«Բայց դուք, եղբարք, մի ձանձրանաք բարիք գործելուց»

«Բայց դուք, եղբարք, մի ձանձրանաք բարիք գործելուց»

Բարիք գործելը կյանքի ամենակարևոր պայմաններից մեկն է, առանց բարության աշխարհը գոյություն չէր ունենա։ Ամեն օր, մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է մտածել բարություն տարածելու և աշխարհը դեպի լավը փոխելու մասին։ Մեր կատարած յուրաքանչյուր լավ արարք միանշանակ իր պատասխանն է ստանում Տիրոջից, ուստի, երբ լավ ու կարևոր մի բան ենք անում, պատասխանը չի ուշանում։ Աստված մեզ սովորեցրել է սիրել միմյանց, կարեկցել նրանց, ովքեր դրա կարիքը ունեն, լինել հանդուրժող և հոգատր բոլորի նկատմամբ։

Աստվածաշնչում այս մասին ասվում է. սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ և հալածում, որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է, քանի որ Նա Իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա և անձրև է թափում արդարների և մեղավորների վրա: Եթե սիրեք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է. չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում: Եվ եթե միայն ձեր բարեկամներին ողջույն տաք, ի՞նչ ավելի բան եք անում. չէ՞ որ մաքսավորներն ու մեղավորները նույնն են անում: Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5։ 43-48):

Աստվածաշունչը ընթերցած յուրաքանչյուր անձ այս տողերը մշտապես պետք է պահի իր մտքում և գիտակցության մեջ, որպեսզի կարողանա նմանվել իր Երկնային Հորը։

Ու երբ ամենքս, այս կերպ մտածենք ու գործենք, աշխարհը ոչ միայն կգեղեցկացնենք, այլ մարդկությանը ցույց կտանք, թե որքան կարևոր է աշխարհի համար իրենց մարդ լինելը։ Սիրե՛ք ու բարություն տարածե՛ք, որպեսզի Տիրոջ առաջ ամաչելու ու արդարանալու պատճառ չունենաք։

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում