Մահացել է ճարտարապետ, նկարիչ Ֆրիդոն Ասլանյանը

Մահացել է ճարտարապետ, նկարիչ Ֆրիդոն Ասլանյանը

83 տարեկան հասակում կորոնավիրուսից մահացավ 1972 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ, ճարտարապետ Ֆրիդոն Ասլանյանը: Լուրը հայտնում են Հայաստանի ճարտարապետների պալատից:

Անվանի ճարտարապետը իր երկարամյա աշխատանքային գործունեության ընթացքում նախագծել և իրականացրել է բազմաթիվ բնակելի ու հասարակական շենքեր և համալիրներ։ Հեղինակ է «Հրազդանի կիրճը որպես համաքաղաքային հանգստի վայր» գլխավոր հատակագծի։

Ասլանյանը նաև հիանալի նկարիչ էր։ Նրա գրաֆիկական և գեղարվեստական բազմաթիվ աշխատանքներ ցուցադրվել են Երևանում, Մոսկվայում, ինչպես նաև ԱՄՆ հայաշատ քաղաքներում, Արգենտինայում, Բելգիայում, Մարոկկոյում։

Հոգեհանգիստը և հրաժեշտի արարողությունը կկայան հուլիսի 7-ին Մոսկվայի հայկական մեծ եկեղեցում։

Ֆրիդոն Ասլանյանը ծնվել է 1938 թվականին Երևանում: Նա իր մասնագիտական կարիերան սկսել է ճարտարապետության ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի արվեստանոցում:

Նա ունեցել անհատական ցուցահանդեսներ աշխարհի տարբեր երկրներում:

Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում