Գրատպության թանգարանի առաջին առցանց հավաքածուն հասանելի կլինի Google Arts & Culture հարթակում

Գրատպության թանգարանի առաջին առցանց հավաքածուն հասանելի կլինի Google Arts & Culture հարթակում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ազգային գրադարանի և Google Cultural Institute-ի համագործակցության արդյունքում Գրատպության թանգարանի առաջին առցանց հավաքածուն արդեն Google Arts & Culture հարթակում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայ գրատպության առաջնեկները» առցանց ցուցադրությունը միջազգային լսարանին է ներկայացնում հայ գրատպության 500- ամյա պատմությունն ու անցած ճանապարհը` ցուցադրելով առաջին հայատառ տպագիր աշխատությունները:

Գրատպության թանգարանը բացվել է Հայաստանի ազգային գրադարանում, քանի որ այն համարվում է հայերեն տպագիր նյութի ամենամեծ պահոցը: Թանգարանը հագեցած է նոր տեխնոլոգիաներով, որոնք ոչ ֆորմալ կրթության համար ինտերակտիվ միջավայր են ստեղծում: Այն հայ գրքի հետազոտման կենտրոն դառնալու միտում ունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում