USD
EUR
RUB

Համազգային թատրոնը փոխեց չեխովյան փառատոնի իմիջը.«Փափլիկը» ներկայացումը արժանացել է բարձր գնահատականի

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում՝ Չեխովի անվան միջազգային թատերական 15-րդ փառատոնի շրջանակում Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը փայլել է «Փափլիկը» ներկայացմամբ: Հիացմունքի, ոգևորության, շնորհակալության խոսքերի պակաս չի զգացվել՝ թե հանդիսատեսից, թե թատերական գործիչներից: Մոսկվայից Երևան վերադարձած թատրոնի թիմը, ամփոփելով արդյունքները, արձանագրում է նոր հաջողության, նոր հորիզոններ բացվելու հանգամանքը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը նշեց, որ Մեյերհոլդի անվան կենտրոնում ներկայացրել են Գի դը Մոպասանի նովելի հիման վրա ստեղծված «Փափլիկը» ներկայացումը՝ բեմադրությունը Նարինե Գրիգորյանի։

«Այն ծավալուն, մեծ ներկայացում է, ոչ քիչ դերակատարներով: Ներկայացման հետ կապված արձագանքները շատ մեծ են: Փառատոնի հիմնադիր Վալերի Շադրինը բարձր գնահատանքի արժանացրեց մեր աշխատանքը: Նա ասաց՝ դուք այնքան տաղանդավոր եք, որ չենք ուզում ձեզնից բաժանվել: Ու առաջարկվեց այս տարվա սեպտեմբերին Վլադիվոստոկում կայանալիք Խաղաղօվկիանոսյան միջազգային թատերական փառատոնի ծրագրում ընդգրկել «Փափլիկը» ներկայացումը: Նրա բնութագրմամբ՝ առաջարկվում է զարդարել այդ փառատոնը: Հպարտության պահեր ենք ունեցել, մի բան, որ վերջին շրջանում պակասում էր մեզանում: Մենք բարձր ենք պահել մեր երկրի պատիվն ու անունը»,-ասաց Արման Նավասարդյանը:

Թատերագետ Սոնա Մելոյանը պատմեց, թե ինչպես ընտրվեց հենց «Փափլիկը» ներկայացումը: Մոսկվայից եղավ զանգ՝ հետաքրքրվելու, թե արդյոք կա լավ ներկայացնում փառատոնին մասնակցելու համար: Սոնա Մելոյանի խոսքով, շատ լավ հասկանում էին, թե ինչ մակարդակի մասին է խոսքն ու առաջարկեցին «Փափլիկը», որը ճանաչվել էր Հայաստանում տարվա լավագույն ներկայացում:

«Սկզբում մտավախություն կար, մտածում էի՝ բա որ չհավանեն, բայց այն, ինչ տեղի ունեցավ Մոսկվայում, աննկարագրելի է: Շադրինը կանգնեց ու ասաց, որ Համազգային թատրոնը փոխեց չեխովյան փառատոնի իմիջը: Հայաստանում շատերը լավ չեն պատկերացնում թատերական ոլորտը, պատկերավոր լինելու համար համեմատություն անցկացնեմ կինոյի հետ: Պատկերացրեք Կաննի փառատոնում հայ ռեժիսորը ստանում է մրցանակ, հետո հատուկ ծրագիր է անցկացվում, որտեղ ներկա են լինելու օրինակ Սթիվեն Սփիլբերգը, Լարս ֆոն Թրիերը ու այդպիսի մեծություններ: Եվ ահա Չեխովյան փառատոնն այդպիսի մակարդակի թատերական իրադարձություն է, որտեղ Հայաստանից գնացած ներկայացումը մեծ արձագանք գտավ, ու հրավիրվեց ընդգրկվել Վլադիվոստոկում կայանալիք Խաղաղօվկիանոսյան միջազգային փառատոնի ծրագրում: Սա լուրջ հաջողություն է»,-ասաց Սոնա Մելոյանը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը տարիներ առաջ Չեխովի թատերական փառատոնում դասերի էր մասնակցում. այսօր արդեն նրա բեմադրությամբ ներկայացումը գլխավոր ծրագրում է: Եվ ինչպես ինքն է ասում, «իմ թատրոնն ուղղակի փայլում էր»:

«Շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք մեզ հետ էին: Մեր հաջողությամբ նոր հորիզոններ ու նոր հեռանկարներ են բացվում, ինչը շատ ոգևորող է: Երեկ Մոսկվայից հանդիսատեսներից մեր թատրոնին նամակ են գրել, ասում են, որ գալու են Երևան ու ցանկանում են այցելել մեր թատրոն, ներկայացում դիտել: Մտածում եմ, գուցե արժանի ենք թատրոնի լավ շենք ունենալու, որովհետև թատրոնը սկսում է հենց դռնից, ի վերջո մարդը պետք է երեկո անցկացնի»,-ասաց Նարինե Գրիգորյանը:

