USD
EUR
RUB

Սպենդիարյանի 150-ամյակին լույս է տեսել «Ալմաստ» օպերային նվիրված Գեորգի Բուդաղյանի գիրքը

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյա հոբելյանի առթիվ կոմպոզիտորի տուն-թանգարանը հրատարակել է դիրիժոր Գեորգի Բուդաղյանի «Դիտարկումներ Ա. Ա. Սպենդիարովի «Ալմաստ» օպերայի գործիքավորման շուրջ» գիրքը, որը դիրիժորը գրել է՝ տասնամյակներ շարունակ ղեկավարելով և ուսումնասիրելով «Ալմաստ» օպերան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը երաժշտասեր հանրության ուշադրությանը ներկայացվեց հունիսի 28-ին Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում:

Գլխավոր խմբագիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, ԵՊԿ պրոֆեսոր Ալինա Փահլևանյանն ասաց, որ այն երկար սպասված հրատարակություն է: «1968 թվականից աշխատանքը պատրաստ է եղել և հանձնվել է տուն-թանգարանի հոգածությանը: Սա շատ կարևոր գիրք է, որովհետև հեղինակը մեծ մասնագետ է, մեր լավագույն դիրիժորներից է, տաղանդավոր երաժշտագետ, հայրենասեր մարդ: Այս աշխատանքը կարող է դառնալ սեղանի գիրք ուսանողների համար, որոնք պետք է ուսումնասիրեն գործիքագիտություն, գործիքավորում, ծանոթանան Սպենդիարյանի վարպետության գաղտնիքներին»,-նշեց Փահլեվանյանը:

Խմբագրի խոսքով՝ «Դիտարկումներ Ա. Ա. Սպենդիարովի «Ալմաստ» օպերայի գործիքավորման շուրջ» գիրքը նուրբ դիտարկումներով կատարված աշխատանք է: «Բուդաղյանը պարտիտուրի ամեն մի նոտան ու հատվածը շատ լավ գիտեր և նշում է, թե Սպենդիարյանը գործիքավորման ինչ միջոցներով է հասնում առավել արտահայտիչ լինելուն, ինչպես է կարողանում զուգորդել տարբեր գործիքներ, որ ստանա զուռնայի հնչողություն: Բուդաղյանը գրքում գրում է, որ «Պարսկական քայլերգ»-ը գործիքավորման 33 տարբերակ ունի»,-պատմեց Ալինա Փահլեվանյանն ու հիշեցրեց, որ Բուդաղյանը շատ նրբերանգներ է տեսել, որովհետև անգիր գիտեր «Ալմաստ» օպերան, որի առաջին ու փայլուն կատարողն էր:

Տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանն էլ տեղեկացրեց, որ գիրքը լույս է ընծայվել 50 օրինակով: Պահպանվել է ուսումնասիրության լեզուն` ռուսերենը:

«Այն տպագրվել է հիմնականում մասնագետների համար և չի վաճառվում: Գրքերն ունեն հասցեատերեր, որոնք են երաժշտական գրադարանները, օպերային թատրոնների, նվագախմբերի գրադարանները, դիրիժորները, ուսումնական հաստատաությունները: Գրքերը կգնան նաև ՌԴ, Վրաստան և այլ երկրներ»,-նշեց Օթարյանը:

Խոսելով հոբելյանի շրջանակում «Ալմաստ» օպերային ներկայացման վերականգնման մասին՝ տնօրենը շեշտեց, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը մի առիթով ասել է, որ այն ներառված է հոբելյանական միջոցառումների ցանկում, սակայն, հաշվի առնելով ծանր ժամանակները, իրագործումը հետաձգվել է: Գուցե կյանքի կոչվի մինչև Սպենդիարյանի ծննդյան օրը՝ նոյեմբերի 1-ը:

Շնորհանդեսը, որին ներկա էին ոլորտի մասնագետներ, հետաքրքրասերներ, ուղեկցվեց Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաների երաժշտական կատարումներով:

