես կգան Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված համերգով Ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային համերգաշարի շրջանակում կհնչեն Ֆրանց Շուբերտի գործերը Վերականգնվում են «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» մոնումենտալ քանդակները Տաճարն Աստծու տունն է «Ճախրուկ» փառատոնը կատարումներով կզարդարեն Արտո Թունչբոյաջյանը և Armenian Navy Band խումբը Մահացել է հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը Տիգրանակերտի դեպքում ադրբեջանցիները չգիտեն՝ մեզ ինչի մեջ մեղադրեն. Համլետ Պետրոսյան «Բայց դուք, եղբարք, մի ձանձրանաք բարիք գործելուց» Հայաստանի պետական կամերային երգչախումբը բարձր մակարդակով է ելույթ ունեցել Ռավեննայի փառատոնին «Բաբաջանյանը Երևանում»՝ հուլիսի 3-9-ը Աստծու գոյությունը, մաս 3-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2021-ին կանցկացվի հոկտեմբերին «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2021-ին կանցկացվի հոկտեմբերին ԳԱԿ-ը հայտարարում է «Գագիկ Հարությունյան. մոռացումի անսպասելի գեղեցկությունը» ցուցադրության բացման մասին Ջեյմի Լի Քյորտիսը Վենետիկի փառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակ կստանա կինեմատոգրաֆում ներդրած ավանդի համար Իտալիայում մեկնարկել են Հայաստանի պետական կամերային երգչախմբի փորձերը Կրքերի մասին Վահագն Դավթյան․ Քարե քնքշանք ԱԺ-ն ընդունեց կինեմատոգրաֆիայի ոլորտը կանոնակարգող նոր օրենքը Հայկական հանդերձի գունեղ ու զարմանալի ավանդույթները՝ «Դրվագներ ինքնության. Տարազ» ցուցահանդեսում Ռազմիկ Դավոյան. Իմ ձայնը անմարմին, անգլուխ... Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցն ամփոփիչ համերգ է տվել Նարեկ Հախնազարյանը Սիմֆոնիկ նվագախմբի հետ կներկայացնի իրեն նվիրված կոնցերտը Սպենդիարյանի 150-ամյակին լույս է տեսել «Ալմաստ» օպերային նվիրված Գեորգի Բուդաղյանի գիրքը Լիվերպուլի պատմական հատվածը կարող է զրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կարգավիճակից Ռուսական արվեստի թանգարանում կբացվի «Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վռուբել» ցուցահանդեսը Որ մեր սրտերը չխռովվեն, որ չվախենանք․ կայունացման ուղին «Դարի գողությունը» բացահայտվել է. Հունաստանի ոստիկանությունը հայտնաբերել է 9 տարի առաջ գողացված Պիկասոյի և Մոնդրիանի կտավները Համազգային թատրոնը փոխեց չեխովյան փառատոնի իմիջը.«Փափլիկը» ներկայացումը արժանացել է բարձր գնահատականի «Երևանյան հեռանկարներ» փառատոնի առաջին համերգին ելույթ կունենա Իտալիայից ՀՀ ժամանած դաշնակահար Մայա Օհանյանը Աստծու սերը միտքը ուղղում է դեպի սիրտ Խաբվածները Համո Սահյան․ Կածանն ինձ տաներ... Գրիգոր Տատինցյանի «փախուստը» դեպի վառ իրականություն Գրատպության թանգարանի առաջին առցանց հավաքածուն հասանելի կլինի Google Arts & Culture հարթակում «Նովելի իշխան» Գրիգոր Զոհրապի ծննդյան 160-ամյակն է Շուշին 1902թ. օգոստոսին, Բ մաս Աղոթքը դառնում է սրտաբուխ, երբ միտքն իջնում է սիրտ
Ամենաընթերցված
website by Sargssyan