Թատրոնի շենքի խնդիրը տարիներ շարունակ գոյություն ունի: Այսօր արդեն, երբ շենքը պատրաստ է, ու թվում է, թե շուտով Համազգային թատրոնը իր ներկայացումները կխաղա նոր բեմում, կրկին ինչ-ինչ խնդիրներով պայմանավորված ձգձգվում է: Այժմ էլ ձգձգվում է լուսաձայնային խնդիրների լուծումը: Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնին «Փափլիկը» ներկայացումը բեմադրվել է շատ ավելի լավ պայմաններում ու բեմում: Նարինե Գրիգորյանը նկատեց, որ պարզ երևում էր՝ ներկայացումն այդ պայմաններում տասնապատիկ անգամ ավելի լավն էր, տեսանելի էր, տպավորիչ էր: Թատրոնի անձնակազմը սրտի թրթիռով սպասում է նոր շենքին, որին կենդանություն կտան բազմաթիվ հին ու նոր ներկայացումները, ցուցահանդեսներ, իրագործած ու չիրագործած ծրագրեր:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Լրահոս
Հովհաննես Գառնեցու մասին Մահացել է ճարտարապետ, նկարիչ Ֆրիդոն Ասլանյանը Կոնսերվատորիայի ուսանողները հանդես կգան Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված համերգով Ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային համերգաշարի շրջանակում կհնչեն Ֆրանց Շուբերտի գործերը Վերականգնվում են «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» մոնումենտալ քանդակները Տաճարն Աստծու տունն է «Ճախրուկ» փառատոնը կատարումներով կզարդարեն Արտո Թունչբոյաջյանը և Armenian Navy Band խումբը Մահացել է հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը Տիգրանակերտի դեպքում ադրբեջանցիները չգիտեն՝ մեզ ինչի մեջ մեղադրեն. Համլետ Պետրոսյան «Բայց դուք, եղբարք, մի ձանձրանաք բարիք գործելուց» Հայաստանի պետական կամերային երգչախումբը բարձր մակարդակով է ելույթ ունեցել Ռավեննայի փառատոնին «Բաբաջանյանը Երևանում»՝ հուլիսի 3-9-ը Աստծու գոյությունը, մաս 3-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2021-ին կանցկացվի հոկտեմբերին «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2021-ին կանցկացվի հոկտեմբերին ԳԱԿ-ը հայտարարում է «Գագիկ Հարությունյան. մոռացումի անսպասելի գեղեցկությունը» ցուցադրության բացման մասին Ջեյմի Լի Քյորտիսը Վենետիկի փառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակ կստանա կինեմատոգրաֆում ներդրած ավանդի համար Իտալիայում մեկնարկել են Հայաստանի պետական կամերային երգչախմբի փորձերը Կրքերի մասին Վահագն Դավթյան․ Քարե քնքշանք ԱԺ-ն ընդունեց կինեմատոգրաֆիայի ոլորտը կանոնակարգող նոր օրենքը Հայկական հանդերձի գունեղ ու զարմանալի ավանդույթները՝ «Դրվագներ ինքնության. Տարազ» ցուցահանդեսում Ռազմիկ Դավոյան. Իմ ձայնը անմարմին, անգլուխ... Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցն ամփոփիչ համերգ է տվել Նարեկ Հախնազարյանը Սիմֆոնիկ նվագախմբի հետ կներկայացնի իրեն նվիրված կոնցերտը Սպենդիարյանի 150-ամյակին լույս է տեսել «Ալմաստ» օպերային նվիրված Գեորգի Բուդաղյանի գիրքը Լիվերպուլի պատմական հատվածը կարող է զրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կարգավիճակից Ռուսական արվեստի թանգարանում կբացվի «Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վռուբել» ցուցահանդեսը Որ մեր սրտերը չխռովվեն, որ չվախենանք․ կայունացման ուղին «Դարի գողությունը» բացահայտվել է. Հունաստանի ոստիկանությունը հայտնաբերել է 9 տարի առաջ գողացված Պիկասոյի և Մոնդրիանի կտավները Համազգային թատրոնը փոխեց չեխովյան փառատոնի իմիջը.«Փափլիկը» ներկայացումը արժանացել է բարձր գնահատականի «Երևանյան հեռանկարներ» փառատոնի առաջին համերգին ելույթ կունենա Իտալիայից ՀՀ ժամանած դաշնակահար Մայա Օհանյանը Աստծու սերը միտքը ուղղում է դեպի սիրտ Խաբվածները Համո Սահյան․ Կածանն ինձ տաներ... Գրիգոր Տատինցյանի «փախուստը» դեպի վառ իրականություն Գրատպության թանգարանի առաջին առցանց հավաքածուն հասանելի կլինի Google Arts & Culture հարթակում «Նովելի իշխան» Գրիգոր Զոհրապի ծննդյան 160-ամյակն է Շուշին 1902թ. օգոստոսին, Բ մաս Աղոթքը դառնում է սրտաբուխ, երբ միտքն իջնում է սիրտ
Ամենաընթերցված
website by Sargssyan