Լրահոս
Հովհաննես Գառնեցու մասին Մահացել է ճարտարապետ, նկարիչ Ֆրիդոն Ասլանյանը Կոնսերվատորիայի ուսանողները հանդես կգան Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված համերգով Ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային համերգաշարի շրջանակում կհնչեն Ֆրանց Շուբերտի գործերը Վերականգնվում են «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» մոնումենտալ քանդակները Տաճարն Աստծու տունն է «Ճախրուկ» փառատոնը կատարումներով կզարդարեն Արտո Թունչբոյաջյանը և Armenian Navy Band խումբը Մահացել է հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը Տիգրանակերտի դեպքում ադրբեջանցիները չգիտեն՝ մեզ ինչի մեջ մեղադրեն. Համլետ Պետրոսյան «Բայց դուք, եղբարք, մի ձանձրանաք բարիք գործելուց» Հայաստանի պետական կամերային երգչախումբը բարձր մակարդակով է ելույթ ունեցել Ռավեննայի փառատոնին «Բաբաջանյանը Երևանում»՝ հուլիսի 3-9-ը Աստծու գոյությունը, մաս 3-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2021-ին կանցկացվի հոկտեմբերին «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2021-ին կանցկացվի հոկտեմբերին ԳԱԿ-ը հայտարարում է «Գագիկ Հարությունյան. մոռացումի անսպասելի գեղեցկությունը» ցուցադրության բացման մասին Ջեյմի Լի Քյորտիսը Վենետիկի փառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակ կստանա կինեմատոգրաֆում ներդրած ավանդի համար Իտալիայում մեկնարկել են Հայաստանի պետական կամերային երգչախմբի փորձերը Կրքերի մասին Վահագն Դավթյան․ Քարե քնքշանք ԱԺ-ն ընդունեց կինեմատոգրաֆիայի ոլորտը կանոնակարգող նոր օրենքը Հայկական հանդերձի գունեղ ու զարմանալի ավանդույթները՝ «Դրվագներ ինքնության. Տարազ» ցուցահանդեսում Ռազմիկ Դավոյան. Իմ ձայնը անմարմին, անգլուխ... Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցն ամփոփիչ համերգ է տվել Նարեկ Հախնազարյանը Սիմֆոնիկ նվագախմբի հետ կներկայացնի իրեն նվիրված կոնցերտը Սպենդիարյանի 150-ամյակին լույս է տեսել «Ալմաստ» օպերային նվիրված Գեորգի Բուդաղյանի գիրքը Լիվերպուլի պատմական հատվածը կարող է զրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կարգավիճակից Ռուսական արվեստի թանգարանում կբացվի «Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վռուբել» ցուցահանդեսը Որ մեր սրտերը չխռովվեն, որ չվախենանք․ կայունացման ուղին «Դարի գողությունը» բացահայտվել է. Հունաստանի ոստիկանությունը հայտնաբերել է 9 տարի առաջ գողացված Պիկասոյի և Մոնդրիանի կտավները Համազգային թատրոնը փոխեց չեխովյան փառատոնի իմիջը.«Փափլիկը» ներկայացումը արժանացել է բարձր գնահատականի «Երևանյան հեռանկարներ» փառատոնի առաջին համերգին ելույթ կունենա Իտալիայից ՀՀ ժամանած դաշնակահար Մայա Օհանյանը Աստծու սերը միտքը ուղղում է դեպի սիրտ Խաբվածները Համո Սահյան․ Կածանն ինձ տաներ... Գրիգոր Տատինցյանի «փախուստը» դեպի վառ իրականություն Գրատպության թանգարանի առաջին առցանց հավաքածուն հասանելի կլինի Google Arts & Culture հարթակում «Նովելի իշխան» Գրիգոր Զոհրապի ծննդյան 160-ամյակն է Շուշին 1902թ. օգոստոսին, Բ մաս Աղոթքը դառնում է սրտաբուխ, երբ միտքն իջնում է սիրտ
Ամենաընթերցված
website by Sargssyan