«Բաբաջանյանը Երևանում»՝ հուլիսի 3-9-ը

«Բաբաջանյանը Երևանում»՝ հուլիսի 3-9-ը

Մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, հուլիսի 3-9-ը կիրականացնի «Բաբաջանյանը Երևանում» համերգային նախագիծը: «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ծրագրի շրջանակներում մայրաքաղաքի մի շարք հրապարակներում և այգիներում կկազմակերպվեն բացօթյա համերգներ, որոնց ընթացքում կներկայացվեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:

Համերգների անցկացման ժամանակացույցը.
1. 03.07.2021, 18:00 – 20:00
Կենտրոն վարչական շրջան / Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածք
2. 04.07.2021, 21:00-23:00
Կենտրոն վարչական շրջան / Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածք
3. 06.07.2021, 21:00 – 23:00
Նոր Նորք վարչական շրջան / Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի
4. 07.07.2021, 19:00 – 22:00
Շենգավիթ վարչական շրջան / Գարեգին Նժդեհի հրապարակ
5. 08.07.2021, 19:00 – 22:00
Էրեբունի վարչական շրջան / Վարդավառի լճի հարակից տարածք
6. 09.07.2021, 19:00 – 22:00
Աջափնյակ վարչական շրջան / Թումանյանի անվան զբոսայգի

Